00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2017թ-ը կանացի էներգիայով օժտված տարի է

© RabstolЗнаки зодиака
Знаки зодиака - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրե կարմիր աքաղաղի տարին բուռն էմոցիաների, կանացի էներգիայով օժտված տարի է, քանի որ գտնվում է Վեներայի ազդեցության ներքո: Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը:

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik. 2017թ-ը՝ որպես կանացի էներգիայով օժտված, կենսական էներգիայի բարելավման, առողջության տարի է լինելու: Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ միաժամանակ նշելով, որ կանացի էներգիան, սակայն, չի նշանակում, թե տարին կարող է հաջողակ լինել միայն կանանց համար:

Երևանի գեղեցկության սրահներից մեկի վարպետները տոնական կերպար են ստեղծում - Sputnik Արմենիա
Մատնահարդարը, դիմահարդարն ու վարսահարդարը ստեղծում են 2017 թվականի կերպարը

«2017-ն ավելի մեղմ կլինի, քան Հրե կապիկի տարին էր, բայց անցյալ տարի մեկնարկած գլոբալ համաշխարհային փոփոխություններն ընթանալու են 7-ամյա փուլով: Կտրուկ շրջադարձային իրադարձությունները ևս շարունակվելու են, բայց ավելի կանացի, զուսպ դրսևորմամբ»,- ասել է նա:
Միաժամանակ, չինական օրացույցով աքաղաղը զհ համաստեղության 10-րդ նշանն է և համընկնում է այծեղջյուր նշանի հետ, որը ջրային տարերքի, խստության նշան է և զսպող նշանակություն է ունենալու տարվա համար:

Գուրգեն Հովհաննիսյանը ներկայացրել է նաև, թե ինչ է սպասվում հորոսկոպի նշաններից յուրաքանչյուրին 2017թ-ին.

Խոյ. Խոյերի համար տարին կանցնի բավական հետաքրքիր: Տարվա առաջին հատվածում այս նշանի տակ ծնվածները էներգիայի պակաս կզգան և շատ ջանքեր կգործադրեն միջին արդյունքի հասնելու համար: Բայց հուսահատվելու կարիք չկա, քանի որ տարվա հաջորդ հատվածը նոր հնարավորություններ ու հեռանկարներ կբացի ստեղծագործական փնտրտուքներում գտնվող խոյերի համար:

Духи - Sputnik Արմենիա
2017թ–ի բույրերը. մուշկից մինչև Արևելք

Ցուլ. Տարին բարենպաստ է առողջության ամրապնդման, ստեղծագործական կարողությունների զարգացման համար: Ի տարբերություն 2016 թ-ի, որը ցլերի համար հանգստի տարի էր, 2017թ-ը ակտիվ ու համարձակ գործողություների տարի է:

Ցլերին խոհուրդ է տրվում շատ աշխատել և քիչ հանգստանալ, քանի որ 2017-ին ձեռք բերված հաջողությունները հիմք կդնեն նաև հետագա 10-15 տարիների համար:

Երկվորյակ. Տարին հագեցած կլինի կարճատև, բայց բազմաթիվ երջանիկ իրադարձություններով: Որոշակի խնդիրներ կառաջանան տարվա ընթացքում, որոնց կտրուկ լուծումը, հատկապես կին երկվորյակների համար նոր ուղիներ ու նոր գործի հաջողակ սկիզբ կդառնա:

Խեցգետին. Հակառակ անցյալի բեռով ծանրացած նախորդ 5 տարիներին, 2017թ-ը խեցգետնի նշանի տակ ծնվածներին որոշակի թեթևություն կբերի: Էմոցիոնալ բուռն պրոցեսներն այս տարի կհանդարտվեն, բայց տարին կպարգևի որոշ դրական իրադարձություներ, որոնք լավատեսություն կհաղորդեն խեցգետիններին:

Карен Хачатрян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Կարեն Խաչատրյան. «Հուսանք՝ 2017 թ.-ն ավելի հաջողակ ու խոստումնալից կլինի»

Առյուծ. Այս նշանի տակ ծնվածները կշարունակեն իրենց հաղթական ընթացքը: Հատկապես բարեհաջող տարի է սպասվում ստեղծագործող առյուծներին: Նոր ուղիներ ու հնարավորություններ կբացվեն նրանց առաջ, ովքեր կընդլայնեն իրենց երևակայությունն ու նոր մտահղացումներով ու դրսևորումներով կներկայանան:

Կույս. Կույսերն 2017թ-ին հնարավորություն կունենան շտկել ֆինանսական, անշարժ գույքի խնդիրները և ապահովել իրենց պաշտպանությունը հնարավոր բոլոր անախորժություններից: Կույսերը հեշտությամբ կազատվեն հոգսերի բեռից ու կսկսեն նախապատրաստվել 2018թ-ին, որը պատասխանատու տարի է այդ նշանի համար:

Կշեռք. Կշեռքների համար բարեհաջող տարի է: Բայց հարկ է, որ նրանք ժամանակին նկատեն իրենց տրված հնարավորությունն ու օգտվեն դրանից: Տարին նաև սիրառատ կլինի այս նշանի տակ ծնվածների համար: Բուռն փոփոխությունների հնարավորություն կբացվի նաև անձնական կյանքում, եթե, իհարկե, կշեռքը չսահմանափակի ինքն իր ազատությունը:

Гурген Ованнисян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Աստղաբան–էզոթերիկ. 2017 թվականին կենդանակերպի երեք նշան կգերիշխի

Կարիճ. Կարիճի համար բարեհաջող տարի է, հատկապես նրանց, ովքեր 2016թ-ին օգտվել են աստղերի ընձեռած հնարավորությունից և լուծել առողջության հետ կապված խնդիրները: Կարիճներին սպասվում է բուռն աշխատանքային տարի՝ խոսքի, հռետորական արվեստի բնագավառում: Հնարավոր է նաև աշխատանքի փոփոխություն կամ միաժամանակ մի քանի ծրագիր իրագործելու հավանականություն: Իսկ նրանց համար, ովքեր ցանկանում են ընտանիք կազմել կամ ավելացնել ընտանիքի անդամների թիվը, 2017 թ-ը ամենաբարենպաստ տարին է:

Աղեղնավոր. Ճակատագրական, շրջադարձային տարի է: Աղեղնավորները, վերջապես, կազատվեն 2016թ-ին իրենց ուղղված անվերջանալի քննադատությունից: Ովքեր կարողացան դիմակայել այդ դաժան ճնշումներին, այս տարի կստանան բացառիկ հնարավորություն ամեն ինչ շտկելու և առաջիկա 7-8 տարիների երջանկության հեռանկարը ստեղծելու համար:

Անեղջյուր. Այս նշանի համար շարունակվում է ստեղծագործական բուռն փոփոխությունների ընթացքը: Այծեղջյուրին աստղերը խորհուրդ չեն տալիս կաղապարված լինեն, սահմանափակել ստեղծագործական մտքի թռիչքները: Կհաղթահարվեն առողջական խնդիրներն ու սեփական բարդույթները՝ ի հաշիվ ինքնաքննադատության զսպման:

Диана Шатверян - Sputnik Արմենիա
Դիզայները բացահայտում է 2017թ–ի նորաձևության միտումների գաղտնիքը

Ջրհոս. Ջրհոսը կշարունակի 2013թ-ից մեկնարկած տրանսֆորմացիոն ընթացքը: Տարին բարենպաստ կլինի սկսած գործն ավարտին հասցնելու համար, հատկապես՝ տարվա 4-րդ հատվածում: Ակտիվ, ոգևորված գործողությունների շնորհիվ կհաղթահարվի ընկճվածության, կաղապարվածության զգացումը:

Ձկներ. Տարին բարենպաստ է: Բայց պետք է պաշտպանվել վարակներից ու սթրեսներից: Ձկները կարող են թուլացնել սեփական իմունիտետը՝ այլոց խնդիրներով տառապելու հետևանքով: Ակտիվության, ուժերը վերաթարմացնելու տարի է, բայց հնարավորություններ փնտրելու, տեղու չդոփելու արդյունքում, հնարավոր է՝ հեշտությամբ հաղթահարել դրանք:

Լրահոս
0