00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պերմյակովի փաստաբանը մանրամասներ է պատմում դեմ առ դեմ երկարատև հանդիպումներից

Բաժանորդագրվել
Դանելյանը միակ մարդն է, ով ամենաշատն է շփվել ռուս զինծառայող Պերմյակովի հետ, և նա Sputnik Արմենիային դիտարկումներ ներկայացրեց հանցագործի հետ իր երկարատև հանդիպումների մասին։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Արթուր Դանելյանը մեկ ընտանիքի բոլոր անդամների սպանության համար դատապարտված Վալերի Պերմյակովի փաստաբանն է, նա Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում համաձայնեց հասարակության և լրագրողների այն կարծիքի հետ, որ նա զգացմունքներ չունեցող մարդ է։

«Ես քննության ժամանակ նրա հետ շփվում էի 8-10 ժամ։ Նա այն ժամանակ ավելի բաց էր, քանի որ ներկա էր լինում ընդամենը մի քանի մարդ, բացի այդ, մենք նաև առանձին էինք շփվում։ Նա զուսպ է, փակ։ Սակայն նրա մոտ նաև զգացմունքային պահեր կային»,- ասաց Դանիելյանը, ով նրա փաստաբանն է եղել նախաքննության ժամանակ։

Ռուսաստանի կայազորային ռազմական դատարանը նրան դատապարտել է տասը տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում` դասալքության և զենք հափշտակելու համար։ Սպանության գործն առանձնացվեց առանձին վարույթում և հանձնվեց հայկական կողմին։

Заседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Պերմյակովը ցմահ ազատազրկման դատապարտվեց

Դանելյանն այն տպավորությունն ուներ, որ Պերմյակովը չէր գիտակցում, թե իրականում ինչ է արել։ Անդրադառնալով Պերմյակովի պաշտպանի դերին, նա նշել է, որ իրավագիտության պատմության մեջ շատ սխալներ են եղել։ Հասարակությունը պետք է հասկանա, որ փաստաբանը պաշտպանում է ոչ թե Պերմյակովին, Սիդորովին կամ մեկ ուրիշի, այլ Սահմանադրությամբ քաղաքացուն տրված իրավունքները։

Դանելյանն անդրադարձել է նաև դատապարտյալի պատիժը կրելուն, նրա հոգեբանական նկարագրին, նաև այն հարցին, որ պետք է հոգեբանական հսկողություն իրականացնել դեռահասների նկատմամբ վաղ փուլում։

Հարցին, թե որտեղ պետք է պատիժը կրի Պերմյակովը, դեռ ոչ ոք չի կարող պատասխանել։ Դանելյանի կարծիքով` այդ հարցում քաղաքական որոշում կընդունվի, այնպես, ինչպես քրեական գործի դեպքում։ Այն ժամանակ որոշումն ընդունվեց ամենաբարձր մակարդակում` երկրների նախագահների կողմից։

Պաշտպանը վստահ է, որ հենց այդ պատճառով դատավորն այդ պահը բաց թողեց, չնշեց, թե նա որտեղ, որ հաստատությունում պետք է կրի իր պատիժը։

Նա նշեց, որ ռուսական դատարանի կողմից 10 տարի ազատազրկման դատապարտված Պերմյակովը չի կարող փոխանցվել Հայաստանին, որպեսզի պատիժը կրի Հայաստանի տարածքում։ Բայց փաստացի նա գտնվում է Հայաստանի տարածքում, հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում և դատապարտվել է հայկական դատարանի կողմից։

Заседание по делу об убийстве семьи Аветисян российским военнослужащим Валерием Пермяковым - Sputnik Արմենիա
Պաշտպան. Պարզ չէ, թե Պերմյակովը որտեղ է կրելու իր պատիժը

«Դատապարտված լինելով ռուսական հոդվածով` նա չի կարող պատիժը կրել հայկական բանտում։ Այստեղ հակասություն կա»,- նշեց Դանելյանը։

Փաստաբանը չբացառեց այն տարբերակը, որի համաձայն` Պերմյակովը կարող է պատիժը կրել Ռուսաստանում։ Հարյուր տոկոս համոզվածությամբ, Դանելյանի կարծիքով, դա ոչ ոք չի կարող պնդել։ Ինչ վերաբերում է հայկական հասարակության մի մասի կարծիքին, որ Ռուսաստանում Պերմյակովն ավելի լավ պայմաններում կկրի պատիժը, փաստաբանը նշեց` այդ մարդիկ վատ են ծանոթ ՌԴ ուղղիչ համակարգին։

«Շատերին, որոնք կասկածում են ցմահ բանտարկյալների պատժի խիստ լինելուն, խորհուրդ եմ տալիս համացանցում տեղեկություն փնտրել «Սև դելֆին» բանտի մասին։ Որքան ինձ է հայտնի, դրա նմանը Հայաստանում չկա»,- ասաց Դանելյանը։

Համեմատության համար նա պատմեց, որ այդ բանտում դատապարտյալները կարող են տեղաշարժվել միայն մինչև գետին կռացած։

Նա մեկնաբանեց նաև Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանի հոդվածը, որտեղ համեմատվում են Պերմյակովը և Արկադի Նեյլանդը (15-ամյա հանցագործ, ով սպանել էր մորն ու երեխային), ինչպես նաև ներկայացվում է «հանցագործի գենի» մասին Լոմբրոզոյի տեսությունը։

«Որտե՞ղ է չափահասության սահմանը։ 14,15,16 կամ 18 տարեկանու՞մ։ Լիարժեք մեղսունակությունն ըստ օրենքի լինում է 18 տարեկանում, բայց թե նրանց հոգեբանական տարբերությունը որն է, հնարավոր չէ ասել»,- նկատում է Դանելյանը։

Аркадий Нейланд и Валерий Пермяков - Sputnik Արմենիա
Նեյլանդ-Պերմյակով. արտաքին նմանությունը հուշում է հանցագործության մոտիվները

Նա նշեց, որ հոգեբանական վերլուծության հարցերին պետք է մոտենալ ավելի բծախնդրորեն, այլապես այդ դեպքերը կկրկնվեն։

«Ողջ աշխարհում դեռահասները նման հանցագործություններ են կատարում, մտնում են ուսումնական հաստատություններ, կինոթատրոններ և գնդակահարում են մարդկանց։ Դա մեր հոգեվերլուծության ձախողումն է։ Հայաստանի և Ռուսաստանի տարածքում հոգեբանություն գործնականում չկա (ԱՄՆ-ում, օրինակ, կան ընտանեկան հոգեբաններ, անձնական հոգեվերլուծաբաններ)։ Մենք միայն դատարանում ենք բախվում դրա հետ, երբ պետք է փորձաքննություն իրականացնել»,- ասաց Դանելյանը։

Նրա խոսքով` ապագան հոգեբանությանը, հոգեվերլուծությանը, գիտությանն է, որը վաղ փուլում կորոշի այն մարդկանց, որոնց կարելի է թույլ տալ մոտենալ զենքին, նրանց, որոնց չի կարելի զենքին մոտ թողնել և այլն։

Լրահոս
0