00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախագահը ոստիկանապետին հանձնարարել է արագացնել բարեփոխումները

© Sputnik / Asatur YesayantsМашина ГАИ
Машина ГАИ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վլադիմիր Գասպարյանը նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է ճանապարհային ոստիկանության բարեփոխման հայեցակարգը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Հանրապետության նախագահին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր զեկուցել է ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին՝ ներկայացնելով 2016թ. նոյեմբերի 2-ին նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա իրականացրած աշխատանքները:

Новые видеокамеры Полиции РА - Sputnik Արմենիա
Ճանապարհային ոստիկանները համազգեստի վրա տեսախցիկ են կրում

ՀՀ նախագահի պաշտոնական կայքը հաղորդում է, մր ոստիկանապետի խոսքով՝ բարեփոխումներին միտված ավելի քան երկու տասնյակ միջոցառումներն իրականացվելու են չորս հիմնական ուղղություններով՝ 1. վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացում, որոշումների կայացում, վարչական տույժերի կատարում, 2. օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանք, ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցում, ճանապարհապարեկային ծառայություն, 3. ճանապարհային երթևեկության կազմակերպում, 4. տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում, վարորդական վկայականների հատկացում:

Վլադիմիր Գասպարյանի հավաստմամբ, բացի հայեցակարգով ներկայացված միջոցառումներից, ճանապարհային ոստիկանության բարեփոխումների ոլորտում մի շարք այլ միջոցառումներ արդեն իսկ ընթացքի մեջ են: Մասնավորապես, փորձնական տարբերակով ներդրվել է Ճանապարհապարեկային ծառայության շրջիկ պարեկության ընթացքում «Շարժական տեսախցիկի կիրառման» ծրագիրը:

Ոստիկանապետը զեկուցել է նաև նախագահի հանձնարարությամբ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ բանակցությունների արդյունքների մասին, նշելով, որ ոստիկանության կողմից նախապատրաստվել է գնման պայմանագիրը դադարեցնելու և գույքը ի շահ Հայաստանի Հանրապետության հավատարմագրային կառավարման հանձնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Շահագրգիռ գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա նախագծի լրամշակված տարբերակը ներկայացված է կառավարության հաստատմանը:

Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Ճանապարհային ոստիկանության ծառայողները ձերբակալվել են կաշառք վերցնելու համար

Նախագահ Սարգսյանը ոստիկանապետի ուշադրությունը հրավիրել է հատկապես հայեցակարգի նախնական տարբերակում առկա մի շարք առանցքային միջոցառումների վրա, որոնց իրականացումը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, էապես կբարելավի Ճանապարհային ոստիկանության աշխատանքը: Դրանց շարքում հանրապետության նախագահը նշել է քաղաքացիների հետ շփումների որակի բարելավումը, վարորդական վկայականների, պետհամարանիշների տրամադրումը, ավտոմեքենաների պետական գրանցումը, ընդգծելով, որ այդ շարքը կարելի է շարունակել:

«Իհարկե, այս միջոցառումների իրականացումը, առաջին հերթին, պետք է ուղղված լինի, և դա երևում է փաստաթղթից, ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը: Բայց սա բավարար չէ: Կարծում եմ, որ փաստաթուղթը՝ հայեցակարգը, կարիք ունի ամբողջականացման և կատարելագործման: Հատկապես մեծ տեղ պետք է հատկացնել այն նորարարություններին, որոնց ներմուծումը կամ իրականացումը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը, գոնե, կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում պատշաճ և բարեխղճորեն իրականացնել իր գործառույթները: Մենք խնդիրներ շատ ունենք: Չափազանց կարևոր է, որպեսզի այս գործընթացը լինի շարունակական: Դրա համար շատ սեղմ ժամկետներում պետք է լրամշակել փաստաթուղթը, կազմել փաստաթղթից բխող միջոցառումների պլան՝ կոնկրետ ժամկետներով և իրականացնել այս միջոցառումները»,- հանձնարարել է Սերժ Սարգսյանը:

Լրահոս
0