00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սոցապ նախարարությունը կրճատում է համակարգի կոռուպցիոն ռիսկերը

© Sputnik / Aram Nersesyan Интервью Алины Ордян с министром социальных вопросов Артемом Асатряном
Интервью Алины Ордян с министром социальных вопросов Артемом Асатряном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում նախանշել է սոցիալական խնդիրների լուծման ուղիները: Զրույցը վարել է Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը։

- Պարոն Ասատրյան, մեր զրույցը սկսենք այն աղմկահարույց ձերբակալությունների կոռուպցիոն շղթայից, որը մեծ աղմուկ բարձրացրեց հատկապես հաշմանդամության կարգ ստանալու համակարգի հետ կապված լինելու պատճառով: Այս ոլորտում լուրջ բարեփոխումներ են սկսվել: Հնարավո՞ր է արագ ինչ-որ արդյունքների հասնել, թե՞ դժվար պրոցես է:

— Այդ համակարգում ախտը, կարծում եմ, արմատացած է, և դրա մասին նոր չէ, որ խոսում ենք: Նախ ուզում եմ հստակ ախտորոշենք, որ երբ որևէ համակարգում ծառայություններ մատուցող ու ստացող բոլոր կողմերին «հարմար» է ինչ-որ մի իրավիճակ, դժվար է հայտնաբերել խնդիրն ու լուծել այն: Ես նկատի ունեմ այդ օղակի մասնակից բոլոր կողմերին՝ թե՛ քաղաքացուն, թե՛ ուղեգրող բժշկին, թե՛ բժիշկ- փորձագետին, որը որոշում է կայացնում:

Люди с ограниченными физическими способностьями - Sputnik Արմենիա
Նախարար. Ներկա համակարգը հաշմանդամին վերածում է անաշխատունակ թոշակառուի

Մենք դեռևս 2014թ-ին կառավարության որոշմամբ հաստատեցինք այս ոլորտում փոփոխությունների ռազմավարությունը և մի շատ կարևոր սկզբունք դրեցինք, որ պիտի անցում կատարենք նոր միջազգայնորեն ընդունված մոդելի՝ հաշմանդամության սահմանման, որը ոչ թե պայմանավորված կլինի առողջական վիճակով՝ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում, այլ կիրականացնի կարիքների ամբողջական գնահատում: Մենք արդեն փորձնական ծրագրեր ենք արել, այս երեք տարվա ընթացքում ծավալուն աշխատանք ենք իրականացրել:

Գնահատված կարիքի ներքո նաև պետք է դիտարկվի՝ արդյոք տվյալ անձը հասարակական գործընթացներում ներառվա՞ծ է, ունի՞ հավասար հնարավորություններ, թե ոչ և ըստ այդմ որոշվի հաշմանդամություն ունենալը կամ չունենալը:

- Մեր քաղաքացին ինչպե՞ս իմանա` իրեն հասնում է այդ կարգը, թե ոչ, քանի որ երբեմն հենց սահմանազատումն է դժվար՝ հիվանդություն և հաշմանդամություն: Ո՞ր դեպքում կարող ենք խուսափել կոռուպցիայից, և արդյո՞ք այդ ձերբակալությունների դեպքը ինչ-որ սթափության կոչ արեց մարդկանց:

— Եթե մենք գործ ունենք հենց բժիշկ-փորձագետի կատարած աշխատանքի հետ, բառը հուշում է, որ հենց բժիշկ-փորձագետը պետք է որոշում կայացնի, և ասել՝ այս դեպքում կարելի է, այս դեպքում ոչ, հնարավոր չէ: Բայց ձեր նշած դեպքից հետո մենք անձնական հսկողություն ենք սահմանել բոլոր փորձաքննությունների նկատմամբ, որ յուրաքանչյուր պատասխանատու անձ հստակ ու շատ խիստ պատասխանատվություն է կրում: Եվ այն դեպքում, երբ մարդուն տեսնելն ու փորձաքննելը պարտադիր չէ և միայն փաստաթղթերը բավարար են, մենք իրականացնելու ենք փաստաթղթային փորձաքննություն:

