00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Չճանաչված» երկրի ճանաչված իրավունքը

© Sputnik / Asatur YesayantsПамятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փետրվարի 20-ի հանրաքվեով Արցախն աշխարհին ցույց տվեց՝ «չճանաչված»-ի պիտակն իրավունքի իրացմանը խոչընդոտ չէ: Ադրբեջանի «սև ցուցակն» էլ հարստացավ ևս մի 100 անունով:

Նելլի Դանիելյան, Sputnik.

1991թ.-ի դեկտեմբերի 10-ին, երբ արցախցին հանրաքվեով հաստատում էր անկախ ապրելու իր իրավունքը, ԼՂ-ում ընդամենը 40 դիտորդ կար: 2017թ-ի փետրվարի 20-ին՝ Սահմանադրության հանրաքվեին ներկա էր 103 տեղական և 104 միջազգային դիտորդ՝ աշխարհի ավելի քան 30 երկրից:

Սա ինքնին արդեն վկայում է այն մասին, թե 26 տարվա գոյության ընթացքում ինչպիսի միջազգային ընկալման է հասել այդ «չճանաչված» երկիրը:

Город Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Արցախցիների 87,6%-ը կողմ է Սահմանադրությանը

Հանրաքվեի ընթացքը դիտարկելու համար այս տարի Արցախ են ժամանել Լատվիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Բելգիայի, Բոլիվիայի պատվիրակությունները: Ու թեև Ադրբեջանը նախապես էր հայտարարել, որ Արցախ այցելած բոլոր պատվիրակությունների անդամներին ներառելու է իր «ՙսև ցուցակում»` դրա հնարավոր բոլոր հետևանքներով, բայց այս հայտարարությունը կա՛մ չի անհանգստացրել, կա՛մ լուրջ չի ընկալվել նույն այդ պատվիրակների կողմից:

Ադրբեջանը պահանջում էր նաև թույլ չտալ ԼՂ-ում սահմանադրական հանրաքվեի անցկացումը, բայց թույլ չտվողները՝ նույն այդ միջազգային հանրությունն իր բազմաթիվ կառույցներով բավարարվեցին հանրաքվեի մասին հայտարարություններով, որոնց մեծ մասում փաստեցին Արցախի՝ ներքին հարցերում ինքնակազմակերպվելու իրավունքը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտինը, Ռիչարդ Հոգլանդը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ Մյունխենում հանդիպումից հետո հայտարարել էին, որ հանրաքվեի արդյունքները չեն կարող ազդել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի և բանակցությունների ելքի վրա:

Դրան ի պատասխան` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն իր Twitter-յան միկրոբլոգում գրել էր, որ «Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն, իսկ սահմանադրության հանրաքվեն դրա շարունակությունն է»:

Նույն թեմայի շուրջ, Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել էր, թե Արցախի ժողովուրդն այս հանրաքվեով ևս մեկ անգամ ապացուցում է, որ ժողովրդավարությունն անշրջելի է։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արցախում ժողովրդավարությունն անշրջելի է

Ռուսաստանից հնչող հիմնական տեսակետն էլ այս կապակցությամբ այն է, որ հանրաքվեն որևէ կերպ չի խանգարում հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Հնչած գնահատականներն ու տեսակետներն ընդհանրացնելով` կարող ենք փաստել` հանրաքվեն ԼՂ կարգավիճակի վրա չի ազդի, բայց դրա անցկացումը Արցախի ժողովրդի իրավունքն է:

Ըստ էության, համաշխարհային հանրությունն այս հայտարարությամբ անուղղակիորեն ճանաչում է նաև Արցախի ժողովրդի ինքնակազմակերպման իրավունքը, որից մինչև ինքնորոշում ընդամենը մի փոքրիկ քայլ է մնում:

Իսկ սահմանադրական բարեփոխումների արդյունքում աշխարհն այսուհետ Լեղնային Ղարաբաղին կճանաչի իր իրական` Արցախ անվամբ, իսկ երկիրը կունենա բացառապես նախագահական կառավարում։

Հակամարտությունների լուծման համաշխարհային փորձը վկայում է, որ հենց այս իրավունքն է դրվում կարգավորման հիմքում:

Русская версия

Լրահոս
0