00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բնապահպան. Հայաստանի անտառների մի մասն անտառ չէ

© Gor Ayzak Hovhannisyan Вырубка дереьев
Вырубка дереьев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի սակագների թանկացումից հետո անտառահատման դեպքերը կրկնակի ավելացել են: Բայց հատված ծառերի կոճղերը հաշվելով` անտառը չես վերականգնի

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Մարտի 21-ն աշխարհում նշվում է որպես անտառի պաշտպանության միջազգային օր: Հայաստանի անտառներն անպաշտպան են: Անտառագողերն ավելացել են, անտառը պահպանելու և խնամելու համար գումար չկա, իսկ անտառապահները զինված ծառագողերի դեմ միայն ձի ունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառագետ Ռուբեն Պետրոսյանը:

Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանում անտառահատումների քանակի վրա ազդում է նաև սոցիալական վիճակը: Եթե 2014թ-ին Հայաստանի անտառներում արձանագրվել էր ծառահատման 1043 դեպք, ապա 2015թ-ին գազի ու էլեկտրաէներգիայի թանկացման հետևանքով արդեն կրկնակի ավելի՝ 1972 դեպք:

«Անտառը դիտվում է որպես փայտանյութ և անընդհատ հիմնավորվում, որ մեր բնակչությունը սոցիալական ծանր վիճակում է և պետք է անտառի միջոցով իր կենցաղային պայմանները բարելավի: Բայց 21-րդ դարն է, արդեն 2016թ-ը: Եթե 2016-ին Հայաստանի քաղաքացին չի կարող իր սոցիալական ամենաէլեմենտար պայմանները բարելավել և ստիպված է անտառ հատել դրա համար, ուրեմն բոլոր պետական մարմիններում աշխատողները մտածելու լուրջ առիթ ունեն»,- «Հայանտառի» պաշտոնյային հակադարձում է Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:

«Բոլորին դարձրել ենք ինչ-որ մի հանցավոր շղթայի մասնակից. գյուղացին շատ ծանր վիճակում է, պետք է ծառ հատի, խեղճուկրակ անտառապահին դրել ենք պաշտոնին, նա ոչ մի լիազորություն չունի, իր համագյուղացիներին հո չի՞ բռնելու: Մի ինչ-որ X գումար պիտի վերցնի ու ասի՝ կտրե՛ք, ժողովո՛ւրդ: Հետո անտառապետ, անտառտնտեսության պետ ու այսպես մինչև ՀՀ նախագահ: Այսպես ապրում ենք, այսպիսի պետություն ենք ստեղծել: Բոլորին դարձրել ենք հանցանքի մասնակից»,- վրդովվում է բնապահպանը:

«Հայանտառի» գլխավոր անտառագետի խոսքով` արդյունաբերական նպատակով հայաստանյան անտառներից ծառեր շատ քիչ են հատվում, քանի որ փայտամշակման գործարաններ Հայաստանում չկան, իսկ փոքր արտադրամասերը «Հայանտառի» վաճառած շինափայտը չեն գնում: Բնապահպանը, սակայն, համոզված է, որ ապօրինի հատված ծառերը ոչ թե որպես բնափայտ են մշակվում, այլ վերածվում են փայտածուխի, որի պահանջարկը շուկայում բարձր է:

«Միայն արտադրվող փայտածուխի ծավալները նայեք` որքան են ավելացել Հայաստանում, կհասկանաք, թե ինչու են հատվում այդ ծառերը։ Այդպես ենք մենք աշխատում. փայտածուխ պիտի արտադրենք, Արարատյան դաշտի դարավոր ջրերը պիտի հանենք, վերացնենք, որ ձուկ արտադրենք: Դա է մեր պետական մտածողությունը»,- մտահոգված է Գալստյանը:

2011-12թթ-ին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կատարած ուսումնասիրության տվյալներով` Հայաստանի տարածքի 332 333 հա-ն անտառապատ է: Պետական վիճակագրությունն այս ցուցանիշն է հիմք ընդունում, իսկ հասարակական հատվածն այս թվերին չի հավատում:

«Եթե մենք ռեալ վերլուծություն կատարենք, մեր անտառների մի մասն այսօր, միջազգային դասակարգման համաձայն, անտառ չէ: Դրանք դարձել են թփուտային գոյացություններ, որոնք առաջացել են հատումներից հետո: Դրանք տիեզերքից նայելու դեպքում անտառի տպավորություն են թողնում և հաշվառվում են որպես անտառ»,- ասում է Լևոն Գալստյանը:

«Հայանտառի» ներկայացուցիչը չի հերքում՝ հայաստանյան անտառների վիճակը, իրոք, լավ չէ: Նրա խոսքով` անտառը նոսրացել է, ծառերի լավ տեսակներին փոխարինել են վատերը, բայց որ անտառի տարածքը նվազել է, պաշտոնյան չի ընդունում:

 

 

Լրահոս
0