00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճանապարհային ոստիկանության ծառայողները ձերբակալվել են կաշառք վերցնելու համար

© Sputnik / Сергей Венявский / Անցնել մեդիապահոցБорьба с преступностью
Борьба с преступностью - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ճանապարհային ոստիկանության 2 ծառայողները ձերբակալվել են կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու գործի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի գործողության համար մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ձերբակալվել են ճանապարհային ոստիկանության ծառայողներ Դ. Ա.-ն և Գ. Տ.-ն: Վերջիններս կասկածվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը:

ՀՔԾ-ն հիշեցնում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2016թ. հունիսի 21-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քաղաքացի Մովսես Մ.-ն վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Ժորա Չ.-ին, որն առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքում ՀՀ ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում կազմակերպել վարորդական վկայականի ստացումը:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ Մովսես Մ.-ն հիշյալ գումարը փոխանցել է Ժորա Չ.-ին, որը նույն պահին իր մոտ է հրավիրել ծանոթ Աշոտ Խ.-ին, և միասին գնացել են ՀՀ ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժին: Այնտեղ Մովսես Մ.-ն տեսական քննության ընթացքում առանց հարցերին պատասխանելու գնահատվել է դրական:

Ավտոմեքենա վարելու գործնական քննության ընթացքում այն ընդունող ոստիկանության ծառայողը համոզվելով, որ Մովսես Մ.-ն չի տիրապետում վարելու հմտություններին, ընդհատել է քննությունը: Կարճ ժամանակ անց, ոստիկանության նույն ծառայողը Մովսես Մ.-ի հետ կրկին նստել է ավտոմեքենան և այս անգամ արդեն ընդունել գործնական քննությունը: Չնայած նրան, որ վերջինս ավտոմեքենան կրկին վարել է խախտումներով, ոստիկանության ծառայողը զգուշացրել է, որ քննությանն ականատես անձանց հետաքրքրվելու դեպքում նրանց հայտնի, թե, իբր, ստացել է բացասական գնահատական:

Վերը նշված պայմաններում Մովսես Մ.-ն գնահատվել է դրական ու նույն օրը ստացել վարորդական վկայական:

Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանքներ են առաջադրվել Ժորա Չ.-ին և Աշոտ Խ.-ին՝ պաշտոնատար անձանց կաշառքի միջնորդություն կատարելու համար: Վերջինիս նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0