00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:09
8 ր
Աբովյան time
On air
18:17
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոստանջյան. ԽՍՀՄ–ի փլուզումից հետո Հայաստանում միջին խավը վերացավ

© haynews.amВардан Бостанджян
Вардан Бостанджян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդային Միությունում դասական միջին խավը բնակչության շուրջ 80-85%–ն էր կազմում, ՀՀ–ում այդ խավի պայմանական քանակը վեց անգամ քիչ է, իսկ բնակչության մեծ մասն էլ արդեն հատել է աղքատության շեմը։

ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրուցել է Խորհրդային Միության ժամանակաշրջանի կյանքի, ԽՍՀՄ-ում և այսօրվա Հայաստանում միջին խավի չափանիշների, անցումային շրջանի և դրա հետ կապված դժվարությունների մասին։ Զրույցը վարել է Դավիթ Գալստյանը։

– Պարոն Բոստանջյան, խորհրդային ժամանակահատվածում ու՞մ կարելի էր միջին խավ կոչել։

– Խորհրդային Միությունը, որպես կառավարման համակարգ, հիմնվում էր կոլեգիալ մակարդակով որոշումների ընդունման վրա։ Դա թույլ էր տալիս մի շարք կարևորագույն, հիմնական սկզբունքներ ապահովել։ Այս սկզբունքները մասնավորապես սոցիալական առումով իմպերատիվ բնույթ էին կրում, ինչի արդյունքում բնակչության մեծ մասը պետության աջակցությամբ իր դիրքի, ծախսերի, սպառման առումով ինքնաբավ էր։

Այս պայմաններում բնակչության մեծ մասին կարելի էր միջին խավ համարել, որն իր առօրյա կարիքների բավարարման և հասարակության մեջ իր դերի առումով գտնվում էր գրեթե անխոցելի վիճակում։

– Այդ դեպքում բնակչության քանի տոկոսի մասին կարելի է խոսել։

продукты в супермарктете - Sputnik Արմենիա
Երեկ և այսօր. ինչ կարելի է գնել միջին աշխատավարձով
– Ընդհանուր առմամբ, նրանց թիվը կազմում էր շուրջ 80% (և ավելի)։ Կցանկանայի ավելացնել, որ նույնիսկ երկարատև ազատազրկումից հետո բանտից դուրս գալուց հետո պետությունը մարդկանց աշխատանքի էր տեղավորում։ Մի մոդել էր ստեղծվել, որի համաձայն` հասարակության անդամներն, ըստ էության, գրեթե հնարավորություն չունեին շեղվելու ընդհանուր ճանապարհից։

Սա կարող էր տոտալիտարիզմ ենթադրել, հրապարակայնության սահմանափակում և այլն, մի շարք խոցելի տեղեր կային։ Սակայն դրա հետ մեկտեղ մենք պետք է հաշվի առնենք նաև դրական կողմերը։ Բնակչության ճնշող մեծամասնությունը խնդիր չուներ նույնիսկ առօրյա խնդիրները լուծելու հետ։

– Ի՞նչ տվեց մեզ խորհրդային համակարգի փլուզումն ու շուկայական հարաբերություններ տանող ճանապարհը։

– Շուկայական հարաբերությունների այսօրվա իրավիճակում մենք խոսում ենք օրենքի գերակայության մասին։ Օրենքը պետք է գործի բոլորի համար։ ԽՍՀՄ-ի կենտրոնացված կառավարման ժամանակ այս պահանջը, կարելի է ասել, գործում էր։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, որ այն չի աշխատում։ Նորմալ է, մենք քանդեցինք մի համակարգ և կարծես գնում ենք դեպի մեկ ուրիշը` ժողովրդավարություն, ազատություն և անկախություն։

Սրանք լավ երևույթներ են, սակայն յուրաքանչյուր անցում ինկուբացիոն շրջան ունի։ Հուսով եմ, որ այս 25 տարին անցումային գործընթաց էր, և պետք չէր սպասել, որ հաջողությունը շուտ կգա։

– Որքա՞ն ժամանակ կպահանջվի նոր համակարգին անցում կատարելու համար։

– Ընդհանուր առմամբ, կառավարման մի մոդելից մյուսին անցնելը, գիտական աշխարհում ընդունված գնահատականների համաձայն, լավագույն դեպքում երկու սերունդ է ներառում։ Յուրաքանչյուր սերունդը` 25 տարի։ Այսինքն 50 տարի է պետք, որ այս փոթորիկից, երկրաշարժից, փոշուց հետո անցում կատարենք դեպի հանգիստ վիճակ։

Բոլոր այն երկրները, որտեղ այս կատեգորիաները (ազատություն, ժողովրդավարություն և այլն) քիչ թե շատ պահպանվում են, միանգամից չեն հասել դրան։ Հարյուրավոր տարիներ են անցել, մինչև այդ հասարակությունները կարգավորվել են։

– Կարծիք կա, որ ԽՍՀՄ-ի ոչ բոլոր հանրապետություններն են միանման ապրել։ Կխոսե՞ք ապրանքների դեֆիցիտի մասին։

– ԽՍՀՄ-ի տարածքը զբաղեցնում էր ցամաքի 1/6-ը, ըստ էության, տարբերություն չլինել չէր կարող։ Բացի այդ, տոտալիտար ռեժիմում բնակչությանը պահելը թույլ ու խոցելի կողմեր ուներ։ Մենք «դեֆիցիտային երկիր էինք»։ Ընդհուպ մինչև պարենային ապրանքներ, սակայն դա մահացու չէր։ Համենայն դեպս, այս համակարգի ամենավատ կողմն այն էր, որ մենք բոլոր ապրանքներին, իրերին, շրջակա միջավայրին արհամարհանքով էինք վերաբերվում` այն մեր սեփականությունը չհամարելով (թեև թղթի վրա դա հասարակությանն էր պատկանում)։

– Ի՞նչ կարող ենք ասել Հայաստանի մասին, չէ՞ որ մեզ համար այս կատեգորիան բավական հարաբերական է։

– Կարող եմ ասել, որ միջին խավ, որպես այդպիսին, Հայաստանում չկա։ Հայաստանում մեծ դիսպերսիա գոյություն ունի, և ոչ միայն մեզ մոտ, այլ ողջ հետխորհրդային տարածքում, ընդհուպ մինչև Մերձբալթյան երկրներ։

Այս բոլոր երկրներում հաղթեց «թագավորական մտածելակերպը» և իշխանության հոգեբանությունը։ Այդ պայմաններում ձգտումները կարող էին ինչպես լավը, այնպես էլ վատը լինել։ Այս պարագայում գերիշխում է երկրորդը` մրցակցությանը խոչընդոտելը, կոռուպցիոն ռիսկերի ավելացումը, աղքատության մեծացումը, ցածր դասի ստորացումը, լայն զանգվածների ամենահասարակ պահանջների չբավարարումը և այլն։

Այս պայմաններում միջին խավը կորցնում է իր էությունն ու բնութագիրը։ Այսօր պայմաններն այնպիսին են դարձել, որ հասարակության լայն շերտերը չեն կարողանում գումար աշխատել ամենահասարակ կարիքները բավարարելու համար։

Азат Аршакян - Sputnik Արմենիա
Ազատ Արշակյան. Խորհրդային Միությունը սոցիալական հավասարության ծրագիր էր
– Կարելի՞ է համեմատել միջին աշխատավարձը ԽՍՀՄ-ի և այսօրվա Հայաստանի օրոք։ Ո՞ր ցուցանիշն է առավել ակնհայտ։

– Դրանք հարաբերական ցուցանիշներ են։ Կարևորն այն է, թե արդյո՞ք դու կարող ես բավարարել քո պահանջները` անկախ աշխատավարձի մակարդակից։ Լավագույն ցուցանիշն այդ պարագայում աղքատության մակարդակն է։ ԽՍՀՄ-ի ժամանակ Հայաստանում աղքատ մարդ չկար, իսկ այսօր կա աղքատության մակարդակ, որը պաշտոնապես ընդունված է համարել ամսական 40 հազար դրամից ցածր ամսական եկամուտը (հասկանալի է, որ սա բավական ցածր շեմ է)։ Եվ նույնիսկ այս դեպքում պաշտոնական տվյալներով մենք 34% աղքատության մակարդակ ունենք։

Բնականաբար, այս ցուցանիշը չարդարացված ցածր է, եթե մենք այն բարձրացնենք, անաշխատունակության իրական մակարդակն ավելի բարձր կլինի։ Ընդ որում` մենք պետք է հաշվի առնենք, որ մարդիկ, որոնք բավարարում են իրենց պահանջները, հիմնականում դա անում են ոչ թե Հայաստանում իրենց գործունեության հաշվին, այլ արտասահմանից ստացված միջոցների։

Այդ պատճառով պետք է մոռանալ 180 հազար դրամ միջին աշխատավարձի և խորհրդային ժամանակների 150 ռուբլու մասին։ Խոսենք այն մասին, որ այն ժամանակ աղքատ մարդ գրեթե չի եղել, իսկ այսօր բնակչության 80%-ը կա՛մ արդեն հատել է աղքատության եզրը, կա՛մ մեկնել է երկրից։

– Եթե փորձենք հաշվել միջին խավի տոկոսային հարաբերակցությունը, մոտավորապես որքա՞ն կլինի։

– Կրկնեմ` դասական առումով միջին խավ չկա, սակայն ամբողջովին բացառել այս հասկացության տակ մտնող կատեգորիայի գոյությունը նույնպես չի կարելի։ ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում, որտեղ շատ ունևոր մարդիկ կան, երկրի ՀՆԱ-ի 65-75%-ը միջին խավն է կազմում։ Նրանք ստեղծում են ինչ-որ մի բան և դրա համար գումար ստանում` բավարարելով իրենց պահանջները։

Իսկ Հայաստանում շուկայական մրցակցության բացակայության պայմաններում դժվար է նույնիսկ փոքր խանութ պահել։ Եթե չկա միջին ու փոքր բիզնես, չկա միջին խավ։ Մենք կարող ենք ասել, որ մեզ մոտ միջին խավի շուրջ 10-15%-ը պայմանական է։ Ես ինքս դոկտոր, պրոֆեսոր եմ, շատ երկրների ակադեմիաների անդամ` ինձ միջին խավ եմ համարում, իսկ երբեմն էլ մտածում եմ, որ նույնիսկ այդ կատեգորիայում չեմ տեղավորվում (ժպտում է)։

– Դուք խոսեցիք ժողովրդավարության, ազատության, այլ արժեքների մասին, գնու՞մ ենք մենք այդ ուղղությամբ, թե՞ ոչ։

– Փաստացի այդ ուղղությամբ մենք կանոնավոր շարժ չունենք։ Դա իմիտացիա է։ Մյուս կողմից, այդ ուղղությունը կա` անկախ ցանկությունից։ Սակայն այն ուղիղ չի շարժվում և լավագույն ուղին չի բռնել։ Եթե այդ ամենն ավելի մտածված լիներ, զգույշ և կշռադատված, ապա դրան ավելի արագ կհասնեինք։

Դա նման է աջ ձեռքով ձախ ականջը քորելուն։

Լրահոս
0