00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:50
10 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
41 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլի տեսություն. ՀՀԿ–ն փոխում է դեմքը, դատական «լևի» գործեր

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է հոկտեմբերի 7–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Սկանդալ դատական համակարգում

Թերթի տեղեկություններով՝ դատական համակարգում հերթական սկանդալն է հասունանում։

«Բանն այն է, որ վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում «վերևի» «կոնտրոլի» տակ գտնվող գործերի «ցուցակներ» են միշտ եղել։ Այն գործերը, որոնք հայտնվում են նշված «ցուցակում», դատավորներն առանց ցուցումի չեն լուծում։ Դրանցով փող աշխատելը բացառվում է։ Բաղրամյան 26-ում, սակայն, բացահայտել են, որ նշված «ցուցակի» մեջ մտցվել են մի շարք «լևի» գործեր։ Մեր տեղեկություններով՝ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը խիստ զրույց է ունեցել վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետ, այնպես որ Բաղրամյան 26-ից դուրս գալիս նա ընկճված է եղել։ «Սիրտ չուներ բառ փոխանակելու, շատ անտրամադիր էր։ Թե ինչ է եղել, չգիտենք, բայց երևի լավ չի եղել»,-ասաց մեր աղբյուրը»,-գրում է թերթը։

Эрос Рамазотти - Sputnik Արմենիա
Հայերը դատարան են գնում Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերով

«Ժողովուրդ». ՀՀԿ-ն 2017-ի ընտրություններին կներկայանա նոր՝ «ինծիլիգենտ» կերպարով

Թերթը գրում է, որ իշխող ՀՀԿ-ն պատրաստվում Է նոյեմբերի 26֊-ին համագումար անցկացնել, որի արդյունքում ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը Էապես փոխվելու Է։

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ծրագրել Է ՀՀԿ-ի՝ «քրեական» դիմանկարն ամբողջությամբ փոխել, որպեսզի կուսակցությունը 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանա նոր՝ «ինծիլիգենտ» կերպարով։ Մյուս կողմից քաղաքական դաշտում շատ է խոսվում այն մասին, որ ՍԵրժ Սարգսյանն իր համար հիմնական քվե «ապահովողներին» հետին պլան տեղափոխելով և նրանց այդպիսով նեղացնելով՝ կտրում Է այն ճյուղը, որի վրա նստած Է։ Սակայն Սերժ Սարգսյանն արդեն մի քանի տարի Է, այսպես կոչված, փոխարինող անձնակազմ Է պատրաստում։ Այլ կերպ ասած՝ իշխանական համակարգի հատկապես երիտթևում համոզված են, որ «նոր ճյուղը», որի վրա «նստած» կլինի իշխանությունը, վաղուց աճել Է, և ժամանակն Է «կտելու հին ճյուղերը»»,-գրում է թերթը։

«Հայկական ժամանակ». ՀՅԴ-ում քննարկում են Շիրակի մարզպետին պաշտոնանկ անելու հարցը

Թերթը կարծում է, որ Դաշնակցություն կուսակցությունը քննարկում Է Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին պաշտոնանկ անելու հարցը։ Այդ խնդիրն առաջացավ հոկտեմբերի 2-ին Գյումրիի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի պարտության պատճառով։

«ՀՅԴ-ն գտնում Է, որ մարզպետն Է մեղավոր, որ իրենք անցողիկ շեմը չեն հաղթահարել։ Իսկ մեր տեղեկություններով` Շիրակի մարզի ՀՅԴ կառույցի ղեկավար, նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի և Հ. Սիմոնյանի հարաբերությունները լարված են։ Նախկին մարզպետը ցանկանամ Է վերադառնալ այդ պաշտոնին»,- գրում է թերթը։ 

«Ժողովուրդ». ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն ազատվել է պաշտոնից

Թերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշումն արդեն կայացրել Է։ Ենթադրվում Է, որ ոստիկանապետի համապատասխան հրամանը առաջիկա օրերին կհրապարակվի։

««Ժողովուրդը» փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից պարզել, թե նշված լուրերը որքանով են իրականությանը համապատասխանում։ Ի պատասխան՝ Աշոտ Ահարոնյանն ասաց, թե հերքում Է այդ լուրերը։ Սակայն այս պատմության մեջ ուշագրավ Է նաև այն փաստը, որ արդեն երկու օր Է՝ ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանի հեռախոսն անջատված Է, նրան գործընկերներն Էլ չեն կարողանում գտնել։ «Ժողովուրդ»-ի՝ նրա հետ ուղղակի կապվելու բոլոր փորձերը ևս անցան ապարդյուն»»,-գրում է թերթը։

«Ժամանակ». Եվս մի դատական գործ ՄԻԵԴ-ում

Թերթը հայտնում է, որ հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկայի սպանությունը պատվիրելու և իրագործելու համար 15 տարվա անազատության դատապարտված, ապա վերջերս ազատ արձակված Արթուր Այվազյանը (Մանախ մականունով) երեկ դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ վիճարկելով ՀՀ դատարանների կողմից իրեն պայմանական վաղակետ ազատ չարձակելու որոշումները։

Выборы в Гюмри - Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքական ուժերը Գյումրու ընտրությունների արդյունքները կվիճարկեն դատարանում

«Հայկական ժամանակ». «Կաբելի տղերքը»` Գագիկ Բեգլարյանի եղբոր հյուրանոցում

Թերթը գրում է, որ երեկ ձերբակալվել են մոտ մեկ տարի առաջ հանցագործություն կատարած և այս ընթացքում հետախուզման մեջ գտնվող երկու անձինք: 

Խոսքը 2015 թվականի հոկտեմբերին Երևանի Մովսես Խորենացի փողոցում գործող բուքմեյքերական գրասենյակում 4 հոգու հրազենային վնասներ պատճառած և փախուստի դիմած Գևորգ և Հենրիկ Բաղդասարյանների (մականունները «Կաբելի տղերք») մասին է:

«Իրականում սա շատ ուշագրավ իրադարձություն է: Խնդիրն այն է, որ այս անձինք ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի շրջապատից են: Բայց սա դեռ ամենը չէ: «2016 թվականի հոկտեմբերի 6-ին…նրանք հայտնաբերվել են Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող մի շինությունում և բերման ենթարկվել»,- նշված է հաղորդագրության մեջ: Այդ «մի շինությունը» այսպես կոչված սպորտբազա-հյուրանոցն է, որը, ըստ մեր հավաստի տեղեկությունների, պատկանում է Գագիկ Բեգլարյանի եղբորը` Յուրա Բեգլարյանին: Ենթադրվում է, որ հետախուզման մեջ գտնվելու ընթացքում նրանք «ապաստանել են» հենց այստեղ: Իսկ դա նշանակում է, որ հետախուզվողներին թաքցնող անձանց հայտնաբերելիս հետաքրքիր բացահայտումներ կարող են լինել: Եթե, իհարկե, փնտրեն թաքցնողներին»,- կարծում է թերթը:

Вырубка дереьев - Sputnik Արմենիա
Բնապահպան. Հայաստանի անտառների մի մասն անտառ չէ

«Առավոտ». Գյուղերում գազ կա, բայց փայտ են վառում

Թերթը գրում է, որ անտառների պահպանման, վերականգնման աշխատանաքները, պայքարը ապօրինի հատումների դեմ մեծանում է, սակայն գյուղերում շարունակում են «սնվել» անտառից, անգամ` գազիֆիկացված գյուղերում։

«Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Արեն Աղաբաբյանը նշեց, որ այն գյուղերում, որտեղ գազ կա, շատերի համար թանկ է, և աշխատում են հնարավորինս քիչ գազ օգտագործել։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում յուրաքանչյուր ընտանիք մեկ սեզոնի ընթացքում օգտագործում է 10-15 խմ փայտ, իսկ տարեկան պահանջարկը կազմում է 500-650 խմ` հիմնականում ջեռուցման նպատակով»,- գրում է թերթը։

Լրահոս
0