00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
54 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:14
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
4 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
37 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Ծպտյալ հանրապետականները, հայորդի վարչապետն ու Անկախության զորահանդեսը

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է սեպտեմբերի 20-ի մամուլի տեսությունը։

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը շտաբն անձամբ կղեկավարի

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի նախընտրական շտաբն անձամբ Սերժ Սարգսյանն է գլխավորելու: Այս լուրը «Ժողովուրդ»–ը ստացել է իշխանական շրջանակներից՝ ի պատասխան նախօրեի այն հրապարակմանը, ըստ որի` Սերժ Սարգսյանին շատ դժվար է լինելու առաջիկա ԱԺ ընտրություններին իր կուսակցության շտաբի պետի ընտրության հարցում:

Այն, որ Սերժ Սարգսյանը որոշել է անձամբ ղեկավարել ՀՀԿ-ի շտաբը, վկայում է այն մասին, որ նա նույնիսկ ձևական առումով մտադիր չէ ոչ մեկին վստահել իր իշխանության շարունակականությունն ապահովելու հարցը, մյուս կողմից էլ չի ցանկանում իր կուսակցության վերնախավի անդամներից և ոչ մեկին պարտական լինել:

«Հրապարակ». Ծպտյալ հանրապետականներ ՏԻՄ ընտրություններում

Армен Смбатян - Sputnik Արմենիա
ՏԻՄ ընտրությունների ամենաակտիվ ու պասիվ համայնքները

«Սեպտեմբերի 18-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում կիրառված նորարարություններից մեկն անկուսակցականների առաջադրումն էր կուսակցությունների, հատկապես ՀՀԿ-ի կողմից։ Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ-ն, մտածված, որոշ համայնքներում անկուսակցականներ էր առաջադրել, որոնք ծպտյալ հանրապետականներ են, քանի որ հասկանում է, որ մարդկանց դժվար է համոզել ՀՀԿ-ին ձայն տալ։ Հաղթած անկուսակցականներն առաջիկայում կդառնան կարկառուն ՀՀԿ-ականներ։ Մյուս նորարարությունն ավագանու հետ է կապված։ Մեր տեղեկություններով, թեկնածուներն ավագանու մեծաթիվ թեկնածուներ են առաջադրել, որպեսզի չընտրվելու դեպքում կաթվածահար անեն համայնքապետի աշխատանքը և հետագայում անվստահություն հայտնեն նրան, ու նոր ընտրություններ նշանակվեն»,-գրում է թերթը։

«Ժամանակ». Ո՞վ բերեց Կարեն Կարապետյանին

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանին Գազպրոմ բանկի փոխնախագահի պաշտոնից Հայաստան վարչապետի պաշտոնին բերելու հարցում մեծ ավանդ ունի «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցայի հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը: Նա նաև ԱՅԲ դպրոցի մեկենասներից է, մասնաբաժին ունի Արմենիա հեռուստաընկերության Հայաստանի և ԱՄՆ-ի մասնաճյուղերում: Ժամանակ-ը նշում է, որ չի բացառվում՝ Արթուր ՋԱնիբեկյաննն առաջիկայում այլ բանիմաց հայորդիների ևս փորձի բերել Հայաստան, ընդ որում ոչ միայն Ռուսաստանից, այլև աշխարհասփյուռ այլ համայնքներից:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանը կպայքարի ստվերի դեմ

«Հայկական ժամանակ». Վրե՞ժ

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել էկոնոմիկայի նախարարի ՀՅԴ-ական նախարար ԱՐծվիկ Մինասյանի հետ: Նա ցանկանում Է ֆինանսատնտեսական բլոկում իր կադրերին նշանակել, որ փոփոխություն իրականացնելիս խնդիրներ չունենա։

Քաղաքական կուլիսներում, սակայն, խոսվում է, որ նորանշանակ վարչապետը Արծվիկ Մինասյանը հետ նաև անձնական խնդիր ունի այն պատճառով, որ վերջինս տարիներ առաջ հայտարարել է, թե Կարեն Կարապետյանը լավ քաղաքական գործիչ չէ։ Վերջինս թեև ժամանակին ինքն էր իր մասին հայտարարում, որ քաղաքական գործիչ չէ, այնուամենայնիվ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը նրա մեջ վատ հիշողություններ Է թողել։ Բացի այդ, վարչապետը, ըստ նույն աղբյուրների, գտնում է, որ Մինասյանը պրակտիկ նախարար չէ այդ ոլորտում։ Եվ հիմա ՀՅԴ-ն ոչ այնքան Արծվիկ Մինասյանի, որքան իր կուսակցական թասիբի համար փորձում է ատամներով պաշտպանել նրան ու իր բոլոր նախարարներին։ Իզուր չէ, որ անցած շաբաթ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շոու էր անվանել կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած այն միջադեպը, որտեղ Կարեն Կարապետյանը նկատողություն է անում Արծվիկ Մինասյանին»,-գրում է թերթը։

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Դասը սկսված է. ո՞ր նախարարներն արժանացան վարչապետի դիտողությանը

«Իրավունք». Բնապահպանության նախարարությունում պայթյունավտանգ իրավիճակ է

«Մինչ այս օրերն նախարարները փորձում են հնարավորինս աննկատ մնալ, որպեսզի նոր կառավարության ձևավորմանն ընդառաջ՝ որևէ վրիպում թույլ չտան, պարզվում է՝ ՀՀ բնապահպանության նախարարությունում փորում են սեփական փոսը։ Բայց այս անգամ իրավիճակն իրենց, իսկ դեմ է լարել ոչ թե ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ով ժամանակ առ ժամանակ իր կոպիտ վերաբերմունքով տարբեր միջադեպերի մեջ է հայտնվում լրագրողների հետ, այլ նախարարության աշխատակազմի ղեկավար Խաղակ Աղաբեկյանը։ Վերջինս ոչ ավել, ոչ պակաս սեպտեմբերի 18-ին կայացած Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ՏԻՄ ընտրություններում եղել է թիվ 18/1 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ, ով հավանաբար վերադասի դասերը լավ սերտած՝ հարձակվել է ընտրությունների ժամանակ իր լրագրողական առաքելությունը կատարող լրագրողի վրա և հարվածել տեսախցիկին։ Ըստ «Իրավունքի» ունեցած տեղեկությունների՝ հերթական միջադեպը մեծ անհանգստություն է առաջացրել նախարարության շարքերում։ Շատերը նույնիսկ կամաց-կամաց սկսում են նոր աշխատանք փնտրել, քանի որ հասկանում են, որ իրենց նախարարությունում պաշտոնաթողություններ լինելու են ոչ թե անհատական, այլ, այսպես ասած, փաթեթային»,-գրում է թերթը։

«Առավոտ». «Քանի որ իշխանությունը վատն է…»

Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Արծրուն Հովհաննիսյան. զորահանդեսը կհիացնի իր շուքով

«Առավոտ» թերթի խմբագրականում գրված է. «Այն, որ Հայաստանի քաղաքացիները չեն սիրում իրենց իշխանություններին, դա նորմալ է. իշխանությունը հեչ սիրելու բան չի, և ոչ միայն Հայաստանում: Բայց առավել հետաքրքիր է, որ իշխանությունների հանդեպ մեր զգացմունքները տարածվում են Հայաստանում ամեն ինչի վրա, նաև այնպիսի երևույթների վրա, որոնք իշխանությունների հետ բացարձակ կապ չունեն, ընդհուպ մինչև բնությունն ու եղանակը: Իշխանություններին ատելու պատճառով մարդիկ չեն ուզում ընկալել, որ դա իրենց գետերն ու ափերն են, իրենց քաղաքն է, իրենց ՊՊԾ գունդը (որի վրա չի կարելի զենքով հարձակվել), իրենց բանակն է, իրենց տանկերը, հրետանին, իսկանդերները, իրենց շքերթն է, իրենց երկրի անկախությունը, իրենց Տոնը: Զորահանդեսի պատրաստությունն, այո, երեք օր անհարմարություն է պատճառել մեր վարորդներին: Նրանցից շատերը մեկ-երկու ժամ մնացել են խցանումների մեջ, բայց սևեռվել այդ հանգամանքի վրա, այս ժամանակավոր անհարմարությունները դարձնել խոսակցության միակ և գլխավոր առարկա, դա ինձ թվում է խոսում է` զանգվածային հոգեբանության անառողջ երևույթների մասին: Մարդիկ մոռանում են, թե որ իրադարձության համար է այդ զորահանդեսը: Ի վերջո, չեն կարողանում ըմբոշխնել տոնը, որը կապ չունի ներկա, նախորդ և ապագա իշխանությունների հետ:

Լրահոս
0