00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահան Խաչատրյան. Հաջողությունն օգնում է ճիշտ ժամանակին ճիշտ վայրում հայտնվել

© Sputnik / Асатур Лукашенко дизайнер Ваан Хачатрян
дизайнер Ваан Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մասնագիտական մեծ վերելքների հասած հայերին նվիրված «Հաջողության գաղտնիքը» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան պատմում է հայտնի դիզայներ Վահան Խաչատրյանի մասին:

Դիզայներ Վահան Խաչատրյանի հավաքածուները գերում են ոչ միայն հայերին, այլև՝ արտասահմանցիներին. գույնի և ձևի նրա փորձարկումները երկար ժամանակ մխրճվում են մարդկանց հիշողության մեջ: Զարմանալի չէ, որ Վահան Խաչատրյանի զգեստները նախընտրում են համաշխարհային աստղերը: Անցյալ տարի նրա անունը ներառվեց հեղինակավոր Vogue ամսագրի ցուցակում: Դիզայները Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմում է, թե որն է հաջողության գրավականը և ինչ գործոններ են նպաստում դրան: Զրուցել է Լիլիթ Հարությունյանը:

- Թեև նորաձևության աշխարհը շքեղ ու գրավիչ է, այնուհանդերձ հայտնի է, որ այնտեղ հաճախ անողոք կանոններ են գործում: Դժվա՞ր չէր արդյոք այդ աշխարհ մտնելն ու յուրային դառնալը:

Дизайнер Нур (Арман Давтян) - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ոսկերիչ-դիզայներ Նուռը հուշում է հաջողակ բիզնեսմենի բանաձևը

— Կարծում եմ՝ այդ հարցում երկու կարևոր գործոն կա՝ հաջողությունն ու աշխատասիրությունը: Բնականաբար, չեմ խոսում նաև այն մասին, որ մարդը պետք է նաև տաղանդ ունենա: Առանց դրա մեր, ինչպես նաև ցանկացած այլ ստեղծագործական ոլորտում, պարզապես անիմաստ է որևէ բան անել: Բացի տաղանդ ու աշխատասիրություն ունենալուց, կարևոր է նաև հաջողության գործոնը, առանց որի մեծ բարձունքներ նվաճելը դժվար է: Աշխարհում շատ են տաղանդավոր և աշխատասեր մարդիկ, բայց, ցավոք, քչերն են հասնում հաջողության: Կարծում եմ՝ հենց այստեղ որոշակի դեր է խաղում հաջողությունը:

Իմ մասին կարող եմ ասել, որ աշխատասեր դարձել եմ տարիների ընթացքում, քանի որ պատանեկության տարիներին ինձ աշխատասեր չեմ համարել: Սակայն կյանքը ստիպում է հասկանալ, որ եթե ուզում ես որևէ բանի հասնել, պետք է փոխվես: Ինձ, բարեբախտաբար, դա հաջողվեց: Իսկ հաջողությունն անհրաժեշտ է, որպեսզի քեզ նկատեն, այսինքն որ դու ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվես: Անկախ դժվարություններից, որոնք կան ոչ միայն նորաձևության աշխարհում, այլ նաև ցանկացած այլ բնագավառում, եթե դու լավ ես տիրապետում գործին, աշխատում ես քեզ վրա, ամեն ինչ անպայման կստացվի:

- Որտեղի՞ց եք ուժ գտնում, երբ աշխատելու ցանկություն բոլորովին չեք ունենում:

— Ինձ մոտ այդպես չի լինում, որ ընդհանրապես չուզենամ որևէ բան անել, ստեղծագործ մարդկանց դա հատուկ չէ: Մեկ կամ երկու օր կարող է տևել: Երբեք չեմ հասկացել «մուսաս չի գալիս» արտահայտությունը: Մուսան ամենևին էլ կապ չունի: Եթե մարդ հետաքրքրություններ ունի կյանքում, օրինակ՝ սիրում է ճանապարհորդել, որևէ նոր բան է տեսնում և բացահայտում, այդ ամենը կարող է նրան ոգեշնչել: Եթե դա չկա, ուրեմն նա պարզապես ստեղծագործելու ցանկություն չունի: Անձամբ իմ դեպքում ճանապարհորդությունները միշտ մեծ տեղ են ունեցել իմ կյանքում: Իմ յուրաքանչյուր հավաքածուն ստեղծվում է, երբ ես որևէ նոր բան եմ տեսնում կամ իմանում: Ժամանակի ընթացքում զգացմունքներս ու տպավորություններս կուտակվում են, և գեղեցիկ մի օր արտահայտվում են նոր հավաքածուի տեսքով:

- Ձեր պապիկը` Սուրեն Ստեփանյանը, նկարիչ էր: Այդ փաստը որևէ դեր խաղացե՞լ է ձեր մասնագիտության ընտրության հարցում: Գիտենք, որ նույնիսկ մի հավաքածու ունեք, որի ստեղծման ժամանակ ոգեշնչվել եք նրա կտավներից:

Показ мод. Армянский тараз - Sputnik Արմենիա
Տարազը ժամանակակից մեկնաբանությամբ. Հայաստանում ավանդույթները վերածնվում են

— Այո, իհարկե, խաղացել է, սակայն հավանաբար միայն գենետիկական մակարդակով, քանի որ անձամբ նրա հետ չեմ շփվել: Ցավոք, ես նրան չեմ տեսել, քանի որ նա մահացել է իմ ծնվելուց առաջ:

- Ձեր կայացման ճանապարհին վճռորոշ իրադարձություններ եղե՞լ են:

— Նման դեպքեր շատ են եղել: Ամեն անգամ, երբ սկսում ես կասկածել ուժերիդ վրա, մի այնպիսի բան է տեղի ունենում, որը քեզ հակառակն է ապացուցում, և դու սկսում ես ավելի վստահ զգալ քեզ…

Նման կարևոր իրադարձություններից մեկը տեղի ունեցավ, երբ ես 14-15 տարեկան էի: Այն ժամանակ հագուստի դիզայն ասվածն ինձ համար խաղի նման մի բան էր, ես դրանից գլուխ չէի հանում, բայց նկարում էի: Նադեժդա Սարգսյանի ղեկավարած «Հայեր» համույթն ինձ Մոսկվա հրավիրեց ОРТ հեռուստաալիքով հեռարձակվող «Ուտրենյայա զվեզդա» հաղորդմանը, որտեղ նրանք ելույթ ունեցան իմ մոդելավորած զգեստներով: Եվ երբ աշխատանքներս տեսա եթերում, մտածեցի, որ այդ գործն անպայման պետք է շարունակել (ժպտում է):

Եվս մի հաճելի իրադարձություն տեղի ունեցավ, երբ աշխատանքներս ուղարկեցի Ֆլորենցիայի Accademia Italiana ընդունվելու համար: Ուղարկածս տեսնելուց հետո որոշեցին, որ ես պետք է 1,5 կուրս բարձր սովորեմ: Ասացին՝ ես բավականաչափ պատրաստված եմ, և ամենասկզբից սկսելու կարիք չկա:

Նույնը տեղի ունեցավ, երբ աշխատանքի ընդունվեցի, մրցույթը շատ մեծ էր. ամբողջ Իտալիայից տարեկան հազար ուսանող է ավարտում, և նրանցից շատերն իսկապես տաղանդավոր են: Այդ պատճառով լուրջ կազմակերպությունում աշխատանք գտնելը բարդ է: Հաճելի էր շատ, որ ավարտելուց մի քանի ամիս անց ինձ հաջողվեց աշխատանքի ընդունվել:

Диана Шатверян - Sputnik Արմենիա
Դիզայները բացահայտում է 2017թ–ի նորաձևության միտումների գաղտնիքը

- Խոսքը Dolce&Gabbana-ի մասի՞ն է:

— Այո:

- Հավանաբար այնտեղ շատ բան սովորեցիք:

— Բնականաբար, այնպիսի մանրուքների ու նրբությունների ես սկսում տիրապետել, որոնց մասին ոչ մի դպրոցում չես սովորի: Դրանք հնարավոր է սերտել միայն նման ընկերությունների «կուլիսներում»: Հենց այնտեղ ձեռք բերած փորձս ինձ վստահություն ներշնչեց սեփական գործս սկսելու համար: Այդ գիտելիքները հետագայում շատ օգնեցին ինձ բիզնեսիս մեջ:

Կարևոր իրադարձություն էր նաև այն, որ անցյալ տարի անունս ներառվեց Vogue-ի ցուցակում: Այդ ցուցակում աշխարհի մի շարք դիզայներներ են մտնում, սակայն Հայաստանից ոչ ոք ներկայացված չի եղել: Այդպիսով, ամսագրում իմ անվան հայտնվելն ինձ համար կրկնակի հաճելի էր, քանի որ մեր երկիրը հայտնվել էր նորաձևության քարտեզի վրա:

- Ձեր կարած զգեստները պատվիրում են նաև հայտնի օտարերկրացիները: Դժվա՞ր է նրանց հետ աշխատել:

— Նրանց հետ անձամբ երբեք չեմ շփվում, մեզ հետ կապ են հաստատում նրանց մենեջերները կամ ներկայացուցիչները: Այսինքն համագործակցությունը հետևյալ կերպ է լինում. օրինակ՝ ինչ-որ մեկին դուր է եկել այս կամ այն մոդելը, որը նա տեսել է համացանցում, դրանից հետո նրա ներկայացուցիչը կապ է հաստատում մեզ հետ և ուղարկում չափսերը: Իսկ մենք արդեն կարում ենք և ուղարկում պատվիրատուին: Մեզ համար սա սովորական գործընթաց է: Արտասահմանյան պատվիրատուներ շատ ունենք, որոնք երբեք չենք տեսել: Իսկ հայտնի մարդկանց պարագայում պարզապես հաճելի է, որ նրանցից որևէ մեկին դուր է եկել աշխատանքդ (ժպտում է): Ի դեպ, ես անչափ շնորհակալ եմ Vogue-ին և նմանատիպ այլ պարբերականներին, քանի որ հենց նրանց շնորհիվ է, որ մարդիկ հնարավորություն են ունենում տեսնել մեր աշխատանքները:

- Հայաստանում Ձեր հավաքածուները հայտնի մոդելներ են ներկայացնում: Համաշխարհային մոդելներից ո՞ւմ հետ կցանկանայիք համագործակցել:

— Ժամանակը ցույց կտա: Երբ օրը գա, և ես վերջապես Իտալիայում կամ Ֆրանսիայում ցուցադրություն կազմակերպեմ, կուզեի, որ աշխատանքներս ներկայացնեին այդ պահի ամենահայտնի ու ամենապահանջված մոդելները: Քանի որ ամեն տարի նոր դեմքեր են հայտնվում: Իհարկե, կան նաև սուպերմոդելներ, որոնք այսպես ասած ժամանակից դուրս են և պահանջարկ ունեն մշտապես: Սակայն ամեն տարի նոր անուններ են հայտնվում, որոնք իսկական ֆուրոր են առաջացնում նորաձևության աշխարհում, այնուհետև անհետանում են: Եվ ահա սրանից կախված, երբ կկազմակերպեմ ցուցադրությունս, կցանկանայի, որ հագուստներս ներկայացնեին ամենահայտնի մարդիկ: Յուրաքանչյուր դիայներ ձգտում է դրան, ես ևս նրանցից չեմ տարբերվում (ժպտում է):

дизайнер Ваан Хачатрян - Sputnik Արմենիա
Վահան Խաչատրյան. «Հայաստանը հեռու է նորաձևության աշխարհից»

Ի դեպ, այս ցանկությունս պայմանավորված է նաև նրանով, որ այսօրվա մոդելները պարզապես մանեկենուհիներ չեն, այլև Instagram-ի և այլ սոցցանցերի աստղեր՝ բազմամիլիոնանոց բաժանորդներով: Բնականաբար, նրանց մասնակցությունը քո շոուին նաև PR է, քանի որ նրանց լսարանը ինքնաբերաբար դառնում է նաև քոնը:

- Ժամանակի մեծ մասն անցկացնում եք Իտալիայում: Իսկ Հայաստանում աշխատելո՞ւ եք:

— Ես աշխատում եմ նաև Հայաստանում, ինչի վկայությունն են իմ խանութները: Եվ մենք շարունակելու ենք անել ամեն ինչ, որպեսզի իմ խանութներում ներկայացված հավաքածուներն ընդլայնվեն:

Այստեղ անիմաստ է «Վահան Խաչատրյան» շարք ստեղծել, քանի որ այն արձագանքը, որը կարող է լինել արտասահմանում, երբեք Հայաստանում չի լինի: Այդ պատճառով ավելի լավ է սպասել, և երբ հարմար պահ լինի, ցուցադրություն կազմակերպել Եվրոպայում:

Լրահոս
0