00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Ծառուկյանի նոր պաշտոնը, Բեգլարյանի աննախանձելի վիճակն ու գազի գնի իջեցման հարցը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 13–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Պուտինի հետ հայկական կողմը ևս մեկ անգամ քննարկելու է ողջ բնակչության համար գազի գնի իջեցման հարցը

«Վարչապետ Կարեն Կարապետյանի առաջին հանձնարարությունը վերաբերում էր գազի գնի իջեցմանը՝ միայն անապահով խավերի համար։ Սակայն, մեր տեղեկություններով, ամսի 14-ին ՀԱՊԿ նիստին Հայաստան ժամանող Պուտինի հետ հայկական կողմը ևս մեկ անգամ քննարկելու է ողջ բնակչության համար գազի գնի իջեցման, սահմանին գազի գնի փոփոխության հարցը։

Президент России Владимир Путин - Sputnik Արմենիա
Պուտինը գալիս է Հայաստան

Հիշեցնենք, որ վերջին փոփոխությունը տեղի ունեցավ հուլիսին. հին գազի գինը 156-ից դարձավ 146՝ ներքին սպառողի համար։ Մեր տեղեկություններով՝ խնդրի առնչությամբ առաջիկայում սպասվում է նաև «Գազպրոմի» ղեկավար Միլլերի այցը Հայաստան ՝ վերջնական քննարկումների համար։ Ի դեպ, այս օրերին Հայաստանում է նաև ԵԱՏՄ «վարչապետ» Տիգրան Սարգսյանը, որն ուղեկցում էր Սերժ Սարգսյանին՝ ԱՄՆ այցի ընթացքում, նրա հետ էլ Հայաստան է եկել՝ մասնակցելու այդ և այլ քննարկումներին»,-գրում է թերթը։

«Ժողովուրդ». Նախարար դառնալուց հետո Արտեմ Ասատրյանի ունեցած 3 մլն դրամը «կախարդական փայտիկի» օգնությամբ դարձել է 30 մլն դրամ

«Արտեմ Ասատրյանը 2012-ին երբ նշանակվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, պաշտոնապես հայտարարագրել էր, որ ոչ մի անշարժ և շարժական գույք չունի։ Նրա ունեցած-չունեցածը 2011 թվականի դրությամբ 3 մլն դրամ էր: Բայց նախարար դառնալուց հետո նրա ունեցած 3 մլն դրամը, թերևս, «կախարդական փայտիկի» օգնությամբ դարձել է 30 մլն դրամ, և մինչ օրս այդ թիվը պահպանվում է այն դեպքում, երբ նախարար Ասատրյանը իբրև եկամուտ նշել է նախարարի իր աշխատավարձը, որը ամսական կազմում է ավելի քան 500 հազար դրամ։

Նախարարի տիկինը՝ Մարինե Պետրոսյանը, ևս 3 մլն դրամ ունի, որը կուտակել է ստացած մոտ 167 հազար դրամ աշխատավարձով։ Նշենք, որ նախարարի տիկնոջ հայրը՝ Լևոն Պետրոսյանը, սոցապնախարարության աշխատանքի և զբաղվածության բաժնի պետն է։ Փեսան աներոջը «գործի է տեղավորել»։ Ի՞նչ է սա, եթե ոչ հովանավորչության ու «պրիմիտիվ գողության» նման երևույթ»,-գրում է թերթը։

«Հայկական ժամանակ». Գագիկ Բեգլարյանն առաջիկայում կարող է հայտնվել բավական աննախանձելի վիճակում

«Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի դեմ նյութեր են նախապատրաստում, և Բեգլարյանն առաջիկայում կարող է հայտնվել բավական աննախանձելի վիճակում։

Начались строительные работы на участке дорог Талин-Ланджик и Ланджик-Гюмри - Sputnik Արմենիա
Գագիկ Բեգլարյան. «Առաջին կարգի ճանապարհ ենք ունենալու մինչև Սև ծով»

Հիշեցնենք, որ վերջերս հարկային մարմինները հաղորդագրություն հրապարակեցին, թե Հյուսիս-հարավ մայրուղու հատվածներից մեկը կառուցող «Կորսան- կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությունում 2,6 մլրդ դրամի ակտ Է գրվել և հօգուտ պետբյուջեի 1 մլրդ դրամ հարկային պարտավորություն առաջադրվել։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ այս շինարարության մեջ իր բաժինն ունի նաև Գագիկ Բեգլարյանը։ Նաև հրապարակում եղավ, թե Գ. Բեգլարյանի եղբոր Յուրա Բեգլարյանին պատկանող օբյեկտներից մեկում հայտնաբերվել են հետախուզման մեջ գտնվող Գևորգ և Հենրիկ Բաղդասարյանները։ Այդպիսով, մեր տեղեկություններով, իշխանությունները Գագիկ Բեգլարյանին զգուշացնում են, որ եթե հանկարծ փորձի բացահայտ կամ գաղտնի կերպով հակաիշխանական քայլեր անել, այս և բազմաթիվ այլ գործեր ջրի երես կհանվեն։ Հիշեցնենք, որ պաշտոնանկությունից հետո Բեգլարյանը նոր նախարարի ներկայացման ժամանակ ներկա չէր եղել և չէր մասնակցել այդ օրերին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստին»,-գրում է թերթը։

«Հայկական ժամանակ». ՀԴՄ կտրոնի վրա վաճառված ապրանքների ցանկը ամբողջությամբ տպելու պահանջը վերացվելու է

«ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման հետ կապված մի կարևոր նախագիծ։ Ըստ այդմ, ՀԴՄ կտրոնի վրա վաճառված ապրանքների ցանկը ամբողջությամբ տպելու պահանջը վերացվելու է:

Խոսքը վերաբերում Է միայն տարեկան մինչև 58 մլն դրամ ծավալով հասույթ ունեցող տնտեսվարողներին։ Ներկայումս դեռ գործողության մեջ գտնվող կառավարության համապատասխան որոշման համաձայն, ՀԴՄ օգտագործող բոլոր տնտեսվարողները 2017 թ.հունվարի 1-ից, անկախ շրջանառության ծավալներից, գնորդին տրամադրվող ՀԴՄ-ի վրա պետք է արձանագրեն գնված յուրաքանչյուր ապրանքի անվանումը, գինը և այլն։ Սա ժամանակին մեծ դժգոհության Էր առաջացրել փոքր խանութատերերի շրջանում։ Հիմա այս որոշումը չեղյալ է համարվում։ Նկատենք, որ նախագիծը կառավարության նիստում ներկայացնելու Է ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը»,-գրում է թերթը։

Гагик Царукян - Sputnik Արմենիա
Ծառուկյանը զրկվեց պատգամավորի աշխատավարձից

«Հայկական ժամանակ». Գագիկ Ծառուկյանը նոյեմբերին կարող է նոր պաշտոն ստանալ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ամերձ շրջանակներից հայտնի է դարձել, որ նոյեմբերին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարը:

Սույն համագումարի ժամանակ, ըստ նույն աղբյուրների, կուսակցությունում նոր պաշտոն է ստեղծվելու՝ ԲՀԿ խորհրդի նախագահ: Այդ պաշտոնը պետք է զբաղեցնի ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը ԲՀԿ-ի շուրջ անցյալ տարվա փետրվարին տեղի ունեցած սկանդալային իրադարձությունների ժամանակ լքեց կուսակցության նախագահի պաշտոնը: Ծառուկյանը, սակայն, ԲՀԿ-ից դուրս չեկավ:

Մեր աղբյուրները հայտնում են նաև, որ ԲՀԿ գործող նախագահ Նաիրա Զոհրաբյանը կուսակցության նոյեմբերյան համագումարի ժամանակ կրկին կընտրվի կուսակցության նախագահի պաշտոնում:

Լրահոս
0