00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
11 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:09
51 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Кто такой адвокат Федор Плевако
15:04
24 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Федор Плевако: не с ненавистью, а с любовью судите
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նեյլանդ-Պերմյակով. արտաքին նմանությունը հուշում է հանցագործության մոտիվները

© SputnikАркадий Нейланд и Валерий Пермяков
Аркадий Нейланд и Валерий Пермяков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արկադի Նեյլանդ անունն այսօր շատերին ոչինչ չի ասում, փոխարենը՝ Վալերի Պերմյակովի անունն անմիջապես սարսուռ է առաջացնում: Հարց է ծագում` իսկ ի՞նչ ընդհանրություն կա այս երկու անվան միջև:

Հարցի պատասխանը երկու լուսանկարում է: Առաջին հայացքից թվում է, թե երկու լուսանկարն էլ նույն մարդուն են պատկանում: Պարզապես՝ սև-սպիտակ ու գունավոր տարբերակներով: Տարբերությունը Նեյլանդի լուսանկարի վաղեմության ժամկետն է: Սակայն հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն:

«Հանցագործին կարելի է ճանաչել անմիջապես արտաքինից»,- սա 19-րդ դարի հայտնի հոգեբան Չեզարե Լոմբրոզոյի տեսությունն է, իսկ Նեյլանդ-Պերմյակով