ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Կառավարության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ նշված է, որ Սաֆարյանն ազատվել է «իր դիմումի համաձայն»։
Պավել Սաֆարյանը համարվում էր ֆինանսական գերատեսչության հնաբնակներից. 1997-2001 թթ-ին նա զբաղեցրել ՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։
2001-2008 թթ-ին Սաֆարյանը եղել է նախարարի առաջին տեղակալը, իսկ 2008թ-ից զբաղեցրել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: