00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տարազը ժամանակակից մեկնաբանությամբ. Հայաստանում ավանդույթները վերածնվում են

© Vahagn Grigoryan Показ мод. Армянский тараз
Показ мод. Армянский тараз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը վերջին տարիներին ազգային ինքնագիտակցության վերելք է ապրում։ Որպես հետևանք՝ երիտասարդությունը գնալով ավելի է հետաքրքրվում ազգային երգ ու պարով: Նորաձևությանը, բնականաբար, այս գործընթացը չշրջանցեց։

Լիլիթ Հարությունյան, Sputnik.

Հայկական ավանդական տարրերի կիրառումը Ժամանակակից զգեստներում հայ դիզայներների շրջանում թրենդ է դարձել։ Այդ թեմային են անդրադառնում անվանի մոդելագործներ Լիլիթ Մարգարյանն ու Արևիկ Սիմոնյանը։ Վահան Խաչատրյանի «Հայաստանի գանձերը» հավաքածուն, նրա՝ միջնադարի մանրանկարիչ Թորոս Ռոսլինի սյուժեների հիման վրա ստեղծված աշխատանքները սիրվել են ոչ միայն հայ հասարակության, այլև արտասահմանցիների կողմից։ Իսկ անցյալ տարի «Տերյան» մշակութային կենտրոնը՝ Լիլիթ Մելիքյանի գլխավորությամբ, ներկայացրեց «Անցյալի ապագան» խորագրով գորգերի զարդանախշեր պատկերող հավաքածուն, որը ստիպեց յուրովի նայել տարազին։

Показ коллекции Царь царей - Sputnik Արմենիա
«Արքայական» ցուցադրություն Երևանում. ինչպես էր հագնվում հայ վերնախավը

Այս միտումը վերաբերում է ոչ միայն հագուստին, այլև աքսեսուարներին և զարդարանքներին։ Այն ընդգրկում է հիմնականում կանանց նորաձևությունը և գրեթե չի տարածվում տղամարդկանց նորաձևության վրա, չհաշված հայ արքաների կամ գրողների պատկերով շապիկները։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում դիզայներ Վահան Խաչատրյանը նշեց, որ ողջունում է նոր թրենդը։

«Շատ ուրախ եմ, որ Հայաստան է վերադառնում «ազգայինը», լինի դա զարդանախշեր, թե ասեղնագործություն։ Եվ այդ հարցում մեծ ներդրում է ունեցել «Տերյան» մշակութային կենտրոնը, քանի որ նրանք իսկապես լավ աշխատանք են տանում։ Հաճելի է աղջիկներին ավանդական մոտիվներով արծաթե զարդեր կրելիս տեսնել։ Այդ հարցում մեծ դեր է ունեցել նաև Սիրուշոն», — ասաց Խաչատրյանը։

Նրա կարծիքով` հենց հայտնի մարդիկ պետք է խթանեն և քարոզեն այդ միտումը, քանի որ նրանցից օրինակ է վերցնում լայն հասարակությունը։

© Sputnik / Асатур ЕсаянцՎահան Խաչատրյան
дизайнер Ваан Хачатрян - Sputnik Արմենիա
Վահան Խաչատրյան

Վահանը որոշել է հայկական մոտիվներով հավաքածու ստեղծել, որովհետև նա մտադիր էր ներկայացնել այն արտերկրում։

Վա

«Ուզում էի մարդկանց որևէ նոր բան ներկայացնել։ Սրբապատկերներով արված հավաքածուն, կարելի է ասել, հաջողված էր։ Խոստովանեմ՝ ինքս էլ չէի սպասում, որ այն այդքան կհետաքրքրի արտասահմանցի հանդիսատեսին, և այդպիսի արձագանք կունենք։ Այդ մասին բազմիցս գրել են մամուլում։ Ճիշտ է, ոմանց թվում էր, որ սա բյուզանդական մանրանկարներ են, և նրանց համար պետք էր ամեն ինչ պարզաբանել», — նշեց նա։

Ազգային զգեստներն ընդդեմ ճղած ջինսերի

Sputnik Արմենիայի թղթակիցը փոքր հարցում է անցկացրել և պարզել, որ հայ կանանց և աղջիկների մեծամասնությունը հաճույքով կկրի տարազի ոճով արված զգեստները։ Սակայն շատերին վախեցնում է արժեքը։ Եվ միայն հարցվածներից մեկը կասկած հայտնեց, որ իրեն նման զգեստ չի սազի։

