00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահան Խաչատրյան. «Հայաստանը հեռու է նորաձևության աշխարհից»

© Sputnik / Асатур Есаянцдизайнер Ваан Хачатрян
дизайнер Ваан Хачатрян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հագուստի դիզայներ Վահան Խաչատրյանի կարծիքով` որպեսզի հայ դիզայներները հասնեն միջազգային մակարդակի, առաջին հերթին պետք է հայ հասարակությունն աջակցի նրանց։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Չնայած Հայաստանը որոշակի ներուժ ունի, այնուհանդերձ մեկուսացած է համաշխարհային նորաձևությունից, և բոլորովին էլ ոչ դրական իմաստով, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հայտնի դիզայներ Վահան Խաչատրյանը։

«Ես հավատում եմ, որ մենք ներուժ ունենք, քանի որ հայերը տաղանդավոր ժողովուրդ են, և մենք դա բազմաթիվ անգամ ենք ապացուցել։ Բայց այս պահին Հայաստանը հեռու է նորաձևության աշխարհից։ Դա առանձին ստեղծագործական ուղղություն է, որը մեր երկրում դեռ շատ նոր է», — ասաց նա։
Խաչատրյանը ցավով նշեց, որ զարգացման նախադրյալները նույնպես քիչ են։

Նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանը պատմում է հայկական տարազի առանձնահատկությունների մասին - Sputnik Արմենիա
Գույն և ասեղնագործություն` հայկական տարազի բնորոշ գծերը

«Ճաշակի ձևավորումը մարդու մոտ մանկուց պետք է սկսվի, ոչ թե այն ժամանակ, երբ նա բուհ է ընդունվում։ Ինչո՞ւ են եվրոպական երկրներն այսքան զարգացած դիզայնի հարցում։ Որովհետև գեղարվեստական դաստիարակությունն արդեն վաղուց դարձել է նրանց մշակույթի մի մասը», — ընդգծեց նա։
Խաչատրյանի կարծիքով՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Անգլիայում ծնված մարդիկ հենց ծննդյան օրվանից հաղորդակից են դառնում արվեստին։

«Մեզ մոտ, ցավոք, ամեն ինչ այլ կերպ է։ Այնպես չէ, որ մեզ մոտ դա չի եղել, բայց այդ թելը երևի մի տեղ կտրվել է… պարզապես այսօր հագուստը շատ անորակ է, խրախուսվում է այսպես կոչված ռաբիս ոճը։ Եթե երեխան մանկուց ռաբիս է լսում, նա այդպիսին էլ կմեծանա, և ոչ մի համալսարան չի կարող փոխել այդպիսի դաստիարակությունը», — ասաց Խաչատրյանը։

Դիզայները խոսեց նաև արևելյան մշակույթի մասին՝ նշելով, որ սիրում է այդ մշակույթը։

«Բայց այն գեղեցիկ է արևելքում, ոչ թե մեզ մոտ։ Ինձ դուր են գալիս նրանց ուտեստները, ճարտարապետությունը, գրականությունը, նաև մաքուր արաբական երաժշտությունը, ես այն լսում եմ, երբ արևելյան երկրներում եմ լինում։ Բայց այդ ամենը մերը չէ, եթե նույնիսկ մենք պետք է ինչ-որ բան վերցնենք, ապա կարող ենք գոնե լավագույնը վերցնել։ Ցավոք, այսօր մեր մշակույթ են թափանցել արևելյան մշակույթի ամենաանորակ տարրերը, լինի երաժշտություն, հագուստ, թե դիմահարդարում», — նշեց Խաչատրյանը։

© Sputnik / Асатур ЕсаянцՎահան Խաչատրյան
дизайнер Ваан Хачатрян - Sputnik Արմենիա
Վահան Խաչատրյան

Նրա կարծիքով՝ այս իրավիճակում չի կարելի կոնկրետ մեկին մեղադրել, քանի որ դա ողջ հասարակության խնդիրն է։
«Այդ պատճառով էլ դժվար է ասել՝ երբ ինչ-որ բան կփոխվի։ Կարող է՝ 100 տարի անց, եթե արդեն հիմա սկսենք այդ մասին մտածել։ Եվ դա մի հոգու գործ չէ»,- շեշտեց դիզայները:

Խաչատրյան անդրադարձավ նաև այն ուսումնական հաստատություններին, որոնք մասնագիտանում են հագուստի մոդելավորման ուղղությամբ, ասաց, որ նման հաստատություններ արդեն կան այստեղ:

Показ коллекции Царь царей - Sputnik Արմենիա
«Արքայական» ցուցադրություն Երևանում. ինչպես էր հագնվում հայ վերնախավը

«Բայց քանի որ համեմատաբար վերջերս են հիմնվել, մտածված ծրագրերի ու որակյալ մասնագետների կարիք ունեն։ Պետք է ուրիշ երկրների հետ համագործակցել, արտասահմանցի մասնագետների հրավիրել, դասագրքեր բերել և թարգմանել, քանի որ այդ ոլորտի սեփական աշխատողներ մենք չունենք։ Վատ չէր լինի, եթե դպրոցներում արվեստի պատմություն առարկա լիներ, այդ դեպքում դիմորդները ինչ-որ հիմք կունենային», — նշեց նա։

Իր գործունեության մասին խոսելիս Խաչատրյանն ասաց, որ հենց ամենասկզբից նպատակը մեկն է եղել՝ Հայաստանի անունը նշել նորաձևության համաշխարային քարտեզի վրա: Բայց համարում է, որ իր անձնական հաջողությունները չի կարելի մեծ ձեռքբերում համարել։

«Հնարավոր է՝ արտասահմանում նեղ շրջանակներում ինձ ճանաչում են, և դա շատ հաճելի է, բայց շատ դժվար է լինել «մասսայական դիզայներ» վաճառքի առումով։ Մեծ ներդրումների հետ է կապված, ինչը ես ինձ թույլ տալ չեմ կարող։ Դրսի շուկայում ճանաչված լինելը շատ դժվար է, որովհետև այսօր շատ բան կախված է PR-ից, գովազդից և այլն», — ասաց նա։

Ինչ վերաբերում է այն փաստին, որ հասարակությունն ավելի ուշադիր է դարձել տեղական դիզայներների աշխատանքների նկատմամբ, Խաչատրյանը նշեց, որ որոշակի առաջընթաց իսկապես կա։

«Որոշակի տեղաշարժ, իհարկե, կա, բայց քանի դեռ լայն զանգվածները չեն ներգրավվել, լուրջ արդյունքներ ակնկալել չի կարելի, քանի որ նեղ շրջանակները դիզայներին երբեք այն միջոցները չեն ապահովի, որոնք պետք են այս շուկայում լայն իմաստով առաջ գնալու համար», — շեշտեց դիզայները։

Նա կարծում է, որ ավելի լավ է ներդրում կատարել տեղական արտադրողի օգտին, քան գնել հայտնի արտադրողների կեղծված իրերը։ Այդ դեպքում տեղական դիզայներները ժամանակի ընթացքում կկարողանան գին-որակ հարմարավետ հարաբերակցություն ապահովել։

«Որպես օրինակ նշենք հարևան Վրաստանը, որն արդեն որոշակի ազդեցություն ունի նորաձևության աշխարհի վրա։ Այնտեղ հասարակությունը կուրորեն հավատում էր իրենց դիզայներների ներուժին։ Մարդիկ գնում և կրում էին նրանց աշխատանքները, արդյունքում մոտավորապես 20 տարվա ընթացքում լավ արդյունքների են հասել. այսօր շատ ազդեցիկ եվրոպական նորաձևության տների ղեկավարներից ոմանք վրացիներ են», — ասաց Խաչատրյանը և ընդգծեց՝ Վրաստանն այդ արդյունքին հասավ առաջին հերթին տեղական սպառողի օգնության շնորհիվ։

Русская версия

Լրահոս
0