Օրինակ` մեր քաղաքացիներն ասում են՝ մարդը ոտք չունի, հեռացված է, ինչո՞ւ եք նրան փորձաքննում, հո ոտքը չէր աճելո՞ւ: Նման պարզ բաների մասին անգամ շարքային քաղաքացին է խոսում: Բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացուն փորձաքննելը պարտադիր չէ, մենք կառավարության համապատասխան որոշումն ընդունելուց հետո առողջապահության նախարարի հետ համատեղ հրամանով սահմանելու ենք նոր կարգ: Մեր գնահատմամբ` սա նշանակում է, որ հաշմանդամության դեպքերի շուրջ 40 տոկոսը նույնիսկ տարածքային մարմիններ չեն այցելի, պարզապես պետք է փաստաթղթային փորձաքննություն իրականացվի և քաղաքացուն տրվի համապատասխան փաստաթուղթ, որի հիման վրա քաղաքացին կարողանա իր ծառայությունները ստանալ:

Sputnik Արմենիային բացառիկ հարցազրույցում Վարդան Արամյանը մանրամասնել է Հայաստանի որդեգրած ֆինանսական կառավարման քաղաքականությունը - Sputnik Արմենիա
Վարդան Արամյանի բացառիկ հարցազրույցը Sputnik Արմենիային

Մյուս բոլոր դեպքերի համար մենք անցումային փուլ ենք սահմանել։ Այս ընթացքում դեռևս պետք է փորձաքննություններ իրականացնենք և զուգահեռ ճշգրտենք չափորոշիչները, որպեսզի ամբողջությամբ անցում կատարենք նոր համակարգին, իսկ տարածքային մարմնի աշխատակիցներն իրականացնեն միայն վերականգնողական ծրագրեր: Այսպիսի ծրագրեր այսօր էլ կան, բայց անտեսված են թե՛ պետական մարմինների կողմից, թե՛ քաղաքացիների:

Նոր բարեփոխումների շրջանակում նախատեսում ենք անհատական վերականգնողական ծրագրեր մշակել, որպեսզի քաղաքացին իր կարիքին համապատասխան ծառայություններ ստանա, և սրանով ավելի հասցեական ենք դարձնելու պետական միջոցների բաշխումը, որովհետև այսօր երբ մենք հաշմանդամություն ենք սահմանում քաղաքացու համար, քաղաքացին ավելի շատ կարիք ունի վերականգնվելու և հասարակություն վերադառնալու, բայց մենք նրան ավտոմատ կերպով դարձնում ենք անաշխատունակ կենսաթոշակառու, այն դեպքում, երբ նա դեռ կարող է բարիք ստեղծել և ոչ թե միայն սպառել: Գործող համակարգում քաղաքացին պետք է պարտադիր հաշմանդամություն ստանա, որ կարողանա ծառայություն ստանալ, և սա է մեր հիմնական խնդիրը: Հաշմանդամություն ստանալու ձգտում կա, որպեսզի կարողանան օգտվել ծառայություններից:

Երբ մենք կկարողանանք քաղաքացուն մատուցել ծառայությունը առանց հաշմանդամություն սահմանելու, ամեն ինչ կընկնի իր տեղը:

- Ո՞ւր ենք հասել, պարոն Ասատրյան:

— Մենք վերջին 2-3 ամիսների ընթացքում բավական ինտենսիվ աշխատել ենք, ավելի քան 1000 անձանց համար իրականացրել ենք փորձաքննություն՝ նոր մեթոդով: Նաև առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ մշակել ենք որոշումների նախագծերը, որոնք առաջիկա օրերին ներկայացնելու ենք կառավարությանը: Ներդրված նոր համակարգի, այդ թվում՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի առաջին արդյունքները ՀՀ քաղաքացիները կզգան արդեն այս տարվա ընթացքում, առաջիկա ամիսներին: Քաղաքացին իր կյանքի ընթացքում տարբեր առիթներով բուժհաստատություններ է այցելում, հետազոտություններ անցնում, բուժումներ է ստանում, և երբ այդ ամբողջ տեղեկատվությունը հավաքագրվի և փորձաքննություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա, քաղաքացին պարտադրված չի լինելու նորից ամբողջ փաստաթղթերը հավաքել, բերել ներկայացնել: Սա նաև կնվազեցնի կոռուպցիոն ռիսկը, քանի որ քաղաքացին ստիպված չի լինի ինչ-որ փաստաթուղթ «սարքել», որը ճիշտ չի արտացոլում իրավիճակը, քանի որ վաղն այս ամբողջ տեղեկատվությունը հասանելի է լինելու փորձաքննողներին:

Артем Асатрян - Sputnik Արմենիա
Սոցապ նախարարությունը մտադիր է նվազեցնել «Փարոս» համակարգի միավորները

Այս բարեփոխումներն իսկապես մեր քաղաքացիների վրա առարկայական ազդեցություն են թողնելու: Տարեկան 75 000 փորձաքննություն է արվում այսօր, դրա 30-40 տոկոսը՝ շուրջ 25-30 հազար անձ, այլևս փորձաքննություն չի անցնելու: Մյուսների մասով էլ շատ ավելի թեթև, ոչ ծանրաբեռնված միջավայրում է իրականացվելու:

- Շատ հաճախ մեր հասարակության մեջ ավելի ընդունելի է, որ մարդիկ գնան, գրանցվեն որպես հաշմանդամ ու պետության միջոցներից օգտվեն։ Նույնը նաև գործում է նպաստների «Փարոս» համակարգում, երբ մարդը գերադասում է պետության նպաստների հաշվին ապրել, այն դեպքում, երբ աշխատունակ է: Պետությունն ինչպե՞ս կարող է դա վերահսկել, հատկապես եթե մարդը դրան կոռուպցիոն ճանապարհով է հասնում:

— Ես համաձայն եմ Ձեզ հետ, իսկապես մենք այդ խնդիրն ունենք, որը շատ լուրջ է: Նշեցինք «Փարոս» համակարգի մասին: Այս ոլորտում ևս շատ կարևոր բարեփոխում ենք նախատեսել: Ունենք արդեն մշակված մեթոդաբանություն և չափորոշիչներ, որոնք այս ընթացքում վերլուծությունների են ենթարկվել, փորձարկվել է ընտանիքների վրա, որպեսզի հասկանանք, թե ինչ փոփոխություններ կլինեն: Իսկ փոփոխությունների հիմնական մեխը հետևյալն է. 18-ից 63 տարեկան աշխատունակ անձինք, որոնք որևէ սոցիալական խմբի չեն պատկանում, հաշմանդամ չեն, ուսանող չեն, գործազուրկ չեն, մենք նրանց միավորները իջեցնելու ենք համակարգում: Այսինքն, այն ապախթանիչները աշխատանքի կամ ձգտումը նպաստ ստանալու, մենք թուլացնելու ենք, որովհետև եթե մարդը աշխատունակ է, բայց ցանկություն չունի աշխատելու, ուրեմն կա՛մ նա թաքնված զբաղված է, կա՛մ ցանկություն չունի աշխատելու և ուզում է պետությունից նպաստ ստանալ: Սա նշանակում է մնացած աշխատողների հարկերից գոյացած բյուջեից ստանալ ինչ-որ նպաստ ու դրանով փորձել ինչ-որ խնդիրներ լուծել, որը չի կարող խրախուսվել:

Դրա փոխարեն մենք նախատեսում ենք ավելացնել «Փարոսում» ընդգրկված ընտանիքների նպաստներում երեխաներին տրվող միավորները, որպեսզի պետության աջակցությունն ուղղենք դեպի այն ընտանիքները, որոնք աշխատում են, փորձում են իրենց աշխատանքով բարիք ստեղծել, բայց ունեն օրինակ շատ երեխաներ կամ հաշմանդամություն ունեցող անձինք, կամ 65 տարեկանը լրացած կենսաթոշակառուներ: Ակնհայտ է, որ այս ընտանիքների նկատմամբ պետության պարտավորությունն է պահել իր հասարակության այդ հատվածին, և հետևաբար միջոցների որոշակի վերաբաշխում պետք է արվի:

Օրինակ` անցյալ տարի մենք 17 000 անձանց աշխատանքով ենք ապահովել, իհարկե, շուրջ կեսը՝ ժամանակավոր կամ սեզոնային աշխատանքով, բայց այս ժամանակահատվածի ընթացքում այդ ընտանիքները կարողացել են այս համակարգի միջոցով եկամուտներ ստանալ:

Անապահովության գնահատման հետ կապված շատ կարևոր է, որ մենք կարողանանք այս էլեկտրոնային համակարգը, որ լավը չէ ու հին է, արդիականացնել: Սա ռիսկերի հետ կապված կարգավորումների կհանգեցնի:

- Շատ հաճախ մարդն ունի աշխատանք, բայց մտածում է` ինչու ոչ, նաև պետության միջոցներից օգտվեմ, դառնամ նպաստառու: Երբ այս օրինակները բացահայտվում են, մարդիկ ի՞նչ պատասխան են տալիս, ինչո՞ւ են ձգտում դրան:

— Իսկապես այդ կարծրատիպը մեր երկրում դեռ չի կոտրվել, որ պետական միջոցներից օգտվելը գլուխ գովելու առիթ է: Դեռ կա, բայց, իհարկե, ոչ այնքան որքան նախկինում էր: Շատ բան է փոխվել այս ընթացքում: Նախկինում այդ համակարգերում նույնիսկ պաշտոնյաների ընտանիքի անդամներ էին ընդգրկված: Հիմա ես գրեթե բացառում եմ նման փաստերի առկայությունը, բայց մյուս կողմից չեմ բացառում, ավելին` նույնիսկ տեղեկատվությունն եմ փաստում, որ մենք ունենք այդ համակարգում ոչ հասցեական ընդգրկված ընտանիքներ: Համակարգի հասցեականությունը երբևէ հնարավոր չէ, որ դառնա 100 տոկոսանոց, աշխարհում այդպիսի համակարգ գոյություն չունի: ՀԲ-ի գնահատմամբ` մեր համակարգը 75 տոկոս հասցեականություն ունի և տարածաշրջանային երկրների համեմատ բավական հասցեական է համարվում: Բայց անգամ 25 տոկոս ոչ հասցեականությունը կապված է այն խնդիրների հետ, որ հասարակությունը տեսնում է, արձանագրում, որ իր հարևանն այս համակարգում ընդգրկված է և նպաստ է ստանում, երբ ինքն ավելի վատ վիճակում է գտնվում:

Артем Асатрян - Sputnik Արմենիա
Նախարար. Գործազուրկին պետք է ապահովենք աշխատանքով, ոչ թե նպաստով

Որպեսզի ամբողջական տեղեկատվություն ունենաս յուրաքանչյուրի եկամտի վերաբերյալ, պետք է եկամուտների հայտարարագրման համակարգ ունենաս, բայց քանի դեռ նման համակարգ չունենք, առաջնորդվում ենք անուղղակի գնահատման մեթոդաբանությամբ: Այսինքն՝ սոցիալական խմբերին տված են որոշակի միավորներ, որոնցով ձևավորվում է ընտանիքի միավորը: Մյուս կողմից մենք կիրառում ենք որոշակի ֆիլտրեր, օրինակ, եթե մարդը ԱՁ է գրանցել, ապա պետք է ուսումնասիրություն իրականացվի և որոշվի` արդյոք այդ ընտանիքն իրավունք ունի՞ նպաստ ստանալու, թե պետք է զրկվի դրանից, կամ մաքսային սահմանով ինչ-որ բան է անցկացրել ու մաքսավճար է կատարել, կամ մեքենա է շահագործում: Բայց այս ֆիլտրերով հանդերձ դեռևս կա հասցեականությունը բարձրացնելու խնդիր:

Մենք ունենք մի համակարգ, որը 30.01 միավոր ունեցող ընտանիքին տրամադրում է ընտանեկան նպաստ, իսկ դրանից ընդամենը 1 հարյուրերորդական միավորով նվազ միավոր ունեցողին` զրկում նպաստից: Սա լրացուցիչ կոռուպցիոն ռիսկ է` ամեն գնով ստանալու բաղձալի 0.01 միավորը: Ձեռք բերել այս միավորը նշանակում է ինչ-որ բան թաքցնել, ցույց չտալ, ինչ-որ լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել և այլն, որպեսզի ստանալ և՛ նպաստի գումարը, և՛ օգտվել անվճար բուժօգնությունից, և՛ անվճար կրթությունից: Հիմա մենք փորձելու ենք մեծացնել այս ծառայություններից օգտվողների շրջանակը և հավասարաչափ բաշխել ծառայություններն` ըստ գնահատված կարիքի:

Հիմա նաև առողջապահության համակարգի հետ ենք համագործակցում, որպեսզի ավելի ցածր շեմում գտնվողներն օգտվեն անվճար բուժծառայություններից, 30 և ավելի բարձր միավոր ունեցողները գումարը ստանան, բայց որոշակի համավճար սահմանվի, իսկ 35 միավորից բարձր ունեցող ընտանիքները լիարժեք ստանան բոլոր ծառայություները:

- Անդրադառնանք նաև մայրության նպաստների համակարգին, քանի որ այդ հարցը ևս գրեթե բոլոր ընտանիքներին է առնչվում: Այստեղ էլ անաշխատունակության թերթիկներ տրամադրելու գործընթացում գործատուների հետ որոշակի խնդիրներ են առաջանում: Հաջողվե՞լ է ինչ-որ փոփոխություն կատարել այդ հարցում:

— Այս համակարգի մասով էլ էլեկտրոնային համակարգ է ներդրվել: Մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի մասով նոր, կենտրոնացված էլեկտրոնային համակարգ է ներդրվել, որն ավտոմատ աշխատում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ՝ առանց քաղաքացուց փաստաթղթեր պահանջելու: Համակարգը ներդնելու հաջորդ օրն իրավունք չունեցող 300 մարդու ավտոմատ կերպով դուրս ենք հանել համակարգից: Ծննդյան միանվագ նպաստի մասով ներդրել ենք 1-ին և 2-րդ երեխայի նպաստի համար առցանց դիմելու հնարավորությունը, և արդեն 1000-ից ավելի քաղաքացիներ 1-2 ամսվա ընթացքում առանց տարածքային կենտրոններ այցելելու, դիմել և բանկային հաշվեհամարին ստացել են երեխայի ծննդյան գումարը։ Սա ևս հստակ հակակոռուպցիոն ուղղվածություն ունի:

Ինչ վերաբերում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկների հետ կապված խնդրին, այս նպաստների մասով պետական մարմինը նշանակելու լիազորություն չունի: Այդ նպաստները նշանակում են գործատուները, այսինքն կարող ենք ասել՝ մեր երկրում նպաստներ նշանակող 45-50 հազար մարմին կա: Կարող են լինել նաև սխալ հաշվարկներ, ինչը շատ դեպքերում կարողանում ենք վերհանել ու շտկել, կան նաև ոչ ճիշտ տրված անաշխատունակության թերթիկներ: Բայց երբ այս տվյալները համեմատվեն հարկային մարմնի տվյալների հետ, խնդիրն ավտոմատ կերպով կկարգավորվի:

- Այսինքն՝ էլեկտրոնային համակա՞րգն է կառավարելու այս ամենը:

— Այո, եթե անձով ենք պայմանավորում, մենք մեծ խնդիրներ լուծել չենք կարող: Խնդիրը պետք է լուծվի համակարգային ձևով և մեկընդմիշտ: Ուղղակի պետք է մեկ անգամ ներդրվի էլեկտրոնային ճիշտ համակարգ, և սխալներն արդեն կբացառվեն:

- Նախարարությունը նաև զբաղվածության ծրագրեր է իրականացնում, որպեսզի մարդիկ ավելի շատ ձգտեն աշխատել, ոչ թե նպաստ ստանալ: Ինչպե՞ս ենք ձգտում դառնալ ապահով երկիր:

— Աղքատությունը հաղթահարելու կամ կրճատելու համար պետք է ունենալ տնտեսական աճ, ՀՆԱ-ի աճ: 2014-2015թթ-ին, երբ տնտեսական աճ չկար, ՀՀ կառավարությունը գնաց թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնելու ռիսկային, բայց անհրաժեշտ քայլի: Նման իրավիճակում, երբ տարբեր երկրներում սոցիալական բազմաթիվ ծրագրեր կրճատվեցին, մեր երկրում 2014-15թթ-ին յուրաքանչյուր տարի շուրջ 15 տոկոսով թոշակներ ու նպաստներ ավելացվեցին, նաև նվազագույն ու միջին աշխատավարձերն ավելացվեցին: Այն իրավիճակում, երբ ակնհայտ էր, որ դու ավելի քիչ ես կարողանում ստեղծել, քան սպառում ես, կառավարությունը գնաց այդ քայլին, որպեսզի կարողանար քաղաքացիներին իրենց խնդիրները լուծելու հնարավորություն տալ:

2016թ-ին պետական ծրագրերի շրջանակում աշխատաշուկայում անմրցունակ շուրջ 17 000 անձ ապահովվել է ժամանակավոր կամ սեզոնային աշխատանքով: Բոլոր այն անձանց, ովքեր դիմում ու հաշվառվում են մեր զբաղվածության կենտրոններում, մենք պետք է ապահովենք զբաղվածությամբ և ոչ թե նպաստով:

Вардан Арамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արամյան. ՀՀ կառավարության որոշ ծրագրեր կհետաձգվեն

Մեր միջնորդությունը գործատուի և աշխատանք փնտրողի միջև է: Նախարարությունն աշխատատեղ չի ստեղծում, բայց պետք է կարողանա ապահովել աշխատանք փնտրողի ու աշխատանք առաջարկողի կապը: Այս կապն առավել արդյունավետ իրականացնելու համար պետք է ստեղծվի էլեկտրոնային ռեյտինգային համակարգ, որպեսզի կարողանանք տարբերակել, թե որ աշխատանք փնտրողի համար որքան է պատրաստ պետությունն աջակցություն տրամադրել:

Համակարգում ներառված կլինեն ոչ միայն անմրցունակ գործազուրկները, այլև բարձր որակավորում ունեցող, աշխատանք փնտրող մասնագետները: Քիչ չեն նաև աշխատանք ունեցող անձինք, ովքեր նոր աշխատանք են փնտրում: Զբաղվածության պետական գործակալությունում այսօր գրանցված 96 000 անձանցից 80 000-ն է գործազուրկ:

- Ամենաքննադատվող ոլորտը կենսաթոշակային համակարգն է: Մշտապես խոսվում է կենսաթոշակների բարձրացման մասին, իսկ մենք այդ քայլին գնալու համար միջոցներ ունե՞նք:

— 2017թ-ի բյուջեով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված 366 մլրդ դրամից 251 միլիարդն ուղղվում է կենսաթոշակների տրամադրմանը: Որպես ծերացող հասարակություն՝ այսօր Հայաստանում 1 աշխատողն իր վճարած հարկերով պահում է 1 կենսաթոշակառուի:

Կենսաթոշակների չափն ավելացնելու երկու տարբերակ կա, և այստեղ հեծանիվ հորինելու կարիք չկա, պետք է բարձրացնել հարկերը կամ բարձրացնել կենսաթոշակային տարիքը: Մենք սա չենք ընդունում, որովհետև սահմանված կենսաթոշակային տարիքն այսօր այն օպտիմալ տարիքն է, որից հետո կյանքի միջին տևողությունը 15- 16 տարի է, մարդն այդ ընթացքում պետք է իր կենսաթոշակը ստանա:

Յուրաքանչյուր 1000 դրամ ավելացումը պետական բյուջեի վրա արժենում է շուրջ 5.5 մլրդ դրամ: Հետո, երբ խոսվում է կենսաթոշակի չափը բարձրացնելու մասին, չպետք է մոռանալ նաև սոցիալական կենսաթոշակների մասին, ունենք նաև զինծառայության կենսաթոշակներ, պիտի նաև համամասնորեն կարողանանք բարձրացնել նաև այս կենսաթոշակները, որպեսզի դիսբալանս չառաջանա դրանց միջև: Իսկ դա արդեն կարժենա ոչ թե 140 մլրդ դրամ, այլ շատ ավելին:

Վերջին տարիներին կենսաթոշակների ցուցակների մաքրման արդյունքում մենք կարողացել ենք առաջին հերթին ավելացնել զոհված զինծառայողների ընտանիքների անդամների ու հաշմանդամ զինծառայողների պարգևավճարների ու պատվո վճարների չափերը 100 և ավելի տոկոսով, այն դեպքում, երբ բյուջեում դրա համար լրացուցիչ միջոցներ չեն ավելացվել: Մենք 1-2 տարի առաջ օրենքից հանեցինք նաև այն դրույթը, որի համաձայն` աշխատելու դեպքում զինծառայողը զրկվում էր պատվո վճարներից ու պարգևավճարներից:

- Չեմ կարող չանդրադառնալ նաև մանկատներում ու գիշերօթիկ խնամքի հաստատություններում ապրող երեխաների խնդիրներին: Կարծիք կա, որ երեխաներն այդ հաստատություններում են հայտնվում իրենց սոցիալական վիճակի պատճառով:

— Այո, ունենք այդպիսի խնդիր: Դա երեխայի իրավունքների ոտնահարում է, երբ ծնողներ ունեցող երեխաները հայտնվելում են խնամքի հաստատությունում, կտրվում են ընտանիքից: Որքան էլ մենք պայմաններ ստեղծենք, որ երեխան որևէ բանի կարիք չունենա, ընտանեկան ջերմություն չենք կարող ապահովել:

Երեխան պիտի ապրի ընտանիքում: Իհարկե, մենք չենք խոսում այն ընտանիքների մասին, որտեղ երեխայի շահը ոտնահարված է: Այս դեպքում գործում են խնամատարության մարմինները, ծնողը զրկվում է ծնողական իրավունքից:

Шенгавит, Ереван. - Sputnik Արմենիա
Նուբարաշենի գիշերօթիկի 66 երեխաներից 50-ը ընտանիք են վերադարձել

Կառավարության ծրագրում ամրագրված է, որ գիշերօթիկ խնամքի հաստատությունները պետք է վերափոխվեն երեխայի աջակցության կենտրոնների: Նման փորձ արդեն արվել է Նուբարաշենի գիշերօթիկ կենտրոնում:

Նախապես գնահատվում է ընտանիքի համայնքի կարիքները, թե ինչ կարիքներն են դրդել, որպեսզի երեխաները գտնվեն նման հաստատություններում: Եվ գիտեք, մեծ մասամբ դրանք սոցիալական խնդիրներն են, որոնք լուծելի են: Մենք մեր գործընկեր կազմակերպությունների և սոցիալական աշխատողների օգնությամբ պատրաստեցինք գնահատված կարիքների վրա հիմնված փաթեթներ՝ յուրաքանչյուր ընտանիքի համար, որպեսզի կարողանանք վերացնել այն խնդիրը, որի պատճառով երեխան հայտնվել է հաստատությունում և վերադառնա ընտանիք: 66 երեխաներից ավելի քան 50-ին վերադարձրել ենք ընտանիք: Իհարկե, կան դեպքեր, երբ երեխային հնարավոր չէ վերադարձնել իր կենսաբանական ընտանիք: Դրա համար

Ներդրվել են խնամատար ընտանիքի, որդեգրման ինստիտուտները, որպեսզի այս համակարգերը ևս ցերեկային կենտրոնների հետ միասին հնարավորություն ընձեռեն հնարավորինս քիչ երեխաներ ունենալ խնամքի հաստատություններում, և այդ հաստատությունները դիտարկվեն որպես ամենավերջին հանգրվան, երբ մյուս բոլոր տարբերակներն անհնար են, նոր միայն երեխան հայտնվի այդ հաստատությունում:

-Շնորհակալություն, պարոն Ասատրյան, հուսանք` շուտով կունենանք զարգացած պետություն և սոցիալական խնդիրներն էլ այնքան քիչ կլինեն, որ ձեր աշխատանքը հետզհետե կնվազի:

Լրահոս
0