Տարազ. հայկական հագուստի խորհրդանիշերը - Sputnik Արմենիա
Տարազ. հայկական հանդերձանքի խորհրդանիշները

«Կարծում եմ, որ ծանր գործվածքով ու ազգային զարդանախշերով զգեստների մեջ մարդիկ տարիքով ավելի մեծ են երևում», — ասաց նա։

Հետաքրքիր էր, որ տղամարդիկ էլ դեմ չեն իրենց հայրենակցուհիներին ազգային տարրերով շրջազգեստներով և զգեստներով տեսնել, ընդ որում, հարցվածներից գրեթե բոլորն ասացին, որ դա չպետք է տարազ լինի՝ դրա ավանդական իմաստով, այլ հենց ոճային զգեստ։ Սակայն նրանցից մեկը նկատեց, որ ավելի լավ է տարազ լինի, քան ազդրերի մոտ ճղած ջինսեր։

Պետք է խոստովանել, որ այդ թեմային պարբերաբար անդրադառնում են հայ հայտնիները, որոնք ազգային մոտիվներով զգեստներ և զարդեր են ցուցադրում ոչ միայն բեմում, այլև սոցցանցերում։

Սակայն այս թրենդը անտարբեր չթողեց ոչ միայն տեղի հայտնիներին, այլև նորաձևությանը հետևող հասարակ մարդկանց։ Աղջիկները հաճույքով են կրում ազգային զարդանախշերով և խորհրդանիշերով զարդերն ու աքսեսուարները։ Իսկ հագուստն, իսկապես մատչելի չէ, քանի որ այն հեղինակային աշխատանք է։ Հետաքրքիր է, որ շատ զույգեր նույնիսկ գերադասում են ամուսնանալ ազգային կամ ոճային հարսանեկան զգեստներով։

© Vahagn Grigoryan Հայկական տարազ
Հայկական տարազ - Sputnik Արմենիա
1/2
Հայկական տարազ
© Иван Степанов Հայկական տարազ
Հայկական տարազ - Sputnik Արմենիա
2/2
Հայկական տարազ
1/2
Հայկական տարազ
2/2
Հայկական տարազ

Այն հարցին՝ արդյոք այդ միտումը զանգվածային պահանջարկ կունենա, նկարիչ-դիզայներ Լիլիթ Մելիքյանն ասաց, որ ամեն ինչ կախված է մոդելավորողներից։

«Կարծում եմ, որ ամեն ինչ կախված է դիզայներներից։ Ամբողջ կյանքս նվիրել եմ ազգային զգեստի ուսումնասիրմանը և շարունակելու եմ այդ գործը։ Այն ինձ շատ է հետաքրքրում, և կարող եմ ասել, որ այն ամենն, ինչ մենք մինչ օրս ստեղծել ենք միայն մի փոքր մասն է», — ասաց նա։

Մելիքյանի խոսքով` Հայաստանում դիզայներների քանակի ավելացումն ի վերջո բերում է աշխատանքի որակի բարձրացմանը։

«Իմ կարծիքով, կարևոր է, որ մարդը պրոֆեսիոնալ ձևով և երկար ժամանակ զբաղվի իր գործով ։ Այդ դեպքում այն չի կարող դուր չգալ և պահանջարկ կունենա։ Ազգային տարրերով հագուստը չի կարող նորաձև չլինել։ Քանի դեռ մենք սիրում ենք այդ գործը և շարունակում ենք զբաղվել դրանով, այն պահանջված կլինի։ Անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր նախընտրություն կտան այդ ոճին», — ընդգծեց նա։

Վերջում նշենք, որ ազգային ոճում արված հագուստի և զարդերի նկատմամբ հետաքրքրությունը, հավանաբար, թրենդ կոչել չի կարելի։ Քանի որ թրենդները գալիս ու գնում են։ Իսկ սա ըստ էության երբեք չի վերացել, այն պարզապես երկրորդ շունչ է ստացել։ Այս միտումը վերածնվեց բավական տարերային, և դժվար որևէ մեկը կարողանա կանխագուշակել նրա մայրամուտը։

Русская версия

Լրահոս
0