00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դիզայները բացահայտում է 2017թ–ի նորաձևության միտումների գաղտնիքը

© Photo : Davit Hakobyan Диана Шатверян
Диана Шатверян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
2017թ–ի խորհրդանիշը կարմիր հրեղեն աքաղաղն է, հենց նա է որոշում գալիք տարվա միտումները, ասաց դիզայներ Դիանա Շատվերյանը։

Դիզայներ Դիանա Շատվերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, թե ինչպիսի ձևեր, գույներ և կտորներ նորաձև կլինեն նոր տարում։ Զրուցեց Լիլիթ Հարությունյանը։

-Դիանա, ո՞ր գույներն առավել տարածված կլինեն գալիք տարում։

Դե, իհարկե, կարմիրը հիմա փառքի գագաթնակետին է, բայց չպետք է մոռանալ, որ որոշ մարդկանց այն ուղղակի չի սազում։ Ընտրելով այս կամ այն երանգները` անհրաժեշտ է հաշվի առնել դեմքի գույնը և այլ դետալներ։

Կարմիրը խորհուրդ չեմ տա մուգ մաշկ ունեցող մարդկանց, թեև այստեղ էլ կան բացառություններ, պետք է կարողանալ ճիշտ համադրել գույները։ Բայց, ընդհանուր առմամբ, կարմիրը, ինչպես նաև նրա բոլոր երանգները` մուգ կարմիրը, բուրգունդյան գինու գույնը, ազնվամորու գույնը շատ տարածված են, հատկապես Ամանորի գիշերը։ Բացի այդ, շատ արդի են նաև մոխրագույնի երանգները։

-Ինչպիսի՞ կտոր է պետք է օգտագործել ամենօրյա հագուստի, ինչպես նաև հատուկ դեպքերի համար։

Բամբակը, վուշը, ջինսե կտորները դուրս չեն գալիս նորաձևությունից, բայց հաջորդ տարի վերաբերմունքը դրանց նկատմամբ հատուկ կլինի։ Օրինակ, վերնաշապիկները, պիջակները, բաճկոնները, տաբատները, կիսաշրջազգեստները, զգեստները, մի խոսքով՝ ջինսե կտորից կարված ամեն ինչ շատ նորաձև կլինի։

Дизайнер Нур (Арман Давтян) - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ոսկերիչ-դիզայներ Նուռը հուշում է հաջողակ բիզնեսմենի բանաձևը

Նշեմ թավիշը։ Այն նույնպես նորաձև է այս տարի, բայց հիմա գունային գամման ընդլայնվել է։ Եթե մենք վարժվել ենք կրել թավշե կտորի հետ մուգ երանգներ, բայց հաջորդ տարի բոլոր գույների թավշե հագուստը հիանալի կնայվի, հատկապես ձմռանը։ Ի դեպ, մգդակած կտորը, որն այնքան անհրաժեշտ է ձմռանը և որը ավելի շատ ընկալում ենք որպես սպորտային հագուստ, այդ տարի կարելի է թե՛ մորթու, թե՛ քաշմիրի հետ համադրել։ Մգդակած կտորից տաբատները, սվիտերները և կիսաշրջազգեստները նույնպես նորձաև են։

-Եթե չեմ սխալվում, ապա հատուկ ուշադրություն է հատկացվելու թավիշին…

Թավիշը (այն միշտ արդի է), ինչպես նաև վելյուրը, շիֆոնը և օրգանզան շատ նորաձև կլինեն։ Թեև շիֆոնը և օրգանզան ավելի ամառային կտորներ են, բայց ձմռանը նույնպես կարելի է դրանք կրել։

-Ձեր կարծիքով` Հայաստանում աղջիկներն ինչպե՞ս են հագնվում։

Չեմ կարող չուրախանալ մեր աղջիկների համար. նրանք սկսել են ավելի լավ ու ճաշակով հագնվել։ Նրանք ուշադրություն են դարձնում նորաձևության տենդենցներին, միաժամանակ, չեն մոռանում իրենց արտաքին տվյալների մասին, այսինքն, փորձում են ընտրել այն ոճի և երկարության հագուստը, որն ավելի շատ է սազում իրենց։

-Ի՞նչ կասեք տղաների մասին։

Ցավոք, նրանք աղջիկներից հետ են մնում, թեև նրանց մոտ նույնպես առաջընթաց է նկատվում, բայց չի կարելի ասել, որ տղաները քայլում են աղջիկների հետ համընթաց։ Խորհուրդ եմ տալիս տղաներին՝ այցելել նորաձևության մասին կայքեր և բլոգեր, կցանկանայի, որպեսզի նրանք համապատասխանեն երիտասարդ, գեղեցիկ աղջիկներին։

-Որո՞նք են 2017թ-ի տղամարդկանց նորաձևության միտումները։

Տղամարդկանց նորաձևությունում միշտ արդի են ճահճային կանաչը, շիկակարմիրը… Ինչ վերաբերում է հագուստի ոճին, ապա շատ նորաձև են երկքղանցք պիջակները։ Դրանք կարելի է կրել նաև աշխատանքի վայրում և հատուկ դեպքերում, ընդ որում՝ ցանկացած գույնով և կտորով։ Կարելի է ընտրել հարթ կամ վանդակավոր կտորով պիջակ։ Պիջակը կարելի է համադրել գեղեցիկ հանգույցներով փողկապների հետ։ Իհարկե, ցանկալի կլիներ ամեն ինչ սկսել արտաքին տեսքից, զբաղվել կազմվածքով, որպեսզի հետո պիջակը լավ նստի…

Валерия Мелконян - Sputnik Արմենիա
Բրդյա նորաձևություն. հին արհեստի նոր դեսպանը

Սկզբից երկքղանցք պիջակն ամենօրյա կյանքում կարող է տարօրինակ թվալ, բայց, ըստ էության, նույն բանը տեղի է ունեցել կանանց նորաձևությունում. բարձրակրունկ կոշիկները, արհեստական քարերը, որոնք մենք սովորաբար կրում ենք ակումբներում և ռեստորաններում, այսօր արդեն ամենօրյա նորաձևության մեջ են մտել։

Դրանք համադրվում են կարդիգանների, բաճկոնների և նույնիսկ սպորտային տաբատների հետ։ Իսկ այսպես կոչված՝ «գիշերազգեստային», ոճը հիմա հասել է «փողոց», թեև սկզբից հագուստի այդ տեսակն ընկալվում էր որպես տնային։

Նույնը վերաբերում է նաև տղամարդկանց երկքղանցք պիջակին։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչի հետ պետք է այն համադրել։ Եթե դժվարանում եք ընտրել կերպարը, ապա պետք է նորաձևության մասին կայքերում նայեք, թե ինչպես է այն համադրվում հագուստի այլ տեսակների հետ, որպեսզի լինի գեղեցիկ և ճաշակով։

Նյութի ռուսրեեն տարբերակկը

Լրահոս
0