00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ . Կեղծարար տնօրենները, «Մաքուր Հայաստանը» և մանդատների աճուրդը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան ներկայացնում է ապրիլի 22-ի մամուլի տեսությունը

«Ժողովուրդ». կեղծարար տնօրենները՝ ավագանու ՀՀԿ ցուցակում

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ ավագանու ցուցակում ընդգրկված են ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների նախընտրական սկանդալում հայտնված կրթական հաստատությունների տնօրեններից մի քանիսը: Խոսքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ բացահայտման մասին է:

Հիշում եք` ԱԺ ընտրություններից առաջ հրապարակվեցին թվով 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների ինքնախոստովանական ձայնագրությունները, որտեղ վերջիններս հայտարարել էին ՀՀԿ օգտին մարդկանց ցուցակագրելու եւ այդ ցուցակները պետական կառույցներին հանձնելու մասին:

Здание мэрии Еревана - Sputnik Արմենիա
Մեկնարկել է Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀԿ ցուցակում ընդգրկված են սկանդալի մեջ հայտնված տնօրեններից երեքը` Երեւանի թիվ 170 դպրոցի տնօրեն Անուշ Հայրյանը, որը ցուցակի 35-րդ հորիզոնականում է, Երեւանի թիվ 175 դպրոցի տնօրեն Անահիտ Բաբաջանյանը, որը 176-րդն է, եւ Երեւանի թիվ 51 մանկապարտեզի տնօրեն Հրանուշ Խաչատրյանը, նա էլ 172-րդն է:

Փաստորեն, օրինախախտ տնօրենները հայտնի սկանդալից հետո ոչ միայն չպատժվեցին, այլեւև նրանց որպես պարգեւատրում ընդգրկել են ՀՀԿ ավագանու ցուցակում: Ու եթե հաշվի առնենք այն փաստը, որ նրանք ցուցակի ոչ անցողիկ տեղերում են գտնվում, նշանակում է` ՀՀԿ-ն շարունակում է տնօրեններին օգտագործել միայն ձայներ բերելու համար»:

«Հրապարակ». Իշխանությունները դժգոհ են նոր մարզպետից

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանյան իշխանությունները դժգոհ են Սյունիքի նոր մարզպետից, չնայած նա ընտրություններում բավականին ձայներ է բերել ՀՀԿ-ին: Միմյանց հետ նեղ շփումներում նրա մասին խոսելիս ասում են․ «Սուրիկ-2, Սուրիկը գոնե գիտեր ինչն ինչից հետո է»: Որպես դժգոհությունների պատճառ, բերում են այն, որ մարզի կառավարման գործում նա բազմաթիվ կոպիտ բացթողումներ է թույլ տվել:

Овсеп Симонян - Sputnik Արմենիա
Շիրակի մարզպետն անձամբ է փորձում «Հաղթանակի համը»

Ու հիմա չեն կողմնորոշվում ինչպես վարվել նրա հետ, իսկ ելքը կարող էր լինել նրան պառլամենտ տանելը, ինչը չեն ուզում, մանավանդ՝ խորհրդարանական մանդատների շուրջ ստեղծված լարվածության պայմաններում:

Ի դեպ, ինքը եւս չի ուզում խորհրդարան մտնել, ուզում է լինել մարզպետ: Սակայն իշխանությունները նրան մարզպետի պաշտոնում նույնպես չեն ցանկանում թողնել: Սրի-ջրի արանքում գտնվող մարզպետն այս օրերին, ըստ նրան մոտ կանգնած աղբյուրների, ընկճախտի մեջ է եւ սպասում է, թե ինչ որոշում կկայացնի վերին ատյանը»:

«Փաստ». Վարչապետը «Մաքուր Հայաստան է» ուզում

«Փաստ» օրաթերթը գրում է. Կառավարության նիստում վարչապետը մի շարք խիստ հանձնարարականներ է տվել՝ ուղղված ամբողջ երկրում աղբահանության կազմակերպմանը՝ արձանագրելով, որ իրավիճակը ողբերգական է: Վարչապետը, իհարկե, իրավացի է, Հայաստանում աղբահանությունը որևէ կերպ չի կարող բավարար համարվել, ճանապարհները պարզապես կեղտոտ են, ինչպես կեղտոտ են ժամանցի, հանգստի և զբոսաշրջային գոտիները: Այս ամենը իրականություն է, սակայն մյուս կողմից մաքուր քաղաք, մաքուր երկիր ունենալու համար, որքան էլ տարօրինակ կարող է հնչել, նախ և առաջ հարկավոր է փոխել հասարակական հոգեբանությունը: Այս տեսանկյունից կոշտ միջոցառումները, տույժ ու տուգանքները չեն կարող որակական արդյունքի բերել, եթե չփոխվի մարդկանց պատկերացումներն ու երբեմն էլ սովորույթները:

Борьба с мусором - Sputnik Արմենիա
Ոստիկաններն ու հանրությունը կպայքարեն մաքուր Հայաստան ունենալու համար

Բացի այս, ընդունելով հանդերձ վարչապետի ճշմարտացիությունը, պետք է հնչեցնել հաջորդ հարցը՝ իսկ ինչի արդյունքում ենք մենք հայտնվել նման իրավիճակի առաջ, ինչի արդյունքում են կեղտոտ մեր հասարակական ու զբոսաշրջային վայրերը: Արդյո՞ք միայն նրա, որ չկան համապատասխան ոստիկանական և վարչական կոշտ քայլեր, և այս իրավիճակը կարելի է փոխել տարբեր օրենքներ ընդունելով, թե այնուամենայնիվ, խոսքը գնում է ավելի խորը և արմատական խնդիրների մասին: Ի վերջո, փաստն այն է, որ մաքուր երկիր կամ, ինչպես ասում է վարչապետը, մաքուր Հայաստան ունենալու համար բավարար չէ, որ քաղաքացիները ավտոմեքենաների պատուհաններից դուրս չնետեն ծխախոտատուփեր և այլ աղբ, քանի որ կան Հայաստանը շատ ավելի մեծ ծավալներով աղտոտող իրողություններ՝ սկսած արդյունաբերական թափոններից, վերջացրած կենցաղային աղբով: Իսկ միգուցե այստեղ հիմնախնդիրներից մեկն էլ այն է, որ Հայաստանում չկա աղբամշակման լայնորեն կիրառելի պրակտիկա, ինչպես բազմաթիվ այլ երկրներում:

Թերևս, հարցը հենց այս տեսանկյունից դիտարկելու դեպքում, իրավիճակը գուցեև հնարավոր լիներ փոխել: Հակառակ դեպքում բովանդակային առումով շատ բան չի փոխվի, եթե ճանապարհներից հավաքված աղբը տեղափոխվի Նուբարաշենի կամ մեկ այլ աղբանոց, որոնցից տարածվող գարշահոտությունը կիլոմետրերով է տարածվում և սպառնում հսկայական տարածքների սանիտարահիգիենիկ վիճակին: Այս խնդիրը, ի դեպ, նոր չէ և տարիներ շարունակ սպասում է իր լուծմանը, որն այդպես էլ չի գալիս:

«Ժամանակ». Մանդատների աճուրդ. ով ինչով է վճարելու

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանի ընտրության քվեարկության օրվանից եւ արդյունքի հրապարակումից անցել է արդեն ավելի քան երեք շաբաթ, սակայն առկա է բավական արտառոց մի պատկեր՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն վերցրած եւ երկրորդ տեղը զբաղեցրած, համախառն արդյունքում խորհրդարանի, երևի թե, մոտ 90 տոկոսը տնօրինող երկու ուժերի պարագայում առ այսօր պարզ չեն պատգամավորական խմբակցությունների կազմերը, այսինքն՝ պարզ չէ, թե ովքեր են ներկայացնելու հանրությանը խորհրդարանում՝ վերցնելով մանդատները:

Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ «Ծառուկյան» դաշինքը մինչ այժմ անորոշության մեջ են կամ անորոշության մեջ են պահում հասարակությանը, թե ովքեր են այս ուժերը ներկայացնելու խորհրդարանում:

Арсен Михайлов и Князь Хасанов - Sputnik Արմենիա
ԱԺ-ում փոքրաթիվ լինելը փոքրամասնության ներկայացուցիչներին չի ընկճում

Միեւնույն ժամանակ կասկածից վեր է, որ մանդատների հարցը քմահաճույքով չէ, որ որոշվում է, եւ անորոշությունը պայմանավորված է մաթեմատիկական ճշգրտության հաշվարկի անհրաժեշտությամբ եւ միաժամանակ ՀՀԿ ներսում եղած բաժանարար գծերով:

Բանն այն է, որ մանդատների քանակը կա, սակայն «քարտեզը» պետք է գծվի 2018 թվականի ապրիլից հետո իրավիճակի հաշվարկով: Այսինքն՝ օրինակ, այս համատեքստում Սերժ Սարգսյանին պետք է իքս կազմ, Կարեն Կարապետյանին՝ օրինակ, պետք է իգրեկ կազմ: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ՀՀԿ խմբակցության ձեւավորմանը, այլ նաեւ առնվազն «Ծառուկյան» դաշինքի:

Այդպիսով, մեծ հաշվով ստացվում է, որ առայժմ ունենք ոչ թե ձևավորված խորհրդարան, այլ, ըստ էության, վարձակալված կամ «մեծածախ» ձեռք բերված մանդատներ, որոնք դրվել են աճուրդի: Պարզապես հարցն այն է, թե ինչ սկզբունքով է նախատեսվում վճարումը:

Լրահոս
0