00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Точка в русско-турецкой войне: Кючук - Кайнарджийский мир
15:04
24 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դաշտի ծայրով վազող հայկական «վագրակատու» Սարգիս Հովիվյանը

© Photo : Yerevan ProductionsСаркис Овивян
Саркис Овивян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տարիներ առաջ, երբ ԽՍՀՄ-ում տղամարդու լավագույն օծանելիք էր համարվում «Շիպրը», գնդիկավոր գրիչները բազմաթիվ անգամ կարելի էր մածուկով լցնել, ամենահաճախ հանդիպող հայկական գինին «Հրազդան» էր կոչվում, նույնանուն մարզադաշտն էլ դեռ գոյություն չուներ, բայց ամենազանգվածային արվեստը ֆուտբոլն էր համարվում:

«Արարատ» թիմի տասը երկրպագուներից ինը հստակ գիտեին, թե հաղթելու համար ինչ պետք է անեին տասնմեկ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը, սակայն մարզադաշտում միայն մեկը կար, որին ոչ ոք երբեք չէր հանդգնի ասել, թե ինչ պետք է անել կամ չանել մարզադաշտում:

Շուտով կիմանաք` ում մասին է խոսքը, բայց մինչ այդ հեղինակը կհիշի Բի Բի Քինգին` աշխարհի լավագույն կիթառահարներից մեկին: Նրա մասին ասում էին. «Քինգն ալարում էր իր ծանր ձեռքը տեղաշարժել գրիֆով, այդ իսկ պատճառով փորձում էր մի դիրքում նվագել, և մատներով այս ու այն կողմ չվազել: Այս վարվելաձևը դարձավ նրա «ֆիրմային» հնարքն ու հնարամիտ լուծումներով և քայլերով հարուստ ոճի արտահայտումը»:

Памятник легендарной футбольной команде Арарат 73 - Sputnik Արմենիա
Խորհրդային ֆուտբոլի լեգենդները. բրոնզաձույլ «ոսկին»

Իսկ մեր նշած ֆուտբոլիստը Սարգիս Հովիվյանն էր: ԽՍՀՄ լավագույն և, անկասկած, հայկական ֆուտբոլի անցած դարի անկրկնելի հարձակվողներից մեկը (ինչպես բոլոր հայերի սիրելի Հենրիխ Մխիթարյանն` այս դարում):

… Մարզադաշտը, որն այսօր ստացել է Հանրապետական անվանումը, առանձնահատուկ էր նրանով, որ ամռանը կոնկրետ ժամի արևն այնտեղ այնպես էր ընկնում, որ դաշտի մի կողմը մնում էր ստվերում, իսկ մյուսը` այրվում կիզիչ ճառագայթների տակ:

Պատմում են ականատեսները (այդ թվում և հոդվածի հեղինակը). այն ժամանակ, երբ մարզադաշտում ինը խաղացող վազում էր (հաճախ անիմաստ) գազոնի վրայով, քրտինքի մեջ կորած, տասներորդը համբերատար շարժվում էր մարզադաշտի համեմատած զով ծայրով, սակայն ասել, որ դա էին իրենից ակնկալում, ճիշտ չէր լինի: Նրանից գոլ էին սպասում: Եվ բավական էր միայն գնդակը դիպչեր «անհոգ խաղացողի» ոտքին և «պարապությունից» հոգնած վագրակատուն այն շպրտում էր տուգանային հրապարակ, և այստեղ` մարզադաշտում լռություն էր տիրում, ոչ թե գոլ էր ակնկալվում, ոչ, դա իր հերթին, որպես կանոն շլացուցիչ ներկայացում էր սպասվում, որի սցենարի հեղինակը հենց ինքն էր` այդ վիրտուոզ կատարողը:

Իրար հաջորդող տարօրինակ հնարքների ու խաբուսիկ շարժումների անդադար համալիրը, երբ գնդակը պետք եղած պահին հայտնվում է հենց այն վայրում և այն դիրքում, որում այն պետք է լիներ, այնուհետև վազքի ընթացքում մի ոտքից մյուսն էր փոխանցվում, որպեսզի հայտնվի գլխավերևում, և կրծքով կամ մեջքով սահելով կրկին հայտնվի խփող ոտքի վրա, իսկ հետո հմայված «Բրավոյի» ներքո ուղարկվում դարպասը: Սա, հիացմունքից ճչացող երկրպագուների ուղեկցությամբ, սուսերով պար էր հիշեցնում:

Генрих Мхитарян держит футболку своего нового футбольного клуба - Манчестера Юнайтеда - Sputnik Արմենիա
BBC-ի անդրադարձը Հենրիխ Մխիթարյանին

Իսկ հետո՞: Իսկ հետո ոչինչ: Ո՛չ գալարումներ խոտի վրա, ո՛չ տղամարդկանց համբույրներ` օրը ցերեկով, ոչ ոք չէր վազում տրիբունաների մոտ` ձեռքերը վեր բարձրացրած և չէր գոչում`գնդակը շապիկի տակ մտցնելով, հղի կնոջ նմանվելով: Ոչ մի նման բան. Հովիվյանը դանդաղ գնում էր ստվերի տակ, իսկ տոնը շարունակվում էր: Բաց երկնքի տակ սպասում էին հրաշքի շարունակությանը, որը խաղի համար հատկացված 90 րոպեների ընթացքում կրկնվում էր:

«Միավորը անհեթեթություն է, միավորը ոչինչ է…», — ասում էր Վլադիմիր Մայակովսկին: Բանաստեղծը սխալվում էր: Հովիվյանը երկար տարիներ միակն էր: Մի դրվագ այն օրերից: Գիտեք` ե՞րբ Երևանում ժողովրդի մեջ ի հայտ եկան առաջին դժգոհությունները: 1961 թվականին: Այն ժամանակ Հովիվյանին բանակ կանչեցին և նշանակեցին բանակային ՑՍԿ ակումբի խաղացող: Իրավիճակը չսրելու և գործը ցույցի չվերածելու համար` նրան պաշտպան կանգնեցին Անաստաս Միկոյանը (այն ժամանակ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ) և Խորհրդային Միության մարշալ Բաղրամյանը: Անուս զինվորին թույլ տվեցին ծառայել Հայաստանում և խաղալ «Սպարտակի» կազմում, որը 1963 թվականին վերանվանեցին «Արարատ»:

Իսկ հիմա պատմության տխուր հատվածը

Հարցրեք այսօր ցանկացած աշակերտի Հովիվյան, Իգոր Նովիկով, Վլադիմիր Ենգիբարյան, Հրանտ Շահինյան…` ովքե՞ր են նրանք: Եթե երեքից տասը կռահեն, ինձ պախարակեք: «Մյուս երկրները պատմություն ունեն: Ուրուգվայն էլ իր ֆուտբոլը», — ասում էր Օնդինո Վիերան` Ուրուգվայի ազգային հավաքականի մարզիչը:

Հայաստանն էլ, փառք աստծո, պատմություն ունի, ֆուտբոլի պակաս է զգացվում: Այդպես, իհարկե, ավելի լավ է, քան եթե հակառակը լիներ:

Եվ ամեն դեպքում…

Русская версия

Լրահոս
0