00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Չստացված մահափորձը, կալանավորված նախկին ՊԲ նախարարը և ոստիկանության «մուսկուլները»

© Sputnik / Asatur YesayantsГазеты
Газеты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր: Sputnik Արմենիան ներկայացնում է մարտի 25-ի մամուլի տեսությունը:

«Ժողովուրդ». Սկանդալային տնօրենները հրավիրվել են ՀՀԿ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ընտրություններին իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը երեկ ապացուցվեցին կոնկրետ փաստերով: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակել է Երևանի եւ ՀՀ մարզերի թվով 136 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենների հետ արված ձայնագրություններ, որտեղ նրանք պատմում են, թե ինչպես են ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրում: ՀԿ-ի անդամները զանգահարել են այդ տնօրեններին, ներկայացել ՀՀԿ շտաբի անդամ ու հետաքրքրվել հավաքագրվող ցուցակների մասին:

Степан Сафарян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ի՞նչ խնդիր է լուծում ՀՀԿ–ն

84 դպրոցների ու 30 մանկապարտեզների տնօրեններ մանրամասն պատմել են իրենց հավաքագրած ցուցակների մասին, եւ միայն 22 տնօրեն է բացասական պատասխան տվել:

Հատկանշական է փաստը, որ կատարվածը չի հերքել հենց ՀՀԿ-ն, այլ շտաբի տարածած հայտարարությամբ փորձել են արդարանալ՝ ասելով. «ԸՕ-ն չի արգելում ՀՀ քաղաքացիներին ներգրավված լինել քարոզչական և կազմակերպչական աշխատանքների մեջ աշխատանքային ժամից դուրս, աշխատանքային պարտականություններից դուրս»:

Մինչդեռ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը պնդում է, որ նրանք հենց աշխատանքային ժամին են կուսակցական աշխատանքի ներգրավված եղել: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կատարվածի առթիվ ուսումնասիրություններ են սկսել ՀՀ գլխավոր դատախազությունը, ԿԸՀ-ն, ԿԳՆ-ն:

Իսկ սկանդալի կիզակետում հայտնված տնօրեններին հրահանգվել է այսօր առավոտյան ներկայանալ ՀՀԿ տարածքային նախընտրական շտաբներ:

Նկատենք՝ ցանկացած նորմալ երկրում նման բացահայտումից հետո իշխող քաղաքական ուժը ներողություն կխնդրեր, նույնիսկ դուրս կգար ընտրապայքարից, մինչդեռ Հայաստանում իշխանությունները ոչ միայն ներողություն չեն խնդրել, այլև առաջիկայում ջրից չոր դուրս կբերեն իրենց անդամներին: Անկախ ամեն ինչից, այս ընտրությունները կառանձնան իրենց այլանդակություններով՝ սկզբում նախընտրական բախումներ, հիմա էլ՝ վարչական ռեսուրսի կիրառում»:

«Փաստ». ՕՐՕ-ն պահանջում է հրապարակել Բաբայանի ձայնագրությունները

Մամուլում հրապարակումներ եղան, որ ԱԱԾ-ն ձայնագրություններ ունի, որոնց մեջ լսելի է, որ Ս. Բաբայանը պայմանավորվածություն է ձեռք բերում 2 անձանց հետ, որոնց միջոցով «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրը պետք է ՀՀ հասցնի և կարգադրություններ է անում ձեռքբերման ու տեղափոխման վերաբերյալ:

Самвел Бабаян - Sputnik Արմենիա
Սամվել Բաբայանը կալանավորվեց

«Փաստի» հարցին, թե ԱԱԾ-ն պատրաստվում է հրապարակել այդ ձայնագրությունները, եթե դրանք կան, ԱԱԾ խոսնակն այսպես պատասխանեց. «Հիմա ես մամուլին փոխանցելու ոչ մի բան չունեմ»: Մեր մյուս հարցին, թե գործով այլ հարցաքննվողներ եղել են, ասաց. «Առայժմ ոչ մի բան չեմ կարող ասել, մամուլին փոխանցելու ոչ մի տեղեկատվություն չունեմ, սպասեք մեր հայտարարություններին»:

Իսկ «ՕՐՕ» դաշինքում Սամվել Բաբայանի ձերբակալությունը շարունակում են անտրամաբանական համարել և հերքել նրա ու դաշինքի հնարավոր ցանկացած առնչություն այդ գործի հետ: «ՕՐՕ» դաշինքի անդամ, «Համախմբման» ներկայացուցիչ Ստեփան Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկատվությանը, թե «Իգլա» բերելու առթիվ Սամվել Բաբայանի զրույցի ձայնագրություն կա, ասաց. «Եթե ասում են՝ ձայնագրություն կա, թող հրապարակեն: Սամվել Բաբայանը հայտարարել է, որ ինքը չի ընդունում մեղադրանքը, և ես վստահ եմ, էնտեղ լուրջ տրամաբանական բան չկա, ինքը չէր կարող այդ բանի հետ կապ ունենալ, որովհետև ինքը երեխա չի, և վստահաբար նման անհեթեթ ու ավանտյուրիստական բաների մեջ չէր մտնի: Մոտիվացիա չկա, որ ի՞նչ աներ»: «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչն ասում է, որ ԱԱԾ-ն բանուգործը թողել, իրենց է հետևում, իրենց քարոզարշավներն է տեսագրում, հեռախոսազրույցներն է լսում:

«Ժամանակ». «Իգլա»-ի թիրախը Սերժ Սարգսյանի ուղղաթիռն էր

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ պարզվում է՝ «Իգլան» Հայաստան տեղափոխած խմբին հայտնի է եղել, որ Սերժ Սարգսյանը տևական ժամանակ Հայաստանի տարբեր բնակավայրեր է տեղաշարժվում բացառապես ուղղաթիռով:

Եվ հենց այդ պատճառով էլ «Իգլա» է բերվել, որը ուղղաթիռներ, ինքնաթիռներ խոցելու լավագույն զենքն է: Այն նախատեսված է ցածր բարձրություններից թռչող օդային թիրախներ խոցելու համար:

Новый политический союз Дашинк. Вардан Осканян, Сейран Оганян и Раффи Оганесян - Sputnik Արմենիա
«ՕՐՕ» դաշինքը հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ

«Իգլա» հրթիռն արձակվում է և ուղղվում թիրախի վրա գտնվողն տաք կետի ուղղությամբ, այսինքն՝ այն հատվածը, որտեղ գտնվում է շարժիչը ևխոցում թիրախը: Տվյալ դեպքում՝ թիրախը եղել է անձամբ Սերժ Սարգսյանը»:

«Ժամանակ». Ոստիկանությունը 8 նոր ԲՏՌ է ուզում

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառավարության վերջին նիստի ժամանակ գաղտնի պայմաններում քննարկված հարցերից մեկը եղել է ոստիկանության կողմից 8 նոր ԲՏՌ զրահափոխադրիչ մեքենաներ ձեռք բերելու հարցը:

Ոստիկանությունից հրաժարվեցին մեզ որևէ տեղեկություն տրամադրել՝ նշելով, որ դա կառավարության գործառույթն է ու կառավարության որոշումը:

Կառավարության նիստի ժամանակ այս հարցը քննարկելիս՝ Կարեն Կարապետյանը, դիմելով ոստիկանապետ Վովա Գասպարյանին ասել է՝ հետընտրական ժամանակահատվածի համա՞ր է պետք, ոստիկանապետն էլ վարչապետին պատասխանել է՝ ի տարբերություն ձեզ, մենք արդեն սկսել ենք»

«Հրապարակ». Ծառուկյանը գազը կքաշի

«Հրապարակ»-ի տեղեկություններով` Սյունիքից վերադառնալիս Գագիկ Ծառուկյանն օրերս չնախատեսված կանգառ է արել Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ Գյուղացիները փակել են միջպետական ճանապարհն ու Ծառուկյանին ներկայացրել իրենց խնդիրները։

Մուկուչյանի հերթական նկատողությունից խուսափելու համար Ծառուկյանը տեսախցիկների առաջ խոսել է իր 15 կետերի մասին, վերջում, երբ անջատել են տեսախցիկները, խոստացել է գյուղի գազը քաշել․«Մուկուչյանը չի թողնում խոստանամ, ժողովուրդ ջան, բայց ես խոստանում եմ, ընտրվեմ-չընտրվեմ՝ գազը քաշելու եմ»։

 

Լրահոս
0