00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագիկ Բեգլարյան. «Առաջին կարգի ճանապարհ ենք ունենալու մինչև Սև ծով»

© Sputnik / Armenuhi Mkhoyan Начались строительные работы на участке дорог Талин-Ланджик и Ланджик-Гюмри
Начались строительные работы на участке дорог Талин-Ланджик и Ланджик-Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը հրաշալի երկիր է, բայց լավ ճանապարհների կարիքն ունի` սա ոչ միայն Հայաստանի բնակիչների, այլ նաև Հայաստան այցելած շատերի կարծիքն է: Այսպես է կարծում նաև Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին, իսկ ՀՀ–ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը վստահ է` հարուստ լինելու համար պետք է լավ ճանապարհ ունենալ:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման պատասխանատուները վստահեցնում են, որ սա հարուստ Հայաստան ստեղծելու նախապայման համարվող լավ ու ռազմավարական կարևորություն ներկայացնող ճանապարհ է:

Ճանապարհի հիմքում խորհրդանշական պարկուճի տեղադրմամբ հունիսի 17-ին ազդարարվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկը:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Ճանապարհի հիմքում դրված խորհրդանշական պարկուճը
Начались строительные работы на участке дорог Талин-Ланджик и Ланджик-Гюмри - Sputnik Արմենիա
Ճանապարհի հիմքում դրված խորհրդանշական պարկուճը

«Ամեն ինչ արվում է, որ առաջին կարգի ճանապարհ ունենանք մինչև Սև ծով»,- վստահեցրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկն ազդարարվեց Երևան-Գյումրի մայրուղու Լանջիկ համայնքի մոտ։

© Sputnik / Armenuhi Mkhoyan Երևան-Գյումրի մայրուղու Լանջիկ համայնքի մոտ
Начались строительные работы на участке дорог Талин-Ланджик и Ланджик-Гюмри - Sputnik Արմենիա
Երևան-Գյումրի մայրուղու Լանջիկ համայնքի մոտ

Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով: Այն բաժանված է առանձին տրանշերի, որոնց շրջանակում կնքվել են վարկային առանձին պայմանագրեր:

«Լավ ճանապարհներ չի նշանակում միայն երթևեկելու համար ապահով ու հարմար ճանապարհ՝ ՀՀ և այլ երկրների քաղաքացիների համար, այլ նաև մարզերի կենսամակարդակների բարձրացման համար, լավ ճանապարհներին պետք են նաև լավ ներդրողներ՝ լավ ներդրումների համար»,- հանդիսավոր միջոցառման ժամանակ նշեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հայտարարված միջազգային մրցույթների արդյունքներով՝ որպես նվազագույն գնային առաջարկ և տեխնիկապես բավարար գնահատված հայտ ներկայացրած կազմակերպություն, չինական Սինոհիդրո Քորփորեյշն ընկերության հետ ստորագրվել են Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների 46,2կմ ճանապարհի կառուցման կապալային համապատասխան պայմանագրեր՝ շուրջ 140 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, ներառյալ ԱԱՀ-ն:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների կառուցման մեկնարկը տրվեց
Начались строительные работы на участке дорог Талин-Ланджик и Ланджик-Гюмри - Sputnik Արմենիա
Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների կառուցման մեկնարկը տրվեց

Ավելի քան 80 երկրում ծրագիր իրականացրած ու իրականացնող չինական «Սինոհիդրո Քորփորեյշնը» տարբեր երկրներում է աշխատել։

«Հայաստանի պայմանները շատ նման են Ռուսաստանի պայմաններին, որտեղ աշխատել ենք, այդ պատճառով թիմը ծանոթ է նմանատիպ պայմաններին և խնդիրներ չեն առաջանա: Ծրագրի գլխավոր, տեխնիկական, քիմիական ինժեներները, ծրագրի մենեջերը նույն թիմում են աշխատել տարբեր երկրներում, ծանոթ են տարբեր երկրների պայմաններին, այդ իսկ պատճառով վստահ եմ՝ Հայաստանում էլ խնդիրն չեն առաջանա»,- լրագրողներին վստահեցրեց SINOHYDRO ընկերությունը Լանջիկ-Գյումրի, Թալին-Լանջիկ ծրագրերի պատասխանատու Վեն Սիաոն:

Աշխատանքների ավարտը նախատեսված է համապատասխանաբար՝ 2018 թվականի տարեվերջին և 2019 թվականի տարեսկիզբին: «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությունը համաֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից և Եվրոպական միության հարևան երկրների համագործակցության շուրջ 12 մլն եվրո դրամաշնորհի ֆինանսական միջոցներով:

Լրահոս
0