00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազատ Արշակյան. Խորհրդային Միությունը սոցիալական հավասարության ծրագիր էր

© PanARMENIAN PhotoАзат Аршакян
Азат Аршакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը Խորհրդային Միության տարիներին 3 անգամ կալանավորվել է իր քաղաքական հայացքների համար։ Սակայն քաղաքականությունից դուրս նա չի թաքցնում, որ 70–ականներից սկսած` Հայաստանն առատության 20–ամյակ էր ապրում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա պատմել է այդ տարիներից մնացած հիշողությունները։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոտսոսի — Sputnik. Խորհրդային տարիներին անկախության ձգտումներով առանձնացած քաղաքական գործիչներն անգամ այսօր չեն թաքցնում, որ հայերն ապրել են բարվոք կյանքով, որտեղ չի եղել սննդի, էլեկտրաէնեգիայի ու գազի սակագնի խնդիր։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը պատմում է` ԽՍՀՄ տարիներին 3 անգամ` ընդհանուր առմամբ 10 տարով, ազատազրկվել է, որովհետև ընդհատակյա կազմակերպության անդամ էր, ու 3 անգամ էլ դատարանը սխալ որոշում է կայացրել։ Բայց օբյեկտիվության համար նշում է, որ հայ ժողովուրդը ԽՍՀՄ-ում ապրում էր չքավորությունից դուրս։

«1970 թվականից սկսած` Խորհրդային Միությունում իսկապես առատություն էր, դա կոչվում էր նավթային դոլարների հոսք։ Արաբա-իսրայելական պատերազմից հետո նավթի գինը կտրուկ բարձրացավ։ Խորհրդային Միությունը արտահանում էր մեծ քանակությամբ նավթ, և մեծ գումարներ էին գալիս, կյանքը իսկապես լավ էր»,- հիշում է նա։

Ըստ նրա` Սոցիալիստական Հայաստանն ուներ մի առանձնահատկություն, և հայ ժողովուրդը կարողացավ օգտվել այդ հնարավորությունից` կառուցեց ազգային պետություն և ապահովեց բարձր կենսամակարդակ։ Իսկ պատճառը, նրա համոզմամբ, արդյունավետ կառավարումն էր։

«Սովետական իմպերիան ազգային փոքրամասնությունների կարիքն էր զգում, Ստալինը հենվում էր ազգային փոքրամասնությունների վրա, դրա համար նրանց ներգրավում էին իրենց կյանքի մեջ։ Պատահական չէ, որ հայոց լեզուն դարձավ պետական լեզու։ Դրա համար պայքարել են մեր ղեկավարները։ Հայերի վրա բոլշևիկները հենվում էին, նրանք թույլ չէին տա, որ վատ ապրեին։ 100 գեներալ ունեինք, բանակում հայերը մեծ ազդեցություն ունեին, գնահատված էին Ստալինի ժամանակներից սկսած»,- պատմում է Արշակյանը, հետո մանրամասնում ասածը։

Նրա խոսքով` երբ հեղափոխության շնորհիվ ֆեոդալիզմից անցում կատարվեց, երկրի վերին իշխանությանն անհրաժեշտ էին ուսյալ մարդիկ, որոնք կհամալրեին պետական ապարատը։ Նրանց շրջանում մեծ թիվ կազմեցին հայերը։

«Հայերն ու վրացիներն այդ շրջանում ունեին բարձր կրթական մակարդակ, բարձր կուլտուրա, և նրանք կարող էին զբաղեցնել ադմինիստրատիվ պաշտոններ, հայերը կարողանում էին ամենաբարձր իշխանության հետ առնչվել»,-ասաց ԳԽ պատգամավորը։

Առողջապահական բարձր մակարդակ, կրթական անգերազանցելի որակ ու համեմատաբար բարձր աշխատավարձ։ Ազատ Արշակյանը հետևյալ կետերով ընդգծեց Խորհրդային Հայաստանի քաղաքացիների կենսակերպը։ Բայց աշխատանքի գնալու խստությունն էլ, նրա կարծիքով, չափազանցության էր հասնում։

«Խորհրդային Միությունում 10 տարվա մեջ 2.5 միլիոն մարդ է դատապարտվել 2-4 տարվա ազատազրկման աշխատանքից 15 րոպե ուշանալու համար։ Աշխատանքային պլանն օրենք էր»,-հիշեց նա։

Իսկ մեդալի դրական կողմն էլ այն էր, որ սոցիալական հավասարություն էր գործում ԽՍՀՄ տարիներին։ Արշակյանը պատմեց, որ հարուստ ու աղքատ չկար, իսկ այն մարդիկ, ովքեր կուտակածը ցուցադրում էին, պատժվում էին։

«Խորհրդային Միությունը հավասարության ծրագիր էր։ Այն, ինչ կատարվում է հիմա Հայաստանում, հիվանդություն է։ Ծայրահեղ աղքատությունն ու հոռի բարքերով ապրող իշխանությունը ֆեոդալիզմի ձևերից մեկն է։ Քրեական նկարագիր ունեցող մարդն այն ժամանակ չէր կարող իշխանությունում հայտնվել»,- իր խոսքը եզրափակեց Արշակյանը։

Ամփոփելով` նա միանշանակ հաստատեց, որ մարդկանց հենց սոցիալ-տնտեսական կյանքն ավելի բարվոք էր, քան այսօր։ Բայց այն ժամանակ էլ, նրա խոսքով, Խորհրդային Միությունը մի շարք ոլորտներում հետ էր մնում եվրոպական զարգացած երկրներից։ Չնայած 70-ականներից այս կողմ առատության տարիներ էին։ Նա դա համեմատեց ներկայիս Սաուդյան Արաբիայի հետ, երբ նավթը վաճառում էին, ու դա դառնում էր ճանապարհ, բնակելի տներ, հիվանդանոցներ և այլն։

Լրահոս
0