00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Բենիամին Մաթևոսյան
Ալիևն առնվազն 9 նախապայման ունի մինչև Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Բենիամին Մաթևոսյան
09:06
10 ր
Արա Մարջանյան
Կատարի գազը կարող է մրցակից լինել իրանական և ռուսական գազին. Արա Մարջանյան
09:17
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ է խոստացել հայերին 1917թ-ի փետրվարյան հեղափոխությունը

© Sputnik / Asatur YesayantsЭдик Минасян в гостях у радио Sputnik Армения
Эдик Минасян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քչերը գիտեն, որ 1917թ-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո նոր Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարևոր կետերից մեկը հարավում «հայկական հարցն» էր: Ամենաբարձր մակարդակում ընթանում էին քննարկումներ Արևմտյան Հայաստանում գտնվող բուն հայկական տարածքների մասին:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Ուղիղ 100 տարի առաջ՝ փետրվարի 27-ին, Պետրոգրադում սկսվել է զինված ապստամբություն, որն ազդարարել է Փետրվարյան հեղափոխության սկիզբը: Այն տապալել է Ռուսական կայսրության բազմադարյա հիմքերը:

Погранзастава на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Լենինը հայկական Ախուրիկ գյուղից տխուր նայում է թուրքական սահմանին

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց հեղափոխության և այն մասին, թե ինչ ազդեցություն է ունեցել դա հայերի և Հայաստանի ճակատագրի վրա:

«Փետրվարից հետո «երեք հեղափոխությունների մայրաքաղաքում»՝ Պետրոգրադում, հաստատվել է փաստացի երկիշխանություն. մի կողմից իշխանությունն ամբողջությամբ անցել է ժամանակավոր կառավարությանը, մյուս կողմից՝ քիչ ազդեցություն չի ունեցել Պետրոգրադի բանվորների և զինվորական պատգամավորների խորհուրդը»,- նշեց Մինասյանը:

Հեղափոխության ազդեցությունն Անդրկովկասի վրա

Պատմաբանը նշեց, որ այդ խառը օրերին Անդրկովկասում, որը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ճակատին կից գոտի, ստեղծվել է Հատուկ անդրկովկասյան հանձնաժողով, որը կատարել է ժամանակավոր կառավարությանը դերը: Մինասյանի խոսքով՝ դրա կազմում ընդգրկվել է արդարադատության գերատեսչության և փախստականներ տեղավորելու հարցերի համակարգող, կադետ Միքայել Բաբաջանյանը:

«Սպասվում էր, որ հեղափոխությունը կհանգեցնի բազմաթիվ ժողովրդավարական բարեփոխումների, հողային հարցի լուծման, խաղաղության հաստատման, աշխատանքային օրվա կրճատման: Այդ ամենը ժողովրդական բարեփոխումների շղթա է: Սակայն հիմնական խնդիրը պետք է լուծեր հիմնադիր ժողովը»,- նշեց Մինասյանը:

Митинг - Sputnik Արմենիա
Հարցում. հարցվածների 67% չի հավատում Հայաստանում գունավոր հեղափոխության հնարավորությանը

Նրա խոսքով՝ հեղափոխության տարիներին ընդունվել են հայ ժողովրդի համար կարևոր որոշումներ: 1917թ-ի մարտի սկզբին արտգործնախարար Պավել Միլյուկովը հայտարարել է, որ ռուսական իշխանությունները փոխել են իրենց վերաբերմունքը հայերի նկատմամբ և ավելի բարյացակամ են դարձել:

Այնուհետև կադետների 7-րդ համագումարի ընթացքում հայտարարություն է արվել Արևմտյան Հայաստանի տարածքները զբաղեցնելու և Թուրքահայաստան ստեղծելու անհրաժեշտության մասին: Հատուկ շեշտադրվել է, որ դա ոչ թե բռնակցում է, այլ ինքնավորության ստեղծում ռուսական հովանու ներքո:
Մինասյանի խոսքով՝ դրանից հետո եղել է ժամանակավոր կառավարության ապրիլի 26-ի որոշումը, որը վերաբերել է Արևմտյան Հաաստանի տարածքների կառավարման ձևին:

Մասնատված Հայաստան

Պատմաբանի խոսքով՝ առաջին անգամ պաշտոնապես ճանաչվել է Թուրքահայաստանի գոյության փաստը և նշվել նոր հայամետ քաղաքականության անհրաժեշտությունը, որը տարբերվել է ցարական շրջանի մոտեցումներից: Փաստորեն, խոսքը գնացել է Էրզրումի, Խնուսի և Վանի երեք հայկական շրջանների ձևավորման մասին:

«Ենթադրվում էր, որ Թուրքահայաստանի և երեք շրջանների ստեղծումից հետո դրանք կանցնեն ժամանակավոր կառավարության հսկողության տակ: 1917թ-ի ապրիլի վերջին Ժամանակավոր կառավարության որոշման համաձայն, պատերազմի ընթացքում Արևմտյան Թուրքիայի գրավված տարածքներում ստեղծվում է Թուրքահայաստանի գերագույն կոմիսարի հատուկ պաշտոն»,- ասաց Մինասյանը:

Следы СССР в Армении. Старая остановка - Sputnik Արմենիա
ԽՍՀՄ–ի հետքերը Հայաստանում

Ժամանակավոր կառավարությունը (վարչապետ՝ Գեորգի Լվով) գերագույն կոմիսարի պաշտոնում նշանակում է Կովկասյան ճակատի մատակարարման նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Պյոտր Ավերյանովը: Օգոստոսի 6-ին նրա տեղակալ է նշանակվում ազգությամբ հայ, «Դաշնակցություն» կուսակցության հայտնի քաղաքական գործիչ, Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիայի շրջանավարտ Հակոբ Քրիստոփորի Զավրիևը (Զավրիյանը):

«Իշխան Գեորգի Լվովը մայիսի 15-ին կարևոր հանձնարարություն է տվել արտգործնախարար Տերեշչենկոյին: Հանձնարարությունը գաղտնի է եղել և կապված Արևմտյան Հայաստանում երեք շրջանների ձևավորման հետ: Փաստաթղթի առաջին կետում նշվել է, որ այդ մարզերը բուն հայկական են, և ռուսական իշխանությունների դիրքորոշումը պետք է բարեհաճ լինի հայերի նկատմամբ, երկրորդ կետն ավելի լուրջ էր. թուրքերը, քրդերը, լազերն իրավունք չունեին վերադառնալ այդ շրջաններ»,- հավելեց Մինասյանը:

Նրա խոսքով՝ դա շատ կարևոր կետ է եղել, որը կանխել է ազգամիջյան բախումները։ Քանի որ նրանք արդեն լքել են տարածքները և անցել թուրքերի կողմը, ապա վերադառնալու իրավունք չեն ունեցել:

Հայկական շրջանների հարցը

«Ռուսաստանցի երկրաբանների հետազոտություններն Արևմտյան Հայաստանում 1917թ-ի ամռանը» աշխատությունում երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանը գրել է. «գերագույն կոմիսարին անմիջականորեն ենթարկվել են երեք վարչական-տարածքային շրջաններ՝ Խնուսի (կոմիսար՝ Ն. Նիկոնենկո), Էրզրումի (կոմիսար՝ Ա. Գլոտով) և Վանի (կոմիսար՝ Կ. Համբարձումյան)»:

Выставка 75 лет. История начинается с новости в РЦНК - Sputnik Արմենիա
Խորհրդային ինֆորմբյուրոյից. Հազվագյուտ լուսանկարների ցուցահանդես

«Կարևոր է նշել, որ ոչ հայ կոմիսարների տեղակալներ են նշանակվել բացառապես հայեր, ինչը պայմանավորված է եղել ժամանակավոր կառավարության՝ տնտեսական առումով հարկադիր հայամետ քաղաքական ուղղվածությամբ: Հատկանշական է, որ որ 1917թ-ի մայիսի վերջից «Ժամանակավոր կառավարության հրահանգներին չենթարկվող» ձևակերպումով Կովկասյան ճակատի հրամանատարի պաշտոնից ազատվել է իր հայատյաց հայացքներով հայտնի գեներալ Ն. Յուդենիչը, որն արգելել է Արևմտյան Հայաստանի տարածքները բնակեցնել փախստական հայերով»,- գրում է հեղինակը:

Յուդենիչի փոխարեն նշանակվել է հայերի հանդեպ ավելի լոյալ տրամադրված գեներալ-լեյտենանտ, Կուբանի կազակ Միխայիլ Ալեքսեևիչ Պրժևալսկին (1859- 1934)՝ հայտնի ռուս հետազոտող, ճանապարհորդ և երկրաբան Ն. Մ. Պրժևալսկու (1839-1888) եղբորորդին:

Սակայն, չնայած այդ հայամետ փոփոխություններին, ժամանակավոր կառավարությանն այդպես էլ չի հաջողվել ստեղծել կայուն կարգ և բավարարել Անդրկովկասի հայ բնակչության պահանջները: Այդ տարածքը հետաքրքրել է Ռուսաստանի Ժամանակավոր կառավարությանն, ամենից առաջ, տնտեսական առումով:

Հետգրություն

Լվովի հանձնարարականի հաջորդ կետը ենթադրել է երեք հայկական շրջաններում աստիճանաբար լուծել հայ բնակչության հետ կապված հարցը: Դա նշանակել է, որ այն հայերը, որոնք ստիպված լքել են իրենց տները և փախուստի դիմել, կարող էին վերադառնալ և բնակության հաստատել այնտեղ:

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
«Չճանաչված» երկրի ճանաչված իրավունքը

Դրա հետ կապված՝ Կովկասյան բանակի հրամանատար Միխայիլ Պրժևալսկին կարգադրել է ռուսական համանատարությանն՝ այդ հանձնարարականը գաղտնի և աստիճանաբար կատարել: Այդ շրջանում թույլ են տվել ռուսական բանակում ծառայության վերցնել արևմտահայերին, և, միաժամանակ, ձևավորվել է ժողովրդական միլիցիա՝ թուրքերի և քրդերի կողմից հարձակումները կանխելու համար:

Սակայն, ինչպես ցույց են տվել հետագա պատմական իրադարձությունները, Արևմտյան Հայաստանի ակնկալվող վերածնունդը և հայ ժողովրդի պատմական վերամիավորումն այդպես էլ չի կայացել: Եվրասիական մայրցամաքում դրան հետևած գլոբալ փոփոխությունները չէին կարող չանդրադառնալ մեր տարածաշրջանի վրա: Արդյունքում կորսվել է ոչ միայն ամբողջ Արևմյան Հայաստանը՝ բիբլիական Արարատ լեռան հետ միասին, այլ նաև Արևելյան Հայաստանի մի մասը:

Русская версия

Լրահոս
0