00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Բենիամին Մաթևոսյան
Ալիևն առնվազն 9 նախապայման ունի մինչև Հայաստանի հետ Խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Բենիամին Մաթևոսյան
09:06
10 ր
Արա Մարջանյան
Կատարի գազը կարող է մրցակից լինել իրանական և ռուսական գազին. Արա Մարջանյան
09:17
4 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:21
17 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:47
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սփյուռքի նախարարը սիրում է մաթեմատիկա և խոհանոց

© Sputnik / Asatur YesayantsГрануш Акопян
Грануш Акопян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Քառորդ դար առանց ԽՍՀՄ-ի» նախագծի շրջանակում Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ: Նա պատմել է, թե նախքան գերատեսչության ղեկավար դառնալն ինչ ճանապարհ է անցել խորհրդային տարիներին:

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը դպրոցական տարիքից տարբերվել է իր աշխատասիրությամբ ու ջերմեռանդությամբ:

Նա Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ խոչընդոտներ է հաղթահարել մեծ քաղաքականություն տանող ճանապարհին` մաթեմատիկայի ուսուցչի ցուցափայտը փոխարինելով Գերագույն խորհրդի պատգամավորի աթոռով:

Вардан Бостанджян - Sputnik Արմենիա
Բոստանջյան. ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Հայաստանում միջին խավը վերացավ

Առաջին քայլերը

Ապագա նախարարը դպրոցում լավ է սովորել: Խոստովանում է, որ հորից գերազանց հիշողություն է ժառանգել:

«Հայրս բացառիկ հիշողություն ուներ, ու դա գենետիկորեն փոխանցվել է ինձ: Ես արագ վերջացնում էի բոլոր դասերս, ու շատ ժամանակ էի ունենում բակում խաղալու համար», — պատմում է նախարարն ու ավելացնում՝ իր համար ամենահեշտ առարկան մաթեմատիկան էր:

«Ես հաշված վայրկյանների ընթացքում կարողանում էի խնդիր լուծել: Մայրս ուզում էր, որ բժիշկ դառնամ, իսկ հայրս միայն մեկ անգամ ասաց՝ աղջիկս պետք է մաթեմատիկոս դառնա: Այդ ժամանակ ես վեցերորդ դասարանում էի… Մեր տանը հորս խոսքը վճռորոշ էր, այդ պատճառով էլ ես ընտրեցի մաթեմատիկան ու մաթեմատիկոս դարձա, ինչի համար շատ ուրախ եմ», — խոստովանում է նա:

Սփյուռքի նախարարը կարծում է, որ բոլոր գիտությունների հիմքում մաթեմատիկան է: Նրա խոսքով` եթե մարդը տիրապետում է այդ ճշգրիտ գիտությանը, մնացած ամեն ինչ ավելի հեշտ է տրվում նրան:

Ուսանողուհի-կոմսոմոլուհի

Հրանուշ Հակոբյանի ուսանողական տարիները շատ հետաքրիր են անցել:

«Բնականաբար, ես գերազանց էի սովորում և ավարտելուց հետո մնացի համալսարանում դասավանդելու: Այդ տարիներին շարունակում էի զբաղվել մաթեմատիկայով, բայց նաև չէի մոռանում հասարակական գործունեության մասին», — պատմում է Հակոբյանը:

Նրա հասարակական ակտիվ գործունեությունը նկատել են ոչ միայն համալսարանում, այլև՝ երկրի ղեկավարության շրջանակում, ու ապագա նախարարին տեղափոխել են Կենտրոնական կոմիտե: Իսկ Կենտկոմի աշխատակիցներն անպայման պետք է համապատասխան կրթություն ունենային:

Арам Саргсян - Sputnik Արմենիա
Made in USSR կամ ինչպես ապամոնտաժվեց Խորհրդային Միությունը

«Որոշվեց ինձ Մոսկվա ուղարկել: Երեք տարի հեռակա ուսում ստացա Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեին կից Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիայում և ստացա քաղաքագետի որակավորում: Գերազանց ավարտեցի ակադեմիան, ինչը պարտադիր պայման էր պետական պաշտոն զբաղեցնելու համար: Անկախության տարիներին ես խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորն էի: Հասկանում էի, որ պետք է ելույթ ունենամ, օրենք գրեմ և այլն: Բայց թե ինչպես պետք է անեի, չգիտեի: Ոչ ոք չգիտեր», — ասում է Հակոբյանը:

Կյանքի օրենքը

Հրանուշ Հակոբյանը պատմում է, որ խորհրդային տարիներին ռուսական օրենքները թարգմանվում էին հայերեն, իսկ անկախությունը օրենսդրիրներից պահանջում էր հասարակական հարաբերություններ կերտել զրոյից:

«Ինձ դուր չէր գալիս, որ ստիպված էի լինում ամեն անգամ ինչ-որ մեկից ինչ-որ բան պարզել, ճշտել: Այդ ժամանակ ես զայրացա ու ինքս ինձ հարց տվեցի՝ մի՞թե ինքս չեմ կարող այդ ամենը սովորել, տարբեր իրավաբաններից կախվածության մեջ լինելու փոխարեն: Եվ իմ որոշումն ինձ բերեց իմ սիրելի Երևանի պետական համալսարան: Հենց այն ժամանակ էլ իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու հնարավորություն ընձեռվեց: Քննությունները հանձնելիս ինձ շատ օգնեցին այն օրենքները, որոնք մենք գրում էինք խորհրդարանում», — խոստովանում է նախարարը:

Այսօր նա դասավանդում է Կառավարման ակադեմիայում և Գավառի պետական համալսարանում:

«Չեք պատկերացնի՝ ինչ եմ զգում, երբ ուսանողներն իմ գրքերն են կարդում կամ այն օրենսդրական նորմերը, որոնք ես եմ առաջարկել», — ասում է Հակոբյանը:

Азат Аршакян - Sputnik Արմենիա
Ազատ Արշակյան. Խորհրդային Միությունը սոցիալական հավասարության ծրագիր էր

Հիմա նախարարը գրեթե ազատ ժամանակ չունի, ծանրաբեռնված շաբաթվա ընթացքում երբ ազատ ժամանակ է գտնում (սովորաբար կիրակի օրերին) սիրում է համեղ կերակուրներ պատրաստել:

«Եթե աշխատանքից հետո ժամանակ է մնում, փորձում եմ այդ օրը ինքս որևէ բան պատրաստել, խանութ կամ շուկա գնալ, ավելի շատ ժամանակ անցկացնել մորս հետ», — ասում է նա:

Խոստովանում է, որ մի այլ սիրելի զբաղմունք էլ ունի՝ ընթերցանությունը: Պատմում է, որ հիմնականում սփյուռքահայ գրողների ստեղծագործություններն է կարդում. պետք է ճանաչես այն մարդկանց արվեստը, որոնց հետ հանդիպում ես:

Լրահոս
0