00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շամպայնի շիթեր կամ տարեք՝ ուր ուզում եք

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցГонщик команды Нико Росберг с шампанским в руках
Гонщик команды Нико Росберг с шампанским в руках - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայտնի լրագրող Սերգեյ Բաբլումյանը, որը երկար տարիներ Հայաստանում եղել է «Իզվեստիայի» թղթակիցը, պատմում է մի խմիչքի մասին, առանց որի անհնար է պատկերացնել Նոր տարին:

Պատրաստվելով դիմավորել Սուրբ Ծնունդը, որն Ամերիկայի թիվ մեկ տոնն է համարվում (Նոր Տարին այստեղ միշտ երկրորդ տեղում է եղել), հեղինակին թվաց, որ շամպայնի պահանջարկը վերնահագուստի, բազմատեսակ բիժուտերիայի և էլեկտրոնային-կենցաղային սարքերի վաճառքի ծավալների համեմատ, եթե նույնիսկ աճել է, ապա աննկատ:

Спутник_Шампанское, коньяк и водка: как отличить качественный алкоголь от подделки - Sputnik Արմենիա
Շամպայն, կոնյակ և օղի. ինչպես տարբերել որակյալ խմիչքը

Այդ զգացողությունը, հավանաբար, նրանից է, որ հեղինակը խոսում է ԱՄՆ բնակչության այն հատվածի մասին, որը նախընտրում է օղի, որոշ դեպքերում՝ գինի, թեև ազգային մտածողության բոլոր կանոններով պետք է օգտագործեր կոնյակ, առավել ևս, հայրենիքից հեռու և իր մտերիմների շրջապատում: Յուրաքանչյուր մարդ ԱՄՆ-ում, որտեղ իշխում է բազմակարծությունը, խմում է՝ ինչ ուզում է, ուտում է՝ ինչ ուզում է և հիշում է այն, ինչ ցանկանում է հիշել:

Հեղինակն էլ ցանկանում է հիշել շամպայնի մասին: Գալիք տոների սպասումով՝ նա ցանկանում է կենցաղում տիրող բարդ բաներից, քաղաքականությունում իշխող խառը վիճակներից շրջվել դեպի լուսավորը, մաքուրը և անկեղծը, ընդ որում, այդ մասին պատմել հնարավորինս համառոտ և բովանդակալից: Որպեսզի ստացվի այնպես, ինչպես ուզում եմ, անհնար է խուսափել ուրիշի խոսքից:

Հեղինակի առաջին ծանոթությունը շամպայնի հետ կայացել է հեռավոր պատանեկության տարիներին «Գրքեր համեղ և առողջ սնունդի մասին» գրքի գունեղ լուսանկարները նայելիս, որի հեղինակն Անաստաս Իվանի Միկոյանն էր, իսկ վերջաբանը գրել էր անձամբ ընկեր Ստալինը: Շամպայնի շողշողացող շիշն արքայաբար բազմել էր տարատեսակ խորտիկների տակ կքած սեղանի կենտրոնում, որոնց մի մասը համարվում է խմիքչի գաստրոնոմիական ուղեկիցը, մյուսները՝ կտրականապես ոչ:

Повседневная жизнь - Sputnik Արմենիա
Ալկոհոլային խմիչքները ոչ մի դեպքում չի կարելի խառնել

Այստեղ մենք կդիմենք ամերիկյան մամուլի «Հետաքրքրիր փաստեր» խորագրին, առավել ևս, փաստերը ոչ միայն հետաքրքիր են, այլ շատ հետաքրքիր: Իբր Սևանի իշխանի հարգարժան սիրահար, երբ այն համադրում ես, իբր, Ֆինլանդիայում պատրաստված օղու հետ, արդյո՞ք միշտ հիշում ես այն մասին, որ «շամպայնն ընկերություն չի անում սթեյքերի, ռոքֆոր տեսակի պանիրների հետ, իսկ շամպայնի հետ շոկոլադ ուտելը, առավել ևս դրա կտորները գավաթի մեջ գցելը վատ ճաշակի նշան է»:

Փոխարենը նույն գինին լավագույնս համադրվում է ծովամթերքի, սպիտակ մսի և մայոնեզով աղցանների հետ: Դե, իսկ եթե սեղանին դրված է թանարժեք և էլիտար շամպայն, ապա դրա հետ մատուցվում է բացառապես սև խավիար, այն էլ՝ կրիայի պատյանի մեջ:

Միաժամանակ, աստվածների այդ խմիչքը, չգիտես ինչու, պատճաշ համակրանք չի առաջացրել երիտասարդ հեղինակի մոտ, իսկ «Իզվեստիայի» քաղաքական մեկնաբան Բովինի դիպուկ բնորոշմամբ՝ այն լավն է միայն «փայլեցնելու համար»…Տարբեր բաներ խմելուց հետո: Լինում է, որ ընդունում ես «Մայրաքաղաքային» օղու անորոշ քանակություն, նայում ես շուրջբոլորդ, ընկերներիդ աչքերում տեսնում սեփական ցանկությունների և մտքերի արտացոլումը: Եվ ահա այստեղ հոգիդ, գոտեպնդված բաժակակիցների համաձայնությամբ և լի՝ կենցաղի ուրախությամբ, արթնանում է, միանում ընկերական «Նստեք մեքենաները» կանչին՝ ճանապարհին շամպայն խմելու բերկրանքը վայելելու համար:

Армянский коньяк - Sputnik Արմենիա
Միլիոններ` մեկ գավաթի համար. աշխարհի ամենաթանկ խմիչքների տասնյակը

Ասում են՝ բուրգունդյան գինի խմելիս սկսում ես մտածել հիմարությունների մասին, բորդո խմելիս ասում ես հիմարություններ, իսկ շամպայն խմելիս՝ կատարում դրանք: Ահա մի օրինակ: Մի՞թե հնարավոր էր սթափ խելքով և գիտակցությամբ հույսը դնել իշխանությունների ողորմածության վրա և հանձնվել նրանց այն պայմանով, որ «դարի կողոպուտի» համար նախատեսված 30 տարի ազատազրկումից մնացել է ընդամենը մեկ տարի և երեք ամիս: Եվ հանկարծ՝ փախու՞ստ: Դուք նման հիմարների տեսե՞լ եք: Ծանոթացեք. Ռոնի Բիգս՝ անգլիացի, ավելի քան 50 տարի առաջ գնացքի կողոպուտի կազմակերպիչ: Մեղայականով ներկայանալուց հետո նա բանտ է նստել, հետո ազատ արձակվել առողջական պատճառներով: Նա վախճանվել է վերջերս՝ 84 տարեկանում:

Անհերքելի ապացույցներ չկան, որ հանգուցյալ հանցագործը հենց շամպայն է խմել, ոչ, այստեղ հավանաբար տեղ է գտել վիսկին (ինչպես ասում էր Բեռնարդ Շոուն՝ այրված արևի լույսը): Բայց, հավանաբար, կարելի է շամպայն (արևի շողեր ջրի մեջ՝ Գալիլեո Գալիլեյ) խմել, բայց ինչո՞ւ ռիսկի դիմել:

Վերադառնանք գլխավորին: Իսկ գիտի արդյոք հարգարժան ընթերցողը, որ շամպայնի շշից դուրս թռչող խցանի արագությունը հավասար է ժամում 120 կիլոմետրի: Եվ բոլորին շամպայնով ողողելու ավանդույթը դրել է մրցարշավորդ Դեն Գերնին դեռ 1967թ-ին:

Гюумри - Sputnik Արմենիա
Սուրբ Ծնունդը նշում են նաև Հայաստանի Կաթողիկե եկեղեցու հետևորդները

Իսկ ձեզ հայտնի՞ է, որ հենց կանայք են այդ խմիչքին հատուկ համ, անկրկնելի հմայք և գրավիչ չարաճճիություն հաղորդել: Թեև համարվել է, որ հենց կինը գինի է խմում, այն վերածվում է քացախի, բայց, իրականում, դա այդպես չէ: Անուննե՞ր: Խնդրեմ. գինու կայսրության հիմնադիր մադամ Կլիկո, նրա գործի շարունակող Սեսիլ Բոնֆոնդ: Սեղան գցենք, գավաթները լցնենք շամպայնով, որի համն անգլիացի գրող Օլդոս Հաքսլին համեմատում էր «պողպատե դանակով մաքրված խնձորի համի» հետ և խմենք կանանց կենացը:

…Իսկ հիմա ուրիշ բանի մասին: Պայմանավորվածության համաձայն, կրկին դիմում ենք ուրիշի խոսքին, այս դեպքում՝ մշակութաբան և ուղղակի իմաստուն մարդ Վլադիմիր Պապերնովին:

«Հիմա ամբողջ աշխարհում տեղի է ունենում բաժանում յուրայինների և օտարների միջև: Ռուսաստանում չեն սիրում «կովկասյան ազգության ներկայացուցիչներին», մահմեդականները չեն սիրում «անհավատներին», աղքատները չեն սիրում հարուստներին, հարուստները՝ աղքատներին, տեղի բնակիչները՝ եկվորներին, հրեաները չեն սիրում արաբներին, մնացած բոլորը՝ հրեաներին և այլն: Դա ուղիղ ճանապարհ է դեպի առճակատում և ագրեսիա: Չգիտեմ, կարող է մի կենացը փոխել իրավիճակը, բայց արժի փորձել: Ես բարձրացնում եմ այս բաժակը բոլոր նրանց համար, ովքեր նման չեն մեզ»: Միանում ենք այս կենացին:

Մի անգամ նշանավոր երաժիշտ Վալերի Գերգիևը տաքսի է կանգնեցում, նստում է, տաքսիստը հարցնում է. «Ո՞ւր եք գնում»: Գերգիևը պատասխանում է. «Տարեք՝ ուր ուզում եք, ինձ ամենուրեք սպասում են»:

Առողջ եղեք, երկար ապրեք և թող ձեզ ամեն տեղ սպասեն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0