ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքում մեկնարկել են այգու կառուցման աշխատանքները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Այգին կառուցվում է Երևանի քաղաքապետարանի այգիների և պուրակների բարեկարգման, ինչպես նաև նոր հանգստի գոտիների ստեղծման ծրագրով։
Նոր այգում նախատեսվում է կառուցել մանկական խաղահրապարակ, տեղադրել մարզասարքեր, նստարաններ, աղբամաններ, ճեմուղիներ և քաղաքացիների ժամանցի համար նախատեսված այլ հարմարություններ:
Հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը: