00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ երկրորդ օդաչուն չպետք է ամաչի առաջինից

Բաժանորդագրվել
Ինքնաթիռի և պետության կառավարման միջև մի շարք ընդհանրություններ կան։ Հեղինակն ընթերցողի ուշադրությունն է հրավիրում այդ նմանության մի առանձնահատկության վրա ու պարզության համար սկսում է ինքնաթիռներից։

Մեդելինից Նյու Յորք 052 չվերթն իրականացրած Aviansa կոլումբիական ավիաընկերության օդանավը կործանվեց` չհասած Քենեդու անվան միջազգային օդանավակայան։ «Բոինգ-707»-ի առաջին օդաչուն Լաուրեանո Կավյեդեսն է, երկրորդը` Մաուրիցիո Կլոտցը։

Ինչպե՞ս դա տեղի ունեցավ։ Օդանավակայան հասնելու ճանապարհին հանկարծ շարժիչներից մեկը խափանվեց։ Մի քանի վայրկյան անց խափանվեց նաև երկրորդը։ «Ցույց տվեք ինձ թռիչքուղին»,- գոռաց օդաչուն, հուսալով, որ արդեն շատ մոտ է օդանավակայանին, որպեսզի որևէ կերպ ծրագրի իր վայրէջքը թռիչքուղու վրա։ Մինչդեռ, մինչև օդանավակայան դեռ 25 կմկար և «Բոինգը» բախվեց գետնին։ Ոչ մի տեխնիկական անսարքություն փորձագետները չհայտնաբերեցին, օդաչուները գինովցած չէին, թմրանյութեր չէին օգտագործել։ Այդ դեպքում ի՞նչն էր պատճառը։ Ամեն ինչ պարզ է. «Բոինգ-707»-ի վառելիքը վերջացել էր։

Вид из самолета - Sputnik Արմենիա
«Armenia». հայկական ավիացիայի հաղթանա՞կը, թե՞ պարտությունը

… «Ժամանակակից ինքնաթիռի սրահն այնպես է նախագծած, որ կառավարումը միաժամանակ գտնվում է երկու օդաչուների ձեռքում, և լավագույն դեպքում մեկը վերահսկում է մյուսին կամ նրանք հետևում են միմյանց։ Վաղուց այլևս կասկածներ չի հարուցում. համատեղ ինքնաթիռը կառավարող երկու օդաչուները թռիչքի անվտանգությունն ավելի լավ են ապահովում, քան մեկը, որը կառավարում է օդանավը, այն դեպքում, երբ մյուսը պարզապես նստած է կողքին` սպասելով մինչև գործընկերը կկորցնի իր աշխատունակությունը»։ Այդպես է կարծում երկար տարիներ «Բոինգ» ընկերության անվտանգության գծով գլխավոր ինժեներ Էրդ Ուիները, և նա գիտի, թե ինչ է ասում։

Իսկ հիմա «Հանճարներն ու աութսայդերները» Մալքոլմ Գլադուելի գրքից։

«Կոմերցիոն ավիաընկերություններում անձնակազմի կապիտանները և երկրորդ օդաչուները թռիչքային պարտականությունները կիսում են միմյանց միջև։ Սակայն, ինչպես վկայում է պատմությունը, վթարները հաճախ տեղի են ունենում այն ժամանակ, երբ «կապիտանն» առաջին դերերում է։ Թվում է, թե այս պնդումն անհեթեթ է, չէ՞ որ օդանավի հրամանատար գրեթե միշտ դառնում է փորձառու օդաչուն»։

Ահա այժմ մենք կնշենք այն գլխավոր պատճառը, որի հետևանքով օդանավերը հաճախ են ավիավթարների ենթարկվում և կործանվում կառավարությունները։ Դա այն պարագայում է տեղի ունենում, երբ զբաղեցրած պաշտոնով և նշանակալիությամբ երկրորդ դեմքը չի հանդգնում առաջինին ճիշտն ասել, թեև գիտի` լռությունն ու տեղեկատվության կոծկումը կարող է մահացու վտանգ հասցնել։ Սակայն, ամեն դեպքում լռում ու քողարկում են։

Место крушение самолета под Бишкеком - Sputnik Արմենիա
Կործանված ինքնաթիռի օդաչուն մոլորված քայլում էր վթարի վայրում

Ահա չարաբաստիկ 052 չվերթն իրականաղնող «սև արկղերից» մեկի ձայնագրության վերծանումը։

Կապիտան. Ո՞ւր է թռիչքուղին։ Ես չեմ տեսնում այն։ Չեմ տեսնում։

Նրանք բացում են շասսին։ Կապիտանը հրամայում է երկրորդ օդաչուին` Կլոտցին, նոր երթուղի խնդրել։ Տասը վայրկյան է անցնում, ոչինչ տեղի չի ունենում։

Եվս 17 վայրկյան, որի ընթացքում երկու օդաչուները փոխանակում են տեխնիկական հրահանգներ։

Կապիտան. Չեմ հասկանում, ինչ եղավ թռիչքուղին։ Ես չեմ տեսնում այն։

Կլոտց. Ես նույնպես չեմ տեսնում։

Դիսպետչերը հրահանգ է տալիս ձախ շրջադարձ կատարել։

Կապիտան. Հայտնի՛ր, որ մեզ մոտ վթարային իրավիճակ է։

Կլոտց (դիմելով դիսպետչերին). Հաստատում եմ, ուղղությունը 180, կրկին կփորձենք, ի դեպ, մեր վառելիքդ սպառվում է։

Место крушения самолета под Бишкеком - Sputnik Արմենիա
Boeing 747-ի ավիաաղետը. փաստեր և թվեր

«… Իդեպ, մեր վառելիքը սպառվում է» արտահայտությունը թռիչքների անվտանգության ապահովման տերմինաբանության տրամաբանությունից դուրս է, քանի որ վերջնական կետին հասնելու պահին բոլոր ինքնաթիռների վառելիքն այսպես թե այնպես վերջանում է։ Այս փաստը, ինչպես արդարացիորեն նշում է Գլադուելը, նույնն է, ինչ ռեստորանում ասես. «Եվս մեկ սուրճ, խնդրում եմ, և ի դեպ, հավի ոսկորը կոկորդիս կանգնեց»։ Արդյո՞ք լուրջ կընդունի մատուցողն այդ արտահայտությունը։ Այդպես էլ դիսպետչերը, որի հետ խոսում էր Կլոտցը, ավելի ուշ հաստատեց. «Ես այդ արտահայտությունն աննշան համարեցի»։

Այնպես, ինչպես խոսում էր երկրորդ օդաչու Կլոտցը, լեզվաբանության մեջ անվանում են փափկեցնող միջոց, որի տակ հասկանում են ասածի նշանակությունը մեղմելու փորձը։ Այդ միջոցը կիրառում են, երբ քաղաքավարություն են դրսևորում, ամոթ կամ շփոթմունք են զգում, կամ էլ հարգանք են արտահայտում վերադասի նկատմամբ։ Թռիչքային պրակտիկայում նման դեպքերը հաճախ վթարների պատճառ են դառնում, քաղաքական կյանքում` նույնպես։

Խորհրդային ժամանակներում Լենինից և Ստալինից մինչև Գորբաչյով և մեր օրերը առաջին դեմքը, եթե նա չգիտի, թե ինչ է տեղի ունենում երկրում, երկրորդ դեմքերը հաճախ զեկուցում են այդ «մեղմացնող ռեժիմի» ոճով։ Դա հաճելի է նաև նրան, ով զեկուցում է, և նրան, ով ընդունում է այն։ Անհաջողությունները, որոնք աղետի են վերածվում, հետո են լինում։

Երևան - Sputnik Արմենիա
Սպիտակի 50 երանգները կամ թռիչք Երևանի վրայով

Ի՞նչ արեցին ավիացիայում, երբ գիտակցեցին մեղմող հնարքների վտանգավորությունը։ Այժմ յուրաքանչյուր խոշոր ավիաընկերություն իր օդաչուներին սովորեցնում է բաց արտահայտել մտավախությունները ճգնաժամային իրավիճակներում։ Այսինքն, քթի տակ անհասկանալի բաներ չասել, այլ խոսել հստակ և կոնկրետ։ Օրինակ՝ այսպես. «Կապիտան, ինձ անհանգստացնում է…», «Կապիտան, ինձ դուր չի գալիս…»։ Եթե կապիտանը ուշադրություն չի դարձնում ասածին, ապա պետք է ասել` «Կապիտան, իրավիճակը վտանգավոր եմ համարում»։ Եթե սրան էլ արձագանք չկա, երկրորդ օդաչուն իրավասու է ստանձնել օդանավի կառավարումը։

Փոխարինեք «կապիտան» բառ «վարչապետ» կամ, ուղղակի, «նախարար» բառով և ամեն ինչ իր տեղը կընկնի։

Ավիացիայի ոլորտի մասնագետները պարզել են, որ մեղմացնող արտահայտությունների դեմ պայքարի շնորհիվ ավիավթարների քանակը պակասել է։

Քաղաքականության ոլորտի փորձագետները դեռ նման բան չեն ասում։

Русская версия

Լրահոս
0