00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետները գալիս ու գնում են. Հովիկ Աբրահամյանը 13-րդն էր

© Пресс-служба Правительства РАЗал заседаний Правительства РА
Зал заседаний Правительства РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գոյության 25 տարիների ընթացքում Հայաստանի երրորդ Հանրապետությունը 13 վարչապետ է ունեցել: Ինչ են խոստացել ու ինչ են արել նրանք, ինչպես են հեռացել ու ինչպես են մնացել հանրության հիշողություններում:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Նելլի Դանիելյան. ՀՀ առաջին վարչապետը ավանդաբար համարվում է Վազգեն Մանուկյանը, թեև իրականում նրա պաշտոնավարման ժամանակահատվածի միայն վերջին մի քանի օրերն են համընկնում ՀՀ անկախ հանրապետության գոյության ժամանակահատվածին: Բանն այն է, որ Վազգեն Մանուկյանը Նախարարների խորհրդի նախագահ է նշանակվել 1990թ. օգոստոսի 13-ին, երբ Հայաստանը պաշտոնապես դեռևս խորհրդային հանրապետություն էր: Իսկ 1991թ. սեպտեմբերի 21-ից՝ անկախության հանրաքվեից օրեր անց՝ սեպտեմբերի 26-ին, հրաժարական է ներկայացրել: Պատերազմի, տնտեսական շրջափակման, աղետի գոտու առկայության պայմաններում երկրի փաստացի ղեկավարումը ստանձնած առաջին վարչապետը հրաժարական ներկայացրեց՝ իշխանության ղեկը հանձնելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

© PHOTOLUREՎազգեն Մանուկյան
Вазген Манукян - Sputnik Արմենիա
Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանից հետո, 1991թ-ի նոյեմբերի 22-ին, ՀՀ վարչապետի աթոռը բաժին հասավ ՀԿԿ կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական նախկին բաժնի վարիչ, 1990-1991թթ. ՀՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, ապա նաև ՀՀ փոխնախագահի պաշտոնը ստանձնած Գագիկ Հարությունյանին: Այս պաշտոնում նա աշխատեց շուրջ 1 տարի՝ մինչև 1992թ. հուլիսը: Սակայն հետաքրքրական է, որ այդպես էլ պաշտոնապես վարչապետ չնշանակվեց՝ պաշտոնավարման ողջ ընթացքում մնալով իբրև վարչապետի պաշտոնակատար: Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակահատվածը ևս նշանավորվեց օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամով, ահագնացող արցախյան պատերազմով ու դրանց գումարված էներգետիկ ու պարենային ճգնաժամերով:

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Հարությունյան
Гагик Арутюнян  - Sputnik Արմենիա
Գագիկ Հարությունյան

1992 թ. օգոստոսի 1-ից կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվեց Խոսրով Հարությունյանը, որն այդ տարիներին հանրության առավել հայտնի էր իբրև Արտաշատի ու Չարենցավանի կարի ֆաբրիկաների նախկին տնօրենի և Չարենցավանի քաղխորհրդի գործկոմի նախկին նախագահ: Հարությունյանը կառավարությունը ղեկավարեց մինչև 1993թ-ի հունվարի 30-ը և հեռացավ իր նախորդների պես՝ տարին չբոլորած: Հայաստանի երրորդ վարչապետի պաշտոնավարումն, ըստ էության համընկավ հայաստանյան ամենացուրտ ու դաժան ձմեռներից մեկի հետ. չկար գազ, էլեկտրաէներգիա, չկար փող ու արդեն չկար նաև հաց: Վարչապետության կարճատև ժամանակահատվածի ամենահիշարժան իրադարձությունը, թերևս, 1992 թ. աշնանը Կարս-Գյումրի երկաթգծով Հայաստան ներկրված թուրքական ցորենն էր, որի դիմաց Եվրամիությունը պարտավորվել էր Թուրքիային նույն քանակով ցորեն տալ:

© Sputnik / Aram NersesyanԽոսրով Հարությունյան
Хосров Арутюнян - Sputnik Արմենիա
Խոսրով Հարությունյան

1993-ի փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ նշանակվեց էկոնոմիկայի նախարար, 33-ամյա տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Նա իր նախորդներից ավելի երկար ղեկավարեց գործադիր իշխանությունը՝ շուրջ 3.5 տարի: Վարչապետի պաշտոնում Բագրատյանի առաջին հրամանագիրը բենզինի շուկայի ազատականացումն էր, որի արդյունքում շուրջ 2 շաբաթ անց արդեն 25 ընկերություն սկսեց բենզին ներկրել Հայաստան: 1993թ-ի ձմռանը շրջանառության մեջ դրվեց ազգային արժույթը, որը, ցավոք, սկսեց մեծ արագությամբ գահավիժել ու արժեզրկվել: Ապա ազատական տնտեսության ջատագով Բագրատյանը ձեռնամուխ եղավ անկախության հռչակումից հետո պարապուրդի մատնված գործարանների սեփականաշնորհմանը: Հակառակ հայտարարվածի, դրանց կոլեկտիվների փոխարեն, իրական տերերը դարձան Հայաստանի համար ամենադժվարին տարիներին արդեն իսկ անազնիվ ճանապարհներով հարստացած մի խումբ անձինք, որոնց մեծ մասն այդպես էլ չվերագործարկեց իր ձեռք բերած արտադրությունը, փոխարենը վաճառելով այն, ինչ դեռ մնացել էր լքված շենքերում: Հենց այս տարիներին էր, որ Հայաստանում ծիլեր գցեցին կոռուպցիան, մոնոպոլիան, օլիգարխիան:

© ArmenpressՀրանտ Բագրատյան
Бывший премьер-министр армении, экономист Грант Багратян - Sputnik Արմենիա
Հրանտ Բագրատյան

Բագրատյանի պաշտոնավարման տարիները համընկան նաև արցախյան պատերազմում տարած հաղթանակի ու1994-ի մայիսին կնքված հրադադարի հետ, ինչը որոշակի դրական ազդեցություն ունեցավ ՀՀ տնտեսության վրա:1996-ի վիճահարույց ընտրություններից հետո նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնած Լևոն Տեր- Պետրոսյանը երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով վարչապետի պաշտոնում աշխատելու համար Անգլիայից Հայաստան հրավիրեց արտասահմանում ուսանած տնտեսագետ, եվրոպական մի քանի երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչ աշխատած, բայց հասարակությանը գրեթե անհայտ Արմեն Սարգսյանին: Եվրոպաներում ապրած ուսյալ դիվանագետը հայաստանյան «բիրտ» իրականությանը դիմացավ ընդամենը 4 ամիս և հարմար առիթից օգտվելով, վերադարձավ Լոնդոն: Իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում (01.11.1996- 28.02.1997) Արմեն Սարգսյանը կառավարության գործունեության նոր ծրագիր ներկայացրեց, որն այդպես էլ մնաց թղթի վրա:

© Sputnik / Игорь Руссак / Անցնել մեդիապահոցԱրմեն Սարգսյան
Армен Саркисян - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյան

1997-ի մարտի 3-ին ՀՀ վարչապետ նշանակվեց ԼՂՀ նախագահի աթոռը լքած Ռոբերտ Քոչարյանը: Պաշտոնավարման առաջին տարիներին Քոչարյանը ուշադրությունը կենտրոնացրեց հարկահավաքության վրա, ինչի արդյունքում բյուջետային եկամուտներն էապես աճեցին, սոցիալական վիճակը փոքր-ինչ մեղմացավ: Սակայն խոշոր ձեռնարկությունները շարունակում էին չաշխատել, իսկ մենաշնորհներն ու ներմուծումների վրա հիմնված տնտեսությունը խոչընդոտում էին ՓՄՁ-ների կայացմանը: Ի տարբերություն իր նախորդների` Ռոբերտ Քոչարյանը տնտեսականից բացի, նաև քաղաքական գործունեություն ծավալեց՝ իր քաղաքական հենարանը դարձնելով Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք փակված Հայ հեղափոխական դաշնակցությանը: Իսկ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Քոչարյանի ձեռամբ էր, որ Ղարաբաղը դադարեց բանակցություններում որպես առանձին կողմ հանդես գալ: 1998-ի փետրվարին, Լ. Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Ռ. Քոչարյանն արտահերթ նախագահական ընտրություններ նշանակեց, որոնց արդյունքում ընտրվեց Հայաստանի 2-րդ նախագահ։

© Photo : administration of Robert KocharyanՌոբերտ Քոչարյան
Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյան

ՀՀ 7-րդ վարչապետ նշանակվեց Քոչարյանի կառավարությունում ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնում աշխատած Արմեն Դարբինյանը, ով պետք է շարունակեր Քոչարյանի վերցրած կուրսը: Արմեն Դարբինյանը ԱԺ հաստատմանը ներկայացրեց հավակնոտ տնտեսական ծրագիր՝ խոստանալով մեկ տարվա ընթացքում ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: Բայց 1999 թ. առաջին եռամսյակում անկումը հասավ 4,4 տոկոսի: Այդուհանդերձ, Արմեն Դարբինյանի պաշտոնանկության պատճառը ոչ թե տնտեսական ցուցանիշները չապահովելն էր, այլ ԱԺ-ի ընտրությունների արդյունքները:

© Sputnik / Лаура СаркисянԱրմեն Դարբինյան
Евгений Касперский и Армен Дарбинян - Sputnik Արմենիա
Արմեն Դարբինյան

1999-ի հունիսի 1-ին վարչապետի պաշտոնը ստանձնեց պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, որն այդ պաշտոնում մնաց ընդամենը 4.5 ամիս: Պաշտոնավարման առաջին իսկ օրերին նա հայտարարեց մինչ այդ հանրությունից գաղտնի պահվող մի փաստ. բյուջեի դեֆիցիտը 51 մլրդ դրամ է, ինչը 230 միլիարդ դրամանոց բյուջեի համար խիստ վտանգավոր ցուցանիշ էր: Որպես բյուջետային ծախսերի խնայողություն վարչապետն իր թանկարժեք «Մերսեդես»-ջիպը փոխարինեց ռուսական արտադրության «Վոլգայով» և նույնը պահանջեց կառավարության մյուս անդամներից: Ապա ստվերային տնտեսության և մենաշնորհների դեմ անխնա պայքար հայտարարեց: Խոստացավ 2000 թ տեղափոխվել բոլոր պարտքերը մարած: Իսկ երբ ՀԲ-ը հայտարարեց, որ Հայաստանին այլևս վարկեր չի տրամադրելու, Վազգեն Սարգսյանը հայտարարեց. «Մեր տունը մենք ենք շինելու»: Հոկտեմբերի 22-ին Սարգսյանը հեռուստաելույթով դիմեց ժողովրդին՝ կաշառակերության ու հովանավորչության դեմ անզիջում պայքար հայտարարելով, բայց հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում սպանված վարչապետի խոստումները մնացին անկատար:

Հասարակության կողմից սիրված քաղաքական գործիչների՝ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանության անցանկալի հետևանքներից խուսափելու, հասարակության զայրույթը մեղմելու համար որոշվեց վարչապետ նշանակել Վազգեն Սարգսյանի եղբորը` Արամ Սարգսյանին: Նոյեմբերի 3-ին վարչապետ նշանակված Արամ Սարգսյանը հասարակության կողմից այդպես էլ իբրև լիարժեք կառավարության ղեկավար չընկալվեց և մնաց իբրև «Վազգենի եղբայր»: 2000թ-ի ապրիլի 30-ին Արամ Սարգսյանը պաշտոնանկ արվեց:

© PHOTOLUREԱրամ Սարգսյան
Арам Саргсян - Sputnik Արմենիա
Արամ Սարգսյան

Օրեր անց ՀՀ վարչապետ դարձավ ՀՀԿ նախագահ, ԱԺ «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը: Նա քաղաքական շրջանակներում բավական ծանրակշիռ ու հարգված անձնավորություն էր, ում բաժին ընկավ ղեկավարել քաղաքական վերադասավորումների արդյունքում ձևավորված հայաստանյան առաջին կոալիցիոն կառավարությունը: Անդրանիկ Մարգարյանին հաջողվում էր ամեն տարի ավելի մեծ բյուջե պլանավորել ու կատարել: Հայաստանում առաջին անգամ գրանցվեց երկնիշ տնտեսական աճ: Բայց չվերացան աղքատությունն ու արտագաղթը, կոռուպցիան ու մենաշնորհները: 2007թ. մարտի 25-ին՝ ԱԺ ընտրություններից 49 օր առաջ, Անդրանիկ Մարգարյանը մահացավ սրտի կաթվածից՝ գործադիր իշխանությունը 7 տարի ղեկավարելուց հետո:

© Sputnik / MediamaxԱնդրանիկ Մարգարյան
Андраник Маркарян - Sputnik Արմենիա
Անդրանիկ Մարգարյան

2007 թ. ապրիլի 4-ին նախագահ Քոչարյանի հրամանագրով ՀՀ վարչապետ նշանակվեց պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Կառավարության նոր ղեկավարը հայտարարեց, որ առաջիկա հինգ տարիներին Հայաստանում կայուն կերպով պահպանվելու են 8-10 տոկոս աճի տեմպերը, իսկ կենսաթոշակներն ավելանալու են 60 տոկոսով, և կատարեց իր խոստումը: Քաղաքական տեսակետից Սերժ Սարգսյանը համարվում էր նախագահ Քոչարյանի հակակշիռը: 2007-ին ՀՀԿ համագումարում որոշվեց 2008-ի նախագահական ընտրություններում առաջադրել Ս.Սարգսանի թեկնածությունը:

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցՍերժ Սարգսյան
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Սերժ Սարգսյան

2008 թվականի ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանին փոխարինեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ, արտասահմանում ուսանած, խոստումնալից տնտեսագետ համարվող Տիգրան Սարգսյանը: Նա գործադիր իշխանություն բերեց երիտասարդ տեխնոկրատների իր թիմին: Մինչ 2008-2009թթ աշխարհում արդեն հաշվում էին տնտեսական ճգնաժամի հասցրած վնասները, Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե ճգնաժամը Հայաստան չի գալու: 2009-ի գարնանը, սակայն, մեր երկրում կտրուկ բարձրացան առաջին անհրաժեշտության ապրանքների գները, որպես հետևանք՝ հնչեցին վարչապետի հրաժարականի պահանջները: 2009 թ–ի վերջին գրանցվեց ՀՆԱ 14,4 տոկոսանոց անկում: Ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու համար կառավարությունը նախ բազմապատկվեց, պետական պարտքը, հետո ներգրավեց նորանոր վարկեր ու պարտքեր, վաճառվեց ՀՀ ԿԲ պահուստային ֆոնդի ոսկին: Բայց ճգնաժամը հաղթահարել այդպես էլ չհաջողվեց:
Պաշտոնավարման վերջին շրջանում Տիգրան Սարգսյանի անունն արդեն շրջանառվում էր մի շարք կոռուպցիոն ու օֆշորային աղմկոտ պատմություններում: Հանրության հիշողություններում դեռ թարմ են կիթառ նվագող, երգող, տրակտոր վարող, գյուղացի կանանց կով կթել սովորեցնող ՀՀ 12-րդ վարչապետի մասին հիշողությունները:
2014թ-ի ապրիլի 3-ին Տիգրան Սարգսյանը հրաժարական ներկայացրեց:

© Photo : press office of the Government of RAՏիգրան Սարգսյան
Тигран Саркисян - Sputnik Արմենիա
Տիգրան Սարգսյան

2014թ-ի ապրիլի 13-ին Հայաստանի 13-րդ վարչապետ նշանակվեց Արտաշատի քաղխորհրդի գործկոմի երբեմնի նախագահ, Արարատի նախկին մարզպետ, տարածքային կառավարման նախկին նախարար ու փոխվարչապետ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրա նշանակումից ի վեր սկիզբ առած կանխատեսումները վաղաժամկետ հրաժարականի մասին իրականություն դարձան միայն 1.5 տարի անց:

Դե, իսկ Հայաստանը սպասում իր 25-ամյա պատմության 14-րդ վարչապետին:

© AravotՀովիկ Աբրահամյան
Овик Абраамян - Sputnik Արմենիա
Հովիկ Աբրահամյան

 

Լրահոս
0