00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Made in USSR կամ ինչպես ապամոնտաժվեց Խորհրդային Միությունը

© PanArmenianPhotoАрам Саргсян
Арам Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է մի ողջ դարաշրջանի փլուզման և դրա նախապատմության մասին։ Զրույցը վարել է Լաուրա Սարգսյանը։

- Ի՞նչ դրական ու բացասական կողմեր ուներ ԽՍՀՄ-ը։

— Սկսենք նրանից, որ մտացածին էր ամբողջ սոցիալական համակարգը` և՛ կրթությունը, և՛ առողջապահությունը, և՛ բուժսպասարկումը և այլն։ Մշակվել էր սոցիալական երաշխիքների համակարգ։ Միլիոնավոր մարդիկ պանսիոնատներ, սանատորիաներ և արտասահման մեկնելու կոմսոմոլական ուղեգրերի հնարավորություն ունեին։

Յուրաքանչյուր ոք կարող էր որակյալ, անվճար կրթություն ստանալ, որի նմանը մինչ օրս չկա։ Երկրի ապագան ձևավորում էին այն տաղանդները, որոնք մեծանում էին հավասար պայմաններում։ Դրան զուգահեռ գիտությունը ԽՍՀՄ-ի 70 տարվա ընթացքում համաշխարհային մասշտաբի բազմաթիվ գիտնականներ է տվել։

Ереван. Площадь Республики - Sputnik Արմենիա
Sputnik.Կարծիք. Հայերի ավելի քան 70%–ի կարծիքով` ԽՍՀՄ–ի ժամանակ մարդիկ ավելի լավ էին ապրում

Մյուս կողմից, տեխնոլոգիական հետամնացություն կար արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում, հատկապես` թեթև արդյունաբերությունում։ Պահեստները լցված էի խորհրդային արտադրության կոշիկով ու հագուստով, իսկ մարդիկ այլ բան էին ուզում։ Ինքնաարտահայտման մեծ պահանջարկ կար, այլակարծություն, ինչը սահմանափակվում էր նրանով, որ դրա մասին կարելի էր անեկդոտներ պատմել, սեփական կարծիքը հայտնել միայն նեղ շրջանակում։ Այսպես կոչված քննադատությունը մամուլում կուսակցական անձանցից այն կողմ չէր անցնում։

- Ի՞նչ տվեց խորհրդային ժամանակահատվածը Հայաստանին և հայերին։

— Հաստատված գաղափարաբանության համաձայն` խորհրդային տարիներին Ռուսաստանը շատ ավելի վատ էր ապրում, քանի սահմանամերձ հանրապետությունները։ Երկրի սահմանները պետք է պաշտպանված լինեին և, բնականաբար, չէր կարող լինել դժգոհության ալիք, որը կարող էր վտանգավոր հետևանքներ ունենալ։

Խորհրդային ժամանակաշրջանը Հայաստանին ու հայերին կրկին վերածնվելու հնարավորություն տվեց։ Համեմատենք թեկուզ նախորդ դարաշրջանի 20-ականները 60-ականների հետ, կտեսնենք, որ երկու տարբեր Հայաստաններ են։

Մենք պետք է շնորհակալ լինենք խորհրդային պետական ու կուսակցական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանին, որը մեկուկես տարում հեղափոխություն իրականացրեց` առանց արյունահեղության։ Նա մարդկանց տվեց ամենակարևորը` հավատ, ինչը Հայաստանին բարգավաճման հասցրեց, հրավիրեց և համոզեց Հայաստան գալ այն ժամանակաշրջանի մեծագույն հայ գործիչներին ու մտածողներին։
Կարծում եմ, որ 20-րդ դարի 60-ականները ոսկյա տարիներ էին, քանի որ այդ տարիներին մենք մեծ մարդիկ ունեցանք գիտության, սպորտի, մշակույթի և արդյունաբերության ոլորտներում։ Նրանց թվում էին Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Օրբելիները, Միկոյանները, Ալիխանյանները, Տիգրան Պետրոսյանը, Սերգեյ Մերգելյանը, Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը, Ավետիք Իսահակյանն ու մի շարք այլ մարդիկ։
Հատկապես խորհրդային համակարգը այնպիսի պայմաններ ստեղծեց, որոնք խթանեցին այդ տաղանդների զարգացումը։ Հայաստանը տոկոսային առումով մեծ թվով բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ ուներ և այդ առումով առաջին տեղն էր զբաղեցնում միութենական հանրապետությունների շարքում։ Այստեղ տասնյակ գիտահետազոտական ինստիտուտներ էին գործում, և երկիրը պատրաստ էր բարեփոխումների։

- Ինչի՞ց սկսվեց ԽՍՀՄ-ի փլուզումը։

ГОРБАЧЕВ СЪЕЗД - Sputnik Արմենիա
ԽՍՀՄ-ի միակ նախագահի վերջին ելույթը. հայացք Հայաստանից

– Ամեն ինչ սկսվեց 1984 թվականին, երբ գլխավոր քարտուղար Կոնստանտին Չերնենկոյին փոխարինեց երիտասարդ Միխայիլ Գորբաչովը։ Նա մի արտահայտություն արեց, որին ժողովուրդը չէր սպասում` «այսպես հնարավոր չէ ապրել» և հայտարարեց, որ պետք է վերակառուցում իրականացնել։ Սակայն խորհրդային հանրությունն իրականում դրան պատրաստ չէր։ Ես ԽՍՀՄ-ի փլուզումն օրինաչափ երևույթ չեմ համարում։

ԽՍՀՄ-ի փլուզումը շատ երկար էին պատրաստում` ազդելով մարդկանց վրա, քանի որ այդ հասարակարգը հակասում էր արևմտյանին։ Նրանք փորձում էին բոլոր հնարավոր միջոցներով ազդել հասարակության վրա, որպեսզի դադարեին հավատալ ԽՍՀՄ-ի գաղափարներին։ Նրանք, ովքեր իշխանության գլուխ էին գալիս, իրենց իմաստուններ էին համարում և նրանց կարծիքով` իրենք միակն էին, որ գիտեին, թե ինչ է պետք անել։ Հասարակությունն օտարվել էր, և այդ պատճառով ԽՄԿԿ ԿԿ-ի որոշումները պետք է պարզապես կատարվեին` անկախ նրանից` ընդունում ես դրանք, թե ոչ։

- Ո՞րն էր Միխայիլ Գորբաչովի սխալը։

— Գորբաչովի ճակատագրական սխալը հրապարակայնություն («гласность») հայտարարելն էր։ Քանի որ անպատրաստ հասարակությանն այդ մասին հայտարարելուց առաջ Գորբաչովը պետք է տնտեսական բարեփոխումներ կատարեր։ Պետք է բարելավեր կենսական պայմանները, բարձրացներ աշխատավարձերը և այլն։

Նրան այդ մասին մի անգամ ասել է անձամբ XX դարի չինացի ռեֆորմատոր ԴենՍյապոինը։ Երբ Գորբաչովը ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ եղել է Դենի մոտ, նա ասել է. «Ինչ ուզում եք, արեք տնտեսության հետ` ձևափոխեք, վերադասավորեք, սակայն ձեռք մի տվեք կենտրոնացված, պարտիական իշխանությանը, քանի դեռ դուք այլ փոփոխություններ չեք արել»։ Նրանք դուրս են եկել, և Գորբաչովը Ռիժկովին ասել է. «Այս ծերուկը մեզ պետք է սովորեցնի՞»։ Այդ պահից ի վեր երկիրը սկսել է ներքև գլորվել։

Երբ նա սկսեց իր այսպես կոչված վերակառուցումը, արտոնություններ ունեցող պարտիական ապարատը հանկարծ զգաց, որ կարող է զրկվել իր արտոնություններից։ Խուլ դիմակայություն սկսվեց նրանց ու Գորբաչովի միջև, որը որոշել էր զուգահեռ իշխանություն ստեղծել։ Նա դարձավ նախագահ և քաղբյուրոյին զուգահեռ ստեղծեց նախագահական խորհուրդ։ Մի կողմում այսպես կոչված դեմոկրատներն էին` Շևարդնաձեն, Յակովլևը, Պրիմակովը, իսկ մյուս կողմում` ռետրո հայացքների տեր մարդիկ։

Դա նրա մյուս սխալն էր. պետք չէր երկու բևեռներ բախել իրար։ Ես հասկացա, որ նրանք իրականում պետք է կառավարման նոր համակարգ ստեղծեին։ Սակայն հաշվի չէին առել ազգամիջյան սառած հակամարտությունները։ Բոլոր այդ տարիների ընթացքում մենք ապրել ենք խորհրդային միասնական ժողովրդի մասին խաբկանքով, սակայն հրապարակայնությունը հանգեցրեց նրան, որ ակտիվացան մի շարք քարացած հակամարտություններ, այդ թվում` ղարաբաղյան հակամարտությունը։

Լրահոս
0