00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուտելիքի պաշտամունք, կամ հայկական Նոր տարի

© Photo : Unsplash / Jed OwenНовогодний стол
Новогодний стол - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավանդական հայկական Ամանորի տոներին անպակաս են ուտելիքի ու խմիչքի առատությունից ճկվող սեղանները, սակայն դա միշտ չէ, որ «լավ կյանքի» հետևանք է:

Դավիթ Գալստյան, Sputnik.

Հայկական հյուրընկալության ավանդույթներն (հատկապես Նոր տարվան) իհարկե, լավ է պահպանելը, սակայն ամեն ինչին սահման կա: Հայաստանի շատ ընտանիքներում Ամանորի տոներն ընդունված է տոնել լավ զինված, այսինքն՝ առատ սեղաններով, մեկ շաբաթվա համար ուտելիքի և խմիչքի պահուստներով:

Շեֆ-խոհարար Արմենը բացահայտում է տոնական սեղանի գաղտնիքները - Sputnik Արմենիա
Ինչպես զարդարել Ամանորի սեղանը

Տոնին նախապես են պատրաստվում` գնում անհրաժեշտ ամեն բան, տնային տնտեսուհիները (տան մեծից մինչև փոքրը) կամաց-կամաց պատրաստում են իրենց ֆիրմային ուտեստները, սեղան գցում, տնեցիներին ուղարկում «պակաս-պռատ» ապրանքը գնելու:

Որքան էլ զարմանալի լինի, անկախ նախատոնական թոհուբոհի ու նախապատրաստության, դեկտեմբերի 31-ի կեսգիշերին մի շարք ընտանիքներում կանայք դեռ պատրաստություն են տեսնում խոհանոցում և հասցնում սեղան նստել վերջին պահին: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ գլխացավանք է Նոր տարին հայ կնոջ համար:

Դեկտեմբերի 31-ին մինչև ժամը 12-ը կամ էլ մինչև առաջին հյուրերի ընդունումը Ամանորի սեղանը ձեռք տալ չի կարելի: Այն հյուրերի համար, ինչ ցանկանում ես համտեսել՝ կարող ես ուտել միայն խոհանոցում: Այդքան մանրակրկիտ ու երկար ժամանակ պատրաստվող սեղանի տեսքը փչացնել խստիվ արգելվում է:

Армянский дед Мороз - Каханд пап - Sputnik Արմենիա
Մեծ Պապուկը փոխեց հագուստն ու շարունակեց նվերներ բաժանել

Հունվարի 1-ի վաղ առավոտից ծանոթները, բարեկամները (որոնք կարող են միայն տարին մեկ անգամ իրար տեսնել), ընկերները և հարևանները շտապում են ավանդույթի համաձայն միմյանց շնորհավորել, այցելել մեկի տուն, հետո՝ մյուսի, հետո էլի ինչ-որ մեկի Ամանորը շնորհավորել (այլապես կարող են նեղանալ):

Ընդ որում՝ ամեն տանը պետք է անպայման մի բան համտեսել, խմել, հիշել անցած տարին, զրուցել ծանոնթերի, բարեկամների հետ, ասել, թե ինչպես են մեծացել երեխաները մեկ տարվա ընթացքում: Մի խոսքով, ամեն ինչ շատ լավ է և ավանդական…

Ամեն ինչ իսկապես լավ կլիներ, եթե չլիներ մի հանգամանք: Նոր տարվա օրերին այնքան է ծանրաբեռնվում ստամոքսը, որ հետո գալիս է «հատուցման» պահը: Եվ առաջին հերթին դա վերաբերում է առողջությանը, երկրորդ հերթին` ֆինանսներին: Սակայն, այս դեպքում խոսքը դիետայի մասին չէ:

Робин Балмер - Sputnik Արմենիա
Ամերիկացի երաժիշտն Ամանորը նշում է հայկական ձևով

Շատ ընտանիքների ֆինանսական կարողություններն այս ամենը իրականություն դարձնելու համար նույնիսկ ցանկության դեպքում սահմանափակ են (ոմանք էլ բացարձակ նման ցանկություն չունեն, սակայն «ավանդույթը» պարտադրում է): 

Ամանորին տրամադրվող սպառողական վարկի քանակը բանկերում ավելանում է 30-40%: Եվ սա միայն պաշտոնական թվերն են:

Որքան են մարդիկ պարտք վերցնում ընկերներից, բարեկամներից, ընկերների բարեկամներից, բարեկամների ընկերներից՝ հայտնի չէ: Ընկերներից պարտք կամ վարկ վերցնելը վատ չէ, եթե, իհարկե, կարող ես մարել այդ գումարը:

Հենց Ամանորից հետո է գալիս «հատուցման» ծանր պահը:

Այ թե ինչու վերջին տարիներին ընտանիքների մի մասը, հատկապես երիտասարդները, գերադասում են մեծ գումարները ծախսել ոչ թե «արժանի սեղան» գցելու համար, այլ Ամանորին ուղևորության մեկնելու վրա:

Պետք է հիշել, որ Նոր տարին ոչ թե ճոխ սեղանների տոն է թեև, ցավոք, որոշ մարդկանց համար դա այդպես է, այլ մեկ ուրիշ բանի:

Չէ՞ որ ինչպես տարին սկսես, այդպես էլ այն կանցնի. պետք չէ տարին պարտքով սկսել: Միգուցե այդ ժամանակ այն ավելի լավը կլինի…

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0