00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ քաղաքական ուժերը Գյումրու ընտրությունների արդյունքները կվիճարկեն դատարանում

© Арменуи Мхоян Выборы в Гюмри
Выборы в Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի երեք քաղաքական ուժեր հայտարարություն են տարածել Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունները հանրությանը, ընտրողներին և ՀՀ իշխանություններին իրենց միացյալ դիրքորոշումն են արտահայտել Գյումրու ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։

Երեք քաղաքական ուժերը նշում են, որ ընտրություններն անցել են բազմաթիվ և տարաբնույթ ընտրախախտումներով, մասնավորաբար, վարչական ռեսուրս է օգտագործվել հօգուտ գործող քաղաքապետի և «Բալասանյան» դաշինքի։

Выборы в Гюмри - Sputnik Արմենիա
Կուտակումներից մինչև երկու անձ քվեախցում. ընտրական կրքեր Գյումրիում

«Հիմքեր ունենք կարծելու, որ փորձ է արվում մեր կուսակցությունների օգտին տրված քվեների (նախնական արդյունքներով` ընդհանուր առմամբ 18.439 քվե) փաստացի արդյունքը նենգափոխել հօգուտ ՀՀԿ և ՀՔԴՄ կազմած «Բալասանյան» դաշինքի (14.987)՝ քաղաքային ավագանին և գործադիր իշխանությունն իր ենթակայության տակ պահելու և պահպանելու համար»,- ասված է հայտարարությունում:

Նրանք գտնում են, որ իշխանությունները պարտավոր են ընդունել, որ հարկատուների միջոցներով մշակել և ընդունել են բազմաթիվ տարընթերցումների ու թյուրըմբռնումների տեղիք տվող Ընտրական օրենսգիրք, որը փաստացի իշխանություն ունեցողներին հնարավորություն է տալիս կամայական և անհիմն մեկնաբանությունների ենթարկել այն, մանդատների բաշխումն իրականացնել ոչ թե արդարության, օրինականության, այլ քմահաճության սկզբունքով կամ ըստ քաղաքական պատվերի:

Ելնելով վերը նշվածից` նրանք հայտարարում են, որ եթե թիվ 34 Ընտրատարածքային հանձնաժողովը որոշում կայացնի Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդյունքներն ապօրինաբար կազմել և հրապարակել ԿԸՀ նախագահ Տ. Մուկուչյանի հրապարակային թելադրանքով, ապա այդ որոշումն իրենք վիճարկելու են ՀՀ և եվրոպական բոլոր հնարավոր դատական ատյաններում և պայքարելու են արդար վճռի համար նաև այլ եղանակներով:

«Մանդատների ապօրինի բաշխման դեպքում մեր ցուցակներով ավագանու անդամ հայտարարված անձինք բոյկոտելու են Գյումրու ավագանու բոլոր նիստերը մինչև դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը: Նրանք չեն մասնակցելու «ավագանու նիստ» կոչվող միջոցառումներին, եթե ավագանու կազմը ձևավորվելու է Տ. Մուկուչյանի անօրինական հրահանգներով»,- ասված է հայտարարության մեջ:

Նրանք նշել են նաև, որ հնարավոր դատական ատյաններում խնդրի կարգավորման միջոցները սպառելուց հետո իրենց դիրքորոշման կամ գործողությունների մասին հանդես կգան նոր հայտարարությամբ:

Լրահոս
0