00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Աթոռից ընկնելու համագումար, աթոռակռիվ ու աթոռը պահպանելու «ավանս»

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 11–ի մամուլի տեսությունը

«Հայկական ժամանակ».ՊԵԿ-ը՝ վարչապետի սրտով

«Հայկական ժամանակ» օրաթերթն անդրադարձել է ՊԵԿ նախագահի պաշտոնից Հովհաննես Հովսեփյանի ազատմանն ու նրա փոխարեն այդ պաշտոնին Վարդան Հարությունյանի նշանակմանը:

«Այն, որ հենց Վարդան Հարությունյանն է նշանակվելու ՊԵԿ նախագահի պաշտոնում, համառ լուրերի տեսքով շրջանառվում էր դեռ շաբաթներ առաջ: Իսկ անցած շաբաթվա վերջին մենք նույնիսկ տեղեկացրինք, որ նշանակումը արդեն տեղի է ունեցել, սակայն այդպես էլ հրամանագիրը չհրապարակվեց: Պարզվեց, որ մենք չէինք սխալվել:

Резиденция президента Армении - Sputnik Արմենիա
Վարդան Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊԵԿ նախագահ

Երեկ հրապարակված հրամանագիրը թվագրված է հոկտեմբերի 8-ով: Այլ կերպ ասած, Վարդան Հարությունյանի նշանակման հրամանագիրը ստորագրվել է դեռ անցած շաբաթ: Այլ պարագաներում նման մանրուքները, իհարկե, էական չէին դիտվի, բայց ոչ այս դեպքում:

Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը ձգտում էր իր պաշտոնում թողնել Հովհաննես Հովսեփյանին, բայց, մյուս կողմից, Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնելիս ստացել էր հավաստիացում, որ տնտեսական բլոկի նախարարներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին պետք է ընտրի ինքը: Իսկ ՊԵԿ նախագահի պաշտոնը թերեւս կարեւորագույնն է այդ իմաստով»:

Թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Կ.Կարապետյանին առաջարկել է ՊԵԿ-ը կիսել երկու մասի` հարկային եւ մաքսային ծառայությունների եւ Հովհաննես Հովսեփյանին թողնել մաքսային ծառայության ղեկավար: Սակայն այդ տարբերակը Կարեն Կարապետյանը չի ընդունել:

«Ժողովուրդ». Հաղթեց, համբուրեց, գնացին ռեստորան

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է Վանաձորում երեկ կայացած քաղաքապետի ընտրություններին: Ըստ թերթի, անակնկալ ոչինչ տեղի չի ունեցել:

Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
«Վանաձոր» ՔԿՀ-ի պետի մեքենան պայթեցրել են նռնակով

«ՀՀԿ-ին հաջողվեց քաղաքապետի իր թեկնածու Մամիկոն Ասլանյանի համար ապահովել նորընտիր ավագանու 19 անդամի քվե: Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկեց ավագանու ընդամենը 14 անդամ: Սա այն դեպքում, երբ շաբաթ օրը ԲՀԿ-ն, «Հայկական վերածնունդը» եւ «Լուսավոր Հայաստանը», որոնք միասին վերցրած ունեին 18 մանդատ, հուշագիր էին ստորագրել Վանաձորի ավագանու ընտրություններում համատեղ հանդես գալու վերաբերյալ: Իսկ իշխանական կոալիցիան՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, համատեղ 15 ավագանի ուներ: Բայց պարզվեց, որ ոչ իշխանական ուժերի մեջ «առնետներ» կային, քանի որ 18 ավագանուց 4-ը ՀՀԿ-ին ընտրեց թաքուն»,-գրում է թերթը:

«Այսքանից հետո ՀՎԿ ներկայացուցիչներ Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հավաքվել էին ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եղբոր ռեստորանում. ՀՀԿ-ական Բաղդասարյանների հետ ուրախ, զվարթ ճաշում էին:

Մինչդեռ Վանաձորում ոչ իշխանական ուժերը հանգիստ կարող են սկզբունքայնություն դրսեւորել, կառավարման ղեկն իրենց ձեռքը վերցնել եւ օրումեջ անվստահություն հայտնել նորընտիր քաղաքապետին: Ու քանի դեռ նրանք այդ խնդիրը չեն լուծել, ստացվելու է, որ նշված կուսակցություններն ընդամենը դերասանություն էին անում` «ընդդիմադիր» կերպարով հանդես գալու համար»:

«Առավոտ». ՀՀԿ-ն շարժվեց տղայական սկզբունքներով

«Առավոտ»-ը գրում է, որ «եթե Վանաձորում հաղթեր Քրիստ Մարուքյանը, դա իշխանությունների համար կործանարար հետևանքներ չէր ունենա, հակառակը՝ միջազգային զեկույցներում գրվելու էր, որ Վանաձորում հաղթեց ընդդիմության թեկնածուն:

Мамикон Асланян - Sputnik Արմենիա
Հայկական մաթեմատիկա. ինչպես Վանաձորի քաղաքապետ դարձավ հանրապետականը

«Բայց արի ու տես, որ ՀՀԿ-ն ինչ-որ «տղայական սկզբունքներից» ելնելով, «վիզ դրեց» ու կարողացավ ճնշում գործադրել, կամ ինչ-որ ձևով շահագրգռել ընդդիմադիր երեք կուսակցություններից ավագանու 4 անդամի, որոնք, ի հեճուկս շաբաթ օրը ԲՀԿ-ի, «Հայկական վերածննդի» եւ «Լուսավոր Հայաստանի» ստորագրած հուշագրի, իրենց ձայնը տվեցին ՀՀԿ թեկնածուին»,- գրում է թերթը՝ կարծիք հայտնելով, որ սա պետք է, որ լուրջ հետևությունների առիթ դառնա իրական ընդդիմադիր ուժի համար, եթե այդպիսիք կան: Իսկ ՀՀԿ-ն պետք է հասկանա, որ ամեն գնով ձեռք բերված հաղթանակն իրականում հաղթանակ չէ:

«Հրապարակ». Աթոռից ընկնելու համագումար

«Հրապարակ» օրաթերթի դիտարկմամբ, բավական հետաքրքիր իրավիճակ Է ստեղծվել Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցելու հարցի շուրջ։

Армен Рустамян - Sputnik Արմենիա
Շիրակի մարզպետի պաշտոնանկության հարցը կորոշի ՀՅԴ ԳՄ-ն

«Կարեն Կարապետյանն ու իր թիմը չեն շտապում այդ հարցում, օրինակ են բերում Տիգրան Սարգսյանին, որը բավականին ուշ անդամագրվեց, սակայն ՀՀԿ մեր աղբյուրները պնդում են, որ հարցն արդեն իսկ լուծված Է, և նոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարում Կարապետյանը կմտնի կուսակցություն։ «Շարմազանովը հո չքնեց-զարթնեց՝ մի օրում ասաց՝ չի բացառվում»,- գրում է թերթը։

Թերթը նաև կանխատեսում է, որ ՀՀԿ առաջիկա համագումարը պատմական է լինելու։ «Տեղի կունենան այնպիսի ֆորսմաժորային փոփոխություններ, կհնչեն այնպիսի հարցեր, ու կլսվեն պատասխաններ, որ «բոլորն իրենց աթոռներից» կընկնեն»,-«Հրապարակ»-ի փոխանցմամբ, ասել է թերթի աղբյուրը։

«Հայկական ժամանակ». «ավանսով» հարկեր

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, հարկերի հավաքագրման այն ցուցանիշը, որը ներկայացվում է պաշտոնապես, իրականությանը չի համապատասխանում:

«Իրականում հարկային եկամուտները ավելի քիչ են, եւ դրանցում ներառված են գերավճարներ:

Вардан Бостанджян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հարկային նոր օրենսգիրքը բազում դժվարություններ կստեղծի գործարար աշխարհի համար

Այսինքն, անցած ամիսներին հարկային եկամուտների բարձր ցուցանիշներ ցույց տալու նկատառումներով տնտեսվարողներին ստիպել են «ավանսով» հարկեր վճարել:

Դա նշանակում է, որ այդ տնտեսվարողները հետագայում կանխավճարի չափով հարկեր չեն վճարելու: Ըստ որոշ հաշվարկների, այդ կանխավճարների ընդհանուր գումարը կազմում է մի քանի տասնյակ միլիարդ դրամ»,- գրում է թերթը:

Այսպիսով, ըստ թերթի, «տարին ամփոփելուց հետո կարող է ստացվել, որ բյուջեի հարկային եկամուտները թերակատարվել են ոչ թե 70-75 միլիարդ դրամով, ինչպես կանխատեսում է կառավարությունը, այլ ավելի շատ, ասենք, 110-130 միլիարդ դրամով»:

«Ժամանակ». Ծառուկյանը հետաքրքրված է ֆուտբոլով

«Ժամանակ» թերթն անդրադարձել է երեկ Երևանում Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ տեղադրված «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները խորհրդանշող հուշարձանին: Այն թերթի հավաստմամբ, պատահական չէ և հուշում է Ֆուտբոլի հանդեպ Ծառուկյանի հեռահար հետաքրքրության մասին:

Памятник легендарной футбольной команде Арарат 73 - Sputnik Արմենիա
Երևանում բացվել է «Արարատ–73» արձանախումբը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անընդմեջ պարտություններից, առավել եւս վերջին՝ Ռումինիա-Հայաստան խաղի խայտառակ պարտությունից հետո, հաճախացել են խոսակցությունները, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հիվանդության պատճառով չի կարողանում լիարժեքորեն իրականացնել իր գործառույթները եւ պետք է հրաժարական տա:
Ըստ «Ժամանակ»-ի, «Ծառուկյանը փորձում է ընդլայնել իր տիրապետությունը եւ ՀԱՕԿ-ի հետ գլխավորել նաեւ ֆուտբոլի ֆեդերացիան»:

Լրահոս
0