00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դուք հայկական կոնյակ չունե՞ք: Ուրեմն մենք չենք գա ձեզ մոտ…»

© Photo : Stock Photo / Անցնել մեդիապահոցАрмянский коньяк
Армянский коньяк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդային շրջանում կոնյակների ոչ անվերջ բազմազանության մեջ բարձր էին գնահատվում ադրբեջանական, վրացական, մոլդավական և դաղստանական կոնյակները: Դրանք բոլորը յուրովի լավն էին, բայց ունենին մեկ թերություն՝ հայկական չէին:

Մի պահ եկավ, երբ ԽՍՀՄ-ում լավագույն ապրանքները սկսեցին հասցեներ ձեռք բերել (ժամանակակից լեզվով ասած՝ բրենդ). եթե ձմերուկ, ապա աստրախանյան, եթե տորթ, ապա կիևյան, եթե սահմանադրություն՝ բրեժնևյան, եթե կոնյակ, բնականաբար, հայկական:

Իսկ ո՞վ է այն ճանաչելի դարձրել

Երևանի կոնյակի գործարանի տարեգրությունից մի դրվագ: Այն հիմնել է առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանցը, վարձակալության է հանձնել Նիկոլայ Շուստովին, որը 1900թ-ին դարձել է նրա լիիրավ սեփականատերը: (Հետո տեղի է ունեցել խորհրդայնացում — կոլեկտիվացում — ազգայնացում, բում-բամ — տրա —րարամ և 1953թ-ին գործարանը տեղափոխվել է գինու կոմբինատի տարածքից, ամրապնդվել այսօր զբաղեցնող բարձունքում և սկսել ապրել ինքնուրույն կյանքով):

Вино - Sputnik Արմենիա
Գինին մի թերություն ունի. այն միշտ քիչ է լինում

Շուստովյան շրջանի ձեռնարկության կենսագրությունում կա մի հետաքրքրիր դրվագ: Ձեռնամուխ լինելով համաշխարհային շուկայում հանրությանը քիչ հայտնի արտադրանքի առաջխաղացմանը՝ Շուստովը հանդես է եկել ոչ միայն որպես հիանալի մենեջեր, այլ նաև որոշակի առումով դարձել PR-արշավների հիմնադիր հինավուրց հայկական հողում: Իրականում դա ինչպե՞ս է տեղի ունեցել:

Լսեք և հիշեք: Եվրոպայի լավագույն ռեստորաններ էին գալիս նորաձևության վերջին ճիչով հագնված երիտասարդներ, խոսում անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, պատվիրում ամենաթանկ և նրբաճաշակ խորտիկները, իսկ երբ բանը հասնում էր խմիչքին, ուսումնասիրում էին գինու քարտը և զարմանում:

— Ինչպե՞ս, դուք հայկական կոնյակ չունե՞ք:
— Ներողություն, ինչպիսի՞:
— Հայկական, Շուստովից, — հարգալիր պատասխանում էին պարոնները:
— Կա ֆրանսիական, իսպանական, խորհուրդ ենք տալիս պորտուգալականը, բայց հայկական…

Երիտասարդները ափսոսանք էին հայտնում, չեղյալ հայտարարում պատվերը և հեռանում:

Ереванский коньячный завод - Sputnik Արմենիա
Հրեշտակների բաժինը. հայկական կոնյակը սրտեր է նվաճում

Նույնը կրկնվել է Եվրոպայի մյուս ռեստորաններում այնքան ժամանակ, մինչև ռեստորատորները սկսել են Շուստովից կոնյակ գնել, որն այդքան պահանջում էին երիտասարդները… Պե՞տք է արդյոք բացատրել, որ հայկական կոնյակի երկրպագուների ներկայացուցչական ծախսերի, օրինակ, հագուստի, օծանելիքի, գումարը տրամադրում էր հենց Նիկոլայ Շուստովը:

Խորհրդային շրջանն ալկոհոլի ընտրության մեջ առանձնապես բազմազանություն չմտցրեց. ինչ կա՝ դա էլ խմեք: Թեև այդ ամենը կարելի էր խմել և ուտել՝ չվախենալով սանիտարահամաճարակաբանական բնույթի հետևանքներից և նույնիսկ որոշակի գաստրոնոմիական ուրախություն ապրել: Այդ ամենն այն պատճառով, որը պատրաստվում էր բնական մթերքից, հատուկ տեխնոլոգիայով՝ առանց ներկա խորամանկ հավելումների:

Ո՞վ է հայկական կոնյակը ճանաչելի դարձրել ԽՍՀՄ-ում և աշխարհում

Դրա տարածման պատմության մեջ գրվել է երկու անուն՝ սոցիալիստական աշխատանքի հերոս Մարգար Սեդրակյան և իր ժամանակի հերոս Միխայիլ Խանոյան: Առաջինը լավագույն տեսակավոր կոնյակների հեղինակ էր, երկրորդը՝ ձեռնարկության ղեկավար, որտեղ արտադրվում էին կոնյակները:

Гонщик команды Нико Росберг с шампанским в руках - Sputnik Արմենիա
Շամպայնի շիթեր կամ տարեք՝ ուր ուզում եք

Կարող էր նաև առանձին ստացվել՝ առանց մեկը մյուսի, բայց այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, այդքան լավ չէր ստացվի։ Լիակատար հաջողության համար պահանջվում էր փոխադարձ լրացում, ներդաշնակ համադրվող տանդեմ: Սեդրակյանը հորինում էր հիանալի կոմպոզիցիաներ, Խանոյանը ստեղծում գրեթե կատարյալ պայմաններ դրանք կյանքի կոչելու համար: Այդպես ծնվեցին և հաղթարշավով անցան «Հոբելյանական», «Արմենիա», «Դվին», «Երևան», «Տոնական», «Նաիրի», «Վասպուրական», «Ախթամար» կոնյակները: Բայց ճանաչման ուղին հեշտ չէր:

Խանոյանի առաջնորդական ձիրքի դրսևորումներից մեկը. գործի հաջողությունը տեսնել ոչ թե ապագայի, այլ ներկայի մեջ: Ի՞նչ է դա նշանակում, երբ խոսքը գնում է կոնյակների մասին: Այն, ինչի կոչ է անում հայտնի ֆրանսիացի գինեգործ Միշել Շապուտյեն. հրաժարվել քիմիկատներից և պարարտանյութից:

«Բանն այն է, որ պարարտացնելով հողը՝ դուք սպանում եք խաղողի որթի մոտիվացիան: Արմատներն այլևս չեն ձգտում խորանալ, որպեսզի հողից ստանան անհրաժեշտ նյութերը, դրանք արդեն մակերեսին են»,- ասում էր գործից հասկացող ֆրանսիացին:

Այստեղից էլ նախապատերազմական, վաղ հետպատերազմական և այն շրջանների միջև ակնհայտ համային տարբերությունները, երբ գյուղատնտեսության ոլորտում սկսեցին կիրառել քիմիկատներ: Համատարած քիմիականացման շրջանում ստացվում էր համատարած նողկանք:

Спутник_Шампанское, коньяк и водка: как отличить качественный алкоголь от подделки - Sputnik Արմենիա
Շամպայն, կոնյակ և օղի. ինչպես տարբերել որակյալ խմիչքը

Հայկական կոնյակը սկսեցին արտահանել անհուն հայրենիքի՝ պնդելով, որ ոչինչ այդքան չի միավորում եղբայրական ժողովուրդներին, որքան «Будем!» կենացը: Ճիշտ է, կոնյակի տեսակարար կշիռն այդ խմիչքում մեծ չէր, բայց մեծ գործը զոհեր է պահանջում: Հակաալկոհոլային քարոզարշավի ծանր հրետանին այսպես թե այնպես հարվածեց Երևանի կոնյակի գործարանին: Շատ բան հաջողվեց պահպանել (արտադրական հզորությունները, սպիրտի պաշարները, գլխավորը՝ խաղողի այգիները) այն պատճառով, որ Երևանում ճիշտ գնահատեցին իրադրությունը և խելքով պաշտպանվեցին: Դրանում մեծ էր հանրապետության այդ շրջանի ղեկավար Կարեն Դեմիրճյանի ավանդը:

Կոմունիստական կուսակցության չխմող խիղճը՝ Եգոր Լիգաչովին, որն այդ խառը շրջանում այցելել էր Հայաստան, տարել են պաշտպանական և թեթև արդյունաբերության գործարաններ, Մատենադարան (վտանգ կար, որ նրան կարող էր գրգռել նույնիսկ քարի վրա փորագրված խաղողի ողկույզը), հյուրասիրել լիմանադով և հետ ուղարկել Մոսկվա: Այսպիսով, ընկեր Լիգաչովը մնաց առողջ լյարդով, Երևանի կոնյակի գործարանը՝ ոսկե և արծաթե մեդալներով:

Երևանի կոնյակի գործարանի ճակատագրում նոր հազարամյակի շեմին տեղի ունեցան վճռական փոփոխություններ. այն դադարեց լինել պետական սեփականություն և դարձավ «Pernod Ricard» ֆրանսիական ընկերության մասնավոր սեփականությունը: Օբյեկտիվորեն դա արդարության վերականգնում է: Թեև հեղինակի կարծիքով՝ դա հենց այն արդարությունն է, որն ավելի լավ է չլիներ…

Русская версия

Լրահոս
0