00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Armenia». հայկական ավիացիայի հաղթանա՞կը, թե՞ պարտությունը

CC BY 2.0 / Тhejaan / Airplane wingВид из самолета
Вид из самолета - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական ավիաշուկայում նոր խաղացող է հայտնվել` «Armenia» ավիաընկերությունը, որը հավակնում է ազգային փոխադրող դառնալ: Սակայն փորձագետները կարծում են, որ այդ նախագիծը, ինչպես և ավիացիոն ոլորտի մի շարք այլ նախաձեռնություններ, կձախողվի

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Armenia» նոր ավիաընկերությունը չի կարողանա հայկական օդում երկար գոյատևել, քանի որ ինչպես հայտնվել է չգիտես որտեղից, այդպես էլ կանհետանա, կարծում է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

Ընկերության բաժնետերերն իրենց հերթին, հակառակը, կարծում են, որ բարդ իրավիճակներում գոյատևելու իրենց 23 տարվա փորձը կօգնի ոտքի կանգնեցնել հայկական ավիացիան ու երկար տարիներ մնալ հայկական օդում: Չէ՞ որ «Armenia» —ն ստեղծելու գաղափարն առաջացել է դեռ մի քանի տարի առաջ, և այս նոր ընկերությանն աջակցում է Հայաստանի կառավարությունը: Պաշտոնապես «Արմենիա» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51% բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (25%):

Սակայն «նորեկների» այս հայտարարությունները հայկական ավիաշուկայում տեղի փորձագետներին չեն ոգևորում: Կամ հայ հասարակությունը պարզապես հոգնել է այդ ոլորտում Հայաստանի ունեցած մշտական անհաջողություններից, կամ էլ այստեղ «ցանկացած նոր բան դժվարությամբ է ընկալվում» հոգեբանական գործոնն է աշխատում:

«Նրանք վստահություն չեն ներշնչում: Նրանք նույնիսկ սեփական ավիապարկը չունեն, և ո՞վ է ինքնաթիռների համար պատասխան տալու: Հիշենք Երևան-Սոչի ավիաչվերթը, երբ «Արմավիայի» ինքնաթիռը վթարի ենթարկվեց: Ամբողջ մեղքը բարդեցին օդաչուի վրա ու գործը փակեցին», — ասաց Պետրոսյանը:

Ավելի վաղ «Արմենիա» ընկերությունը հայտարարել էր, որ հիմնական պարկում կլինեն «Բոինգ» տեսակի ինքնաթիռներ (737-700, 737-800, 737-500): Ապրիլին ավիաընկերության հաշվեկշռում լիզինգով վերցված երեք ինքնաթիռ կլինի: Հունիս-հուլիսին պարկը կհամալրվի ևս երկու օդանավով, իսկ տարեվերջին արդեն համալրված կլինի ութ ինքնաթիռով:

Пресс-конференция одного из акционеров авиакомпании Armenia Тамаза Гаиашвили - Sputnik Արմենիա
Armenia-ն ուզում է ոտքի կանգնեցնել հայկական ավիացիան
ՔԱԳՎ նախկին ղեկավարը հիշեցրեց, որ ժամանակին նա առաջարկում էր ավիաընկերություն ստեղծել 3-4 ինքնաթիռով, այդ դեպքում ծախսերը կկազմեին 50 մլն դոլար:

«Սկզբի համար այս գումարը բավարար էր: Ու եթե ավիաընկերությունը վառելիքը ձեռք բերի մատչելի գներով, այլ ոչ թե այն սպեկուլյացիոն գներով, որն առաջարկում է «Զվարթնոց» օդանավակայանը, ապա Երևանից Եվրոպա տոմսերը մոտ 400 դոլար կարժենան, Մոսկվա` 200 դոլար, Թեհրան` 150 դոլար», — ասաց Պետրոսյանը:

Նա նաև կարծում է, որ այդ ժամանակ հնարավոր կլիներ մտածել լոուքոսթերի մասին, որը չվերթեր պետք է իրականացնի Գյումրու օդանավակայանից:

Փորձագետի կարծիքով` Հայաստանը պետք է հրաժարվի նաև «բաց երկնքի» ձախողված քաղաքականությունից, որը ոչ մի լավ բանի չի հանգեցրել:

«Բաց երկնքի քաղաքականությունը բլեֆ է: Այն կարող է գործել միայն այն դեպքում, երբ դու մի քանի երկրների հետ մեկ դաշինքի մեջ ես, այնպես, ինչպես դա իրականացվում է ԵՄ-ում: Ես առաջարկում եմ նման դաշինք կազմել Վրաստանի, Ուկրաինայի, Իրանի հետ և միայն հետո նման քաղաքականություն իրականացնել», — ասաց Պետրոսյանը:

Նշենք, որ ավելի վաղ «բաց երկնքի» քաղաքականության վերաբերյալ կասկածով էր խոսում նաև Հայաստանի նոր ավիափոխադրող ընկերության տնօրեն Թամազ Գաիաշվիլին: Նա առաջարկում էր յուրաքանչյուր երկրի հետ համագործակցել երկկողմ պայմանավորվածության համաձայն:

Պետրոսյանը նաև նշեց այն փաստը, որ հենց ԶԼՄ-ներում հայտնվեց նոր ավիափոխադրողի մասին տեղեկատվությունը, հորիզոնում ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը հայտնվեց: Սա փորձագետին հիշեցրեց «Աերոֆլոտի» ու «Արմավիայի» պատմությունը: Վերջինը, չդիմանալով մրցակցությանը, սնանկացավ:

Самолет российской авиакомпании Победа - Sputnik Արմենիա
«Պոբեդան» գալիս է Հայաստան
Հայաստանը զրկվեց ազգային ավիափոխադրողից 2013 թվականին «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայաստանի ավիաշուկայում հայտնվեց Air Armenia ընկերությունը, որը սակայն 2014 թվականի հոկտեմբերին սնանկացավ ու դադարեցրեց ավիափոխադրումները:

Air Armenia-ի անհաջողության պատճառներից մեկը համարվեց այն, որ Հայաստանի ավիաշուկայում գերիշխող ռուսական ավիաընկերությունների ֆոնին ընկերությունը չդիմացավ մրցակցությանը։

 

 

 

Լրահոս
0