00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շիրակի մարզպետն անձամբ է փորձում «Հաղթանակի համը»

© AravotОвсеп Симонян
Овсеп Симонян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շիրակի մարզի բնակիչների կասկածները փարատելու, լուրերի իսկությունը ճշտելու նպատակով Շիրակի մարզպետն անձամբ է փորձում «Հաղթանակի համը» ու օգտվում է «Պոբեդա» ավիաընկերության կանոնավոր չվերթերից:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, անձամբ օգտվելով ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կանոնավոր չվերթերից, խորհուրդ է տալիս վստահել ավիաընկերությանը: Հունվարի 18-ից 21-ը Ուլյանովսկ կատարած ճանաչողական այցից հետո մարզպետը միտումնավոր օգտվել է այդ ընկերության չվերթից՝ ընկերության սպասարկման ու մատուցած ծառայություններին անձամբ ծանոթանալու համար:

Ու թեև մարզպետն ամենաէժան՝ 7500 դրամանոց տոմսով չի վերադարձել հայրենի մարզ, սակայն հասցրել է չվերթի մասին սեփական կարծիք կազմել:

«Միանգամից ասեմ` իմն այդ 7500 դրամանոց տոմսը չէր, ճիշտ էլ չէր լինի, եթե այդ գնանոց տոմս վերցնեի: Ես հնարավորություններ ունեմ, աշխատավարձս թույլ է տալիս, վերջապես մարզպետ եմ: Չվերթը Երևանից եղավ, բայց ուզում էի անպայման «Պոբեդայից» օգտվել, քանի որ շատ կարևորություն է տրվում այդ չվերթին, մենք ինքներս տուրիզմի զարգացման հետ կապված բավական հույսեր ունենք»,- ասաց նա:

Խոսելով ընկերության սպասարկման վերաբերյալ հակասական կարծիքների մասին՝ մարզպետը նշեց, որ սպասարկումը բավական նորմալ էր: Ընկերությունը լրացուցիչ գումարներ վաստակում է բեռների հաշվին. ցածր բյուջետային ավիաընկերությունները, այդ թվում նաև «Պոբեդան» այդ քաղաքականությունն են վարում, և հիմնական դժգոհությունը հենց այդ ուղեբեռի հետ էր կապված:

Самолет - Sputnik Արմենիա
Գյումրու «թևերը» վերադարձրին, «Պոբեդան» առաջին թռիչքը կատարեց

«Շատ կարևորություն տալով չվերթին, հաշվի առնելով մարզում տուրիզմի զարգացման հետ մեր ունեցած հույսերը` պետք էր անձամբ համոզվել ընկերության մատուցած ծառայության հարցում: Սա նաև լուրջ ներդրումների հնարավորություն է տալիս քաղաքին ու մարզին: Ցանկացած ընկերություն գնային առումով ունի իր տնտեսավարումը, և քաղաքացին ինքն է որոշում` որ գնային առաջարկն է իրեն բավարարում: Ժամային և սպասարկման առումով, ինչպես նաև ամենակարևորը՝ ինքնաթիռի վայրէջքի հետ կապված հարցերում ես գոհ եմ»,-նշեց մարզպետը փաստելով, որ «Բոինգի» չվերթից օգտվում էին ինչպես մարզի, այնպես էլ հանրապետության այլ տարածքների և ՌԴ-ից բնակիչները:

Թռիչքի ծանրաբեռնվածությունը գրեթե միշտ 100 տոկոս է:

«Եթե այսպես գնա, «Պոբեդան» հաղթանակ կլինի մարզի համար: Եթե կարողանաք այս ամբողջ տեմպը պահել, բավական դրական տեղաշարժ կլինի մարզի համար: «Շիրակ» օդանավակայանում ևս որոշակի դրական տեղաշարժ կա»,- փաստեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:

Ավելի քան 8 ամիս տևած դադարից հետո Գյումրու օդանավակայանից դեկտեմբերի 15-ից «Բոինգ» 737-800 ինքնաթիռով Մոսկվա-Գյումրի —Մոսկվա չվերթով տրվեց ռուսական «Պոբեդա» ավիաընկերության կանոնավոր չվերթերի մեկնարկը: Թռիչքներն իրականացվում են շաբաթական 3 անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին:

Լրահոս
0