00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. «պրիմիտիվ գողություն» ու պետպարտքի երկրաչափական պրոգրեսիա

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Ամենիան ներկայացնում է հոկտեմբերի 12–ի մամուլի տեսությունը։

«Հայկական ժամանակ». Պավել Սաֆարյանը կնշանակվի տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար

Թերթի տեղեկություններ ունի, որ նախօրեին աշխատանքից ազատված ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանն առաջիկայում նշանակվելու է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար։

Правительство Республики Армения - Sputnik Արմենիա
Պավել Սաֆարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

«Իսկ մինչ այդ Սաֆարյանը հասցրել Է գրել 2017 թվականի բյուջեի նախագիծը, որն իր կյանքում հոբելյանական 20-րդն է։ Այսինքն` անկախ Հայաստանի 25 տարվա բյուջեներից 20-ը նա Է կազմել։ Հիշեցնենք, որ պետական կառավարման համակարգում Պավել Սաֆարյանն ամենաերկարակյաց պաշտոնյաներից Է։ Նա Հայաստանի հարկային ծառայության և հարկային օրենսդրության հիմնադիրն Է։ Իսկ 1994-1997թթ. եղել Է հարկային պետական տեսչության պետ-նախարար։ 1997-ից եղել Է ֆինանսների փոխնախարար։ Սաֆարյանի պաշտոնավարման տարիներին Ֆինանսների նախարարությունը երբեմն շատ արագ, երբեմն մի փոքր դանդաղ տեմպերով, բայց տասը նախարար է փոխել»,-գրում է թերթը։

«Ժողովուրդ». Կենտրոնական բանկի նախագահը հրաժարական կտա

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի: Նա ՀՀ ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008-ի մայիսից։

«Այդ պաշտոնում Ջավադյանը նշանակվեց 2008-ի ապրիլին՝ ՀՀ ԿԲ նախկին նախագահ Տիգրան Սարգսյանի վարչապետ նշանակվելուց հետո: Ջավադյանը 2014-ի մայիսին երկրորդ անգամ վերանշանակվեց ԿԲ նախագահ: Նրա պաշտոնավարման ավարտին մնացել է երեք ու կես տարի. ԿԲ նախագահին նշանակում է խորհրդարանը՝ վեց տարի ժամկետով, միևնույն անձը երկու անգամից ավել չի կարող այդ պաշտոնում նշանակվել: Ինչևէ: ՀՀ ԿԲ նախագահի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից «Ժողովուրդը» փորձեց պարզել, թե Արթուր Ջավադյանի հրաժարականի մասին լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում. «Նման մտացածին լուրերը հարկ չենք համարում մեկնաբանել»,- պատասխանեց Բերբերյանը»»,- նշեց թերթը:


«Հրապարակ». Հնարավոր է, որ Հովիկ Աբրահամյանն առաջիկա համագումարից հետո ՀՀԿ ԳՄ-ում տեղ չունենա

Վերջին օրերին Հովիկ Աբրահամյանը ճամփորդությունների մեջ է, սկզբում Դուբայում էր, հետո` որդու` Արգամի հետ մեկնեց Դյուսելդորֆ` հանգստանալու։ Թերթի տեղեկություններով` նախկին վարչապետը երեկ է վերադարձել։

«Հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Արգամիչը պաշտոնաթողությունից հետո դեռ չի հանդիպել Սերժ Սարգսյանին ու չգիտի, թե ի վերջո ինչով է զբաղվելու, քանզի նրան հասկացրել են, որ նախընտրական շտաբի պետ չի դառնա։ ՀՀԿ կուլիսներում տեսակետ կա, որ Նոյեմբերյան համագումարում սպասվող փոփոխությունները հնարավոր է և Արգամիչին ու իր սերնդակիցներին էլ չշրջանցեն, ասել է թե՝ վերջինս ՀՀԿ ԳՄ-ում տեղ չունենա։ Բոլոր դեպքերում, Աբրահամյանն աշխատանքային ռեժիմից չի ընկնում, օրվա մեջ մի քանի ժամով մտնում է ՀՀԿ, հանդիպումներ ունենում»,-գրում է թերթը։

Зал заседаний Правительства РА - Sputnik Արմենիա
Վարչապետները գալիս ու գնում են. Հովիկ Աբրահամյանը 13-րդն էր

«Ժամանակ». Հանդիպման հույս

Թերթն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիման հավանականությանը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Աիևն առաջիկայում կպայմանավորվեն մոտալուտ հանդիպման շուրջ և կշարունակեն երկկողմ երկխոսությունը։ Ուորլիքը հայտարարել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա հանդիպումներում կքննարկվեն ավելի վաղ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումները»,-գրում է թերթը։

«Չորրորդ իշխանություն». Պետական պարտքը հասել է վտանգավոր չափերի

Թերթը գրում է, որ իշխանությունները երկրաչափական պրոգրեսիայով ավելացնում են Հայաստանի պետական պարտքը։

«Պաշտոնական տվյալներով` հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 594.9 մլն դոլար։ Այս գումարի առյուծի բաժինը` ավելի քան 4 միլիարդ դոլարը, միայն արտաքին պարտքն է։ Հատկանշականն այն է, որ տարեսկզբին ՀՀ պետական պարտքը նոր էր անցել 5 միլիարդ դոլարի սահմանագիծը, իսկ ահա 9 ամիս անց այն ավելացել է ավելի քան կես միլիոն դոլարով, ավելին, այդ գումարից մոտ 250 միլիոն դոլարն էլ ավելացել է մեկ ամսվա ընթացքում։ Սեպտեմբեի 1-ի դրությամբ պետական պարտքը 5 միլիարդ 345.2 միլիոն էր կազմում»,-գրում է թերթը։

«Ժողովուրդ». «Պրիմիտիվ գողություն»` Գորիսի քաղաքապետարանում

Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի առաջին հնչեղ արտահայտությունը վերաբեում էր «պիմիտիվ գողություններին»։ Թերթը գրում է, որ ամենայն հավանականությամբ Գորիսի քաղաքապետը չի լսել վարչապետի հորդորն ու քաղաքապետարանում վերանորոգում է սկսել` բյուջետային հատկացումներն ուղղելով իրեն պատկանող ընկերությանը։

«Վաչագան Ադունցը Գորիսի քաղաքապետարանում վերանորոգման աշխատանքներ է նախաձեռնել, որն իրականացնում է «Ավա բիլդինգ» ընկերությունը, ինչի համար համայնքի բյուջեից հատկացվել է 31 միլիոն դրամ։ Եվ պարզվում է, որ նշված ընկերությունը պատկանում է Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցին։ Այսինքն՝ մարդիկ այնքան «պրիմիտիվ» են, որ քաղաքապետարանի վերանորոգման համար պայմանագիր են կնքում իրենց իսկ ընկերության հետ և համայնքի միջոցները փոխանցում այդ ընկերությանը՝ կարծելով, որ ոչ ոք այդ մասին չի իմանա։
«Ժողովուրդ»-ը Վաչագան Ադունցից հետաքրքրվեց, թե չի՞ կարծում, որ իրեն պատկանող ընկերությանը շինարարական աշխատանք պատվիրելը պաշտոնեական դիրքը անձնական նպատակներով օգտագործելու ուղղակի դրսևորում է։ «Ես իմ անձնականի համար երբևէ պետական միջոցները չեմ օգտագործել։ Մրցույթը տեղի Է ունեցել օրենքի տառին համապատասխան»,- վստահեցրեց քաղաքապետը»,-գրում է թերթը։

Լրահոս
0