00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չորսի բաժանած գիշերը

© Nad Renrel/FlickrШампанское
Шампанское - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ասում են, որ Ամանորի տրամադրությունն այն է, երբ մենք ուրախ ենք տեսնել նույնիսկ նրանց, ովքեր շփոթել են բնակարանը: Եթե այդպես է, կարելի է համարել, որ տոնական տրամադրությունը Նվեր Բաղդասարյանին չի լքում կլոր տարին:

Նրա ռեստորանի դռները կիպ հարում են ծաղիկների խանութի դռանը, որն էլ իր հերթին գտնվում է տնտեսական խանութի կողքին, ինչի պատճառով ժողովուրդն անընդհատ շփոթվում է, ինչը խոսում է միայն Նվերի օգտին. դա ոչ միայն նրա եկամուտն է ավելացնում, նաև հոգուն է հաճելի: Նվերը բարեհամբույր մարդ է, նա ուրախ է բոլորի համար և հյուրերին սպասված ու չսպասվածների չի բաժանում:

Армянская толма (голубцы с виноградными листьями) - Sputnik Արմենիա
Տոլմայի յուրահատուկ բաղադրատոմսեր` Ամանորի սեղանի համար

Որոշակի յուրահատուկ բան կա վերը նշված օբյեկտների դասավորվածության մեջ. այն է, որ մեկի տերը վրացի է, իսկ մյուսինը` ադրբեջանցի: Այդպիսով, սսնդի կետի և երկու փոքրիկ խանութների հարևանությունը Մոսկվայի մի անկյունում կրկնում է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դասավորվածությունը աշխարհագրական քարտեզի վրա, սակայն եթե լիներ նաև բարյացակամ վերաբերմունքը, էլ ինչ խնդիր: Հարևանները միմյանց այցելում են հենց այնպես, իսկ Ամանորին՝ անպայման նվերներով: Զարմանալի կլինի, եթե նման ընդունված բանը զարմանք առաջացնի ինչ-որ մեկի մեջ:

Բաղդասարյանը Մոսկվայում է արդեն ավելի քան 15 տարի, սակայն Ամանորին տուն չի մեկնում: Ֆինանսներն այս պարագայում գերազանցում են հայրենասիրական նկրտումներին. Ամանորի տոներն այստեղ մեծ եկամուտ են բերում, և սրանով ամեն ինչ ասված է: «Մեզ մոտ ռուսական էստրադայի աստղերի հետ նման տոնը մեկ տարի կարող է կերակրել»,- հայկական շեշտադրությամբ բացատրում է Ամանորի տոնախմբություններ կազմակերպող ռեստորանի տերը:

Մոսկվայաբնակ հայերի Ամանորի ժամանցի ամբողջ տեսարանը Նվեր Բաղդասարյանը ներկայացնել չի ցանկանում, սակայն երկուսի մասին հարկ է համարում խոսել:

Շատ հայրենակիցներ ռեստորանների փոխարեն գերադասում են տանն անցկացնել տոները. Նվերը խոսում է այս մասին` հաշվի առնելով հիմնական ուտեստների առաքման պատվերները տուն:

Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Իրանի հայերը պատրաստվում են Սուրբ ծնունդին և չեն վախենում

Երկրորդը` մոսկվայաբնակները, այդ թվում` հայերը, նույնիսկ ունևորները, ավելի քիչ են սկսել մեկնել հեռավոր արտասահման: Նախ՝ թանկ է, բացի այդ էլ «հանկարծակի» պարզվել է, որ Ռուսաստանում էլ ոչ պակաս լավ տեղեր կան, կարծում է Նվեր Բաղդասարյանը:

— Ձեր կենացը Ամանորի գիշերը:

— Միշտ նույնն է. «Աստված տա, որ նոր տարին անցածից կարճ չլինի»:

Սահմանափակվել տան բաստուրմայով, ղավուրմայով, քյուֆթայով և այլ հոգեհարազատ և ստամոքսի համար հաճելի ազգային խոհանոցի «ստեղծագործություններով»՝ ոչ բոլոր մոսկվայաբնակ հայերն են պատրաստ, թեկուզև, ռեստորանում սեղանիկ պատվիրելով, վրան տեսնեն նույն բաստուրման, ղավուրման և քյուֆթան՝ Սևանի իշխատի հետ մեկտեղ:

Новогодний стол - Sputnik Արմենիա
Ուտելիքի պաշտամունք, կամ հայկական Նոր տարի

Հայրենակիցների ամենամտերմիկ շրջանին զանգահարելով՝ հեղինակը կանխատեսվող օրինաչափություն է հայտնաբերել նաև այստեղ. ռեստորաններում գերադասում են տոնել միջին և ավելի ցածր տարիքի մարդիկ: Սակայն դրանում էլ իր նրբությունները կան: Շատերը ռեստորան են հասնում` նախապես տանը մեկ բաժակ բարձրացնելով ընտանիքի հետ, որտեղ երեխաներին թողնում են ծնողներին, իսկ ծնողներին` հեռուստացույցը:

Ատամնաբույժ Հայրապետ Նշանի Սեդրակյան: Մինչև վերջերս ամեն տարի Ամանորը նշում էր Երևանում՝ մայրիկի և հայրիկի, քույր ու եղբոր հետ միասին, այլ մտերիմների ու բարեկամների: Այսպես է եկել հնուց ի վեր և բոլորն էլ սրան հետևում էին:

— Իսկ հիմա՞:

— Գիտես, մի պատմություն կա: Երբ Ժորժ Պոմպիդուն մտավ Ելիսեյան պալատ, նա իր գրասենյակում աբստրակտ նկար կախեց: Հետո նրան այցելեց նկարչության մի գիտակ և ասաց, որ նկարը սխալ է կախված: Եվ Պոպիդուն բացականչեց. «Ահա, թե ինչում է խնդիրը: Այ թե ինչու է գլուխս ցավում, երբ նայում եմ վրան…»

— Ինչպե՞ս հասկանալ:

— Հիմա կբացատրեմ: Մոսկվայում, որտեղ վաղուց արդեն դիմավորում եմ Ամանորս, ինձ բռնացրի այն մտքի վրա, որ անհասկանալի դիսկոմֆորտ եմ զգում: Ամեն ինչ կարծես լավ է, ամեն ինչ իր տեղերում, սակայն ինչ-որ բան պակասում է, ինչ-որ մի բան այն չէ: Հետո հասկացա` ծնողներս են պակասում: Առաջին հերթին: Նրանց Մոսկվա տեղափոխեցի և ամեն ինչ տեղն ընկավ, էլ ոչ մի գլխացավ:

— Ի՞նչ կենացով կդիմավորես 2017-ը:

— Որ երբեք չասեմ այսպես. «Շուտով Նոր տարի է, իսկ ես մինչ օրս ամաչում եմ անցածի համար»:

Մոսկվան մեծ քաղաք է, հայերն այստեղ շատ են՝ նույնիսկ հաշվի առնելով, որ ոմանք մեկնում են այստեղից Ամանորին: Եվ որ ոչ միայն Երևան: Այլ Թբիլիսի, Ռոստով, Մինսկ, էլ չասած Սև ծովի ափերի մասին` Կրասնոդարի երկրամասի Վեսյոլոյե գյուղից մինչև Ղրիմի հայտնի Ֆորոս:

Իսկ Մոսկվայում մնացողները հաշվարկում են ոչ միայն ֆինանսա-տնտեսական խնդիրները, այլև մտածում զուտ գաստրոնոմիկ խնդիրների մասին: Եվ այստեղ գործն առաջին հերթին կանանցն է:

Новогодние игрушки. Новый год - Sputnik Արմենիա
Զգուշացի՛ր Նոր տարուց

Նարինե Բեգլարյան` մանկավարժ-դաստիարակ: Տարվա ամենակարևոր սեղանը Ամանորի սեղանն է: Ծննդյան օրերը, հոբելյանները, հարսանիքները` դրանք մեկ անգամ են, ավտոնոմ, յուրաքանչյուրի համար՝ առանձին, իսկ տարվա վերջին օրը բոլորի համար է: Սա էլ հենց յուրահատուկ դրայվ է հաղորդում, ցանկություն է առաջանում լինել ամենալավը, գցել ամենալավ սեղանը, բոլորին անցնել ու ամենից համեղ կերակրել հյուրերին: Եվ այստեղ մեր հայուհիները ցուցադրում են իրենց ողջ կարողությունները. ով ինչով կզարմացնի:

— Իսկ դուք ինչո՞վ:

— Իմ գործն ավելի բարդ է, ոչ թե զարմացնել, այլ շշմեցնել:

— Այդ ինչպե՞ս:

— Ահա՛, տեսեք: Վերցնում եք արտույտին, մեջը լցնում զեյթուն և դնում այն լորի մեջ: Հետո լորին դնում կաքավի մեջ, կաքավին` միրհավի, միրհավին` կապլունի, կապլունին` խոզի, իսկ խոզին տապակում յուրահատուկ ձևով՝ մեխակով: Համերի խաղ:

— Ավելի շուտ՝ երևակայության խաղ: Կարծում եք դրանից բան կստացվի՞:

— Հիասթափությունից զերծ մնալու համար շատ սպասելիքներ պետք չէ ունենալ:

— Ձեր հերթն է կենաց ասելու: Երրորդն Ամանորի գիշերը:

— Հաճույքով: «Ինչպես Ամանորը դիմավորես՝ մեղավորը դու ես»:

…Իսկ հիմա ուրիշ բանի մասին: Պայմանավորվածության համաձայն, կրկին դիմում ենք ուրիշի խոսքին, այս դեպքում՝ մշակութաբան և ուղղակի իմաստուն մարդ Վլադիմիր Պապերնովին:

Дед Мороз - Sputnik Արմենիա
Սիրելի Ձմեռ պապիկ կամ ինչի՞ մասին են երազում երեխաները

«Հիմա ամբողջ աշխարհում տեղի է ունենում բաժանում յուրայինների և օտարների միջև: Ռուսաստանում չեն սիրում «կովկասյան ազգության ներկայացուցիչներին», մահմեդականները չեն սիրում «անհավատներին», աղքատները չեն սիրում հարուստներին, հարուստները՝ աղքատներին, տեղի բնակիչները՝ եկվորներին, հրեաները չեն սիրում արաբներին, մնացած բոլորը՝ հրեաներին և այլն: Դա ուղիղ ճանապարհ է դեպի առճակատում և ագրեսիա: Չգիտեմ, կարող է մի կենացը փոխել իրավիճակը, բայց արժի փորձել: Ես բարձրացնում եմ այս բաժակը բոլոր նրանց համար, ովքեր նման չեն մեզ»:

Միանում ենք այս կենացին:

Մի անգամ նշանավոր երաժիշտ Վալերի Գերգիևը տաքսի է կանգնեցում, նստում է, տաքսիստը հարցնում է. «Ո՞ւր եք գնում»: Գերգիևը պատասխանում է. «Տարեք՝ ուր ուզում եք, ինձ ամենուրեք սպասում են»: Առողջ եղեք, երկար ապրեք և թող ձեզ ամեն տեղ սպասեն: Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0