00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արդյունաբերական էքսպո Երևանում. մուտք ռուսական շուկա

© Sputnik / Asatur YesayantsКарине Дноян, Армен Еганян, Ника Манукова и Оксана Дутова в пресс-центре Sputnik Армения
Карине Дноян, Армен Еганян, Ника Манукова и Оксана Дутова в пресс-центре Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հոկտեմբերի 17–19–ը Երևան էքսպո կենտրոնում իրականացվելու է թեթև արդյունաբերության միջազգային համաժողով և ցուցահանդես։ Նախագծի կազմակերպիչներն են՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնը, «Սիգնում» ընկերությունը և Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի-Sputnik. Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտը զարգացման անհրաժեշտություն ունի։ Այդ փաստը չեն թաքցնում անգամ ոլորտի պատասխանատուները։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը նշեց, որ վերջին 8 ամիսների ընթացքում թեթև արդյունաբերության ոլորտում ունենք աճի միտումներ, սակայն դա բավարար չէ։

Швейная фабрика - Sputnik Արմենիա
Սփյուռքահայ գործարար. Թուրքիայից ներկրելու փոխարեն սեփական երկրում պետք է արտադրություն հիմնել

«Հագուստի արտադրության ոլորտում ունենք 32 տոկոս աճ, կոշիկի արտադրության մեջ` 26 տոկոս աճ։ Հագուստի արտահանման աճը 60 տոկոսից ավելի է, կոշիկի արտադրության ոլորտում կա 126 տոկոս աճ։ Ռուսական շուկան ունի մեծ ներուժ մեր արտադրանքն օգտագործելու համար։ Ագրեսիվ աշխատանք է պետք կիրառել այդ ուղղությամբ։ ՌԴ-ն համարվում է թիրախային շուկա թեթև արդյունաբերության ոլորտի համար»,-ասաց Եգանյանը։

Նրա խոսքով, թեթև ադյունաբերության միջազգային համաժողովն ու ցուցահանդեսը միտված են հայկական արտադրանքը պրոպագանդելուն ու արտահանումը խթանելուն։

Կազմակերպիչներից «Սիգնում» ընկերության տնօրեն Նիկա Մանուկովան էլ ասաց, որ իրենք լավ են հասկանում` միայն ցուցադրություններով հնարավոր չէ զարգացնել ոլորտը, հետևաբար համալիր մոտեցում են ցուցաբերել։

президент Армении Серж Саргсян на выставке Digitec Expo в Ереване - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահն այցելել է «ԴիջիԹեք էքսպո-2015» տեխնոլոգիական ցուցահանդես

«Առաջինը համաժողովն է, որի ընթացում փորձագետների, մասնագետների հետ կկարողանանք քննարկել` ինչ խնդիրներ կան։ Հետո վարպետաց դասերն են, միջազգային փորձագետներ են հրավիրված, որոնք խոսելու են տենդենցների մասին, փոխանցելու են գիտելիքները։ Երրորդ բլոկը ցուցահանդեսային է, հնարավորություն է տալու գնորդներին ներկայացնել ապրանքները, պատմել` ինչ հնարավորություններ ունեն ձեռնարկությունները։ Արդեն նորաձևության բլոկում կներկայացվեն սկսնակների ու փորձառու դիզայներների աշխատանքները»,-ասաց Մանուկովան։

Կազմակերպող կողմերից մեկը Ռուսաստանից է` Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը։ Ցուցահանդեսների և մարքեթինգի բաժնի ղեկավար Օքսանա Դուտովան պատմեց, որ Հայաստանն իրենց հետաքրքրում է։

«Ինչո՞ւ հենց Հայաստանը. տարածաշրջանային հարմար դիրքում է, ԵԱՏՄ-ում ենք, ճիշտ ժամանակն էր նախաձեռնել այս գործունեությունը։ Դրա համար էլ ենք մեր գործընկերներին դիմեցինք։ Կգան Ռուսաստանից, Գերմանիայից ու Բուլղարիայից արտադրողներ ու դիզայներներ»,-ասաց Դուտովան։

Ընդհանուր առմամբ, միջոցառմանը կմասնակցեն Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Հնդկաստանից, Իրանից, եվրոպական երկրներից թեթև արդյունաբերության ոլորտում ներգրավված արտադրողներ, գնորդներ, դիզայներներ ու այլ շահագրգիռ կողմեր։

Լրահոս
0