00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական մաթեմատիկա. ինչպես Վանաձորի քաղաքապետ դարձավ հանրապետականը

© ElqМамикон Асланян
Мамикон Асланян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մամիկոն Ասլանյանը հաղթել է գաղտնի քվեարկության ընթացքում` չնայած Ավագանու կազմում ընդդիմադիր մեծամասնությանը։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքի` Վանաձորի քաղաքապետ է դարձել իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մամիկոն Ասլանյանը։

Самвел Баласанян - Sputnik Արմենիա
Գյումրու քաղաքապետը կրկին Սամվել Բալասանյանն է

Գաղտնի քվեարկության արդյունքներով` Ասլանյանը ստացել է Ավագանու անդամների 33 ձայներից 19-ը, թեև քաղաքական գործընկերները` ՀՀԿ-ն և Դաշնակցությունը միասին ունեին ընդամենը 15 մանդատ (13+2)։

Ստացվում է, որ Ասլանյանը մնացած չորս ձայները ստացել է «Լուսավոր Հայաստան»-«Բարգավաճ Հայաստան»-«Հայկական վերածնունդ» ընդդիմադիր կոալիցիայի անդամներից, որոնք պաշտոնապես հայտարարել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանին աջակցելու մասին։

Քվեարկությանը ներկա է եղել նրա եղբայրը` ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Դեռ մինչև քվեարկությունը նա կոչ է արել այն բաց անցկացնել, քանի որ ընդդիմության անդամները հայտարարել են ՀՀԿ կողմից իրենց վրա ճնշում գործադրելու մասին։

Երբ Ավագանու անդամները սկսել են ցույց տալ իրենց ձայնով քվեաթերթիկներն այն քվեատուփի մեջ գցելուց առաջ, իշխող կուսակցության կողմնակիցներն, Ասլանյանի գլխավորությամբ, ընդհատել են քվեարկությունը` պահանջելով «հետևել ընտրական գործընթացին», այն է` գաղտնի քվեարկությանը։ Արդյունքում այն կայացել է։ Պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ առայժմ չի կարող ասել, թե ընդդիմադիր կոալիցիայից ով է քվեարկել Ասլանյանի օգտին, բայց ապագայում դա հայտնի կդառնա համայնքի այլ որոշումների ընդունման ժամանակ։

Լրահոս
0