00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դասը սկսված է. ո՞ր նախարարներն արժանացան վարչապետի դիտողությանը

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր` սեպտեմբերի 15–ին, առաջին անգամ կառավարության նիստ անցկացրեց։ Նիստն անցավ «դրայվով», ու վարչապետը անտարբեր չթողեց ոչ մի զեկույց։ Ավելին, նա դիտողություններ արեց նախարարների պաշտոնակատարներից երկուսին։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետից նկատողություն ստացած առաջին նախարարը տնտեսության պատասխանատուն էր` Արծվիկ Մինասյանը։ Նա ներկայացրեց, որ ԵՏՄ անդամակցության շրջանակում երկիրը, տնտեսության այս կամ այն ոլորտը հայտարարելով որպես գերակա, կարող է մաքսային արտոնություններ տալ այդ ոլորտում աշխատող ընկերություններին։ Սա այն դեպքում, եթե ներմուծվող ապրանքը կամ հումքը չի արտադրվում ԵՏՄ տարածքում, բայց կարևոր է տնտեսության առաջընթացի համար։ Այս անգամ արտոնություն ստացողը թեթև արդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն էր։

Կարապետյան — Ինչքա՞ն է աշխատել ընկերությունը, մինչև արտոնություն է ստացել։

Մինասյան —Մոտ մեկ շաբաթ։

Կարապետյան — Չեմ հավատում։

Մինասյան — Լրացուցիչ կտեղեկացնեմ Ձեզ։

Կարապետյան — Չգիտե՞ք։ Ինչու՞, պարոն Մինասյան, բիզնեսին աջակցող կառույց եք, պիտի նրանց ձեռքը բռնած առաջ գնաք, որ իրենց ապահով զգան, որ որևէ մեկը չխոչընդոտի, 1 միլիոն 500 հազար դրամ արտոնություն է խնդրում։ Պետք է դասակարգենք ու կանոնակարգենք այնպես, որ բյուրոկրատիան վերացնենք, կա խաղի կանոն։

© Sputnik / Asatur YesayantsԱրծվիկ Մինասյան
Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Արծվիկ Մինասյան

Հաջորդ դիտողության հասցեատերը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանն էր։ Նա ներկայացրեց Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-20 թթ. ռազմավարությունը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների շարքը։ Վարչապետի պարզ թվացող հարցին` արդյո՞ք այդ ընթացակարգերը նախկինում չկային, Պողոսյանը երկար-բարակ պատասխան տվեց։ Վարչապետն ընդհատեց նրան ու ասաց.

«Ես զեկուցողներին առաջարկում եմ զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպել, եթե հնարավոր է»։

© Sputnik / Asatur YesayantsՀասմիկ Պողոսյան
Асмик Погосян - Sputnik Արմենիա
Հասմիկ Պողոսյան

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ խոսեց ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը։ Հարցին, թե արդյոք նա վարչապետից դիտողություն չի՞ ստացել, Ղազարյանը, պատասխանեց, որ դեռ 2 օր է, ինչ Կարեն Կարապետյանը վարչապետ է, իրենք դեռ չեն շփվել։

Լրահոս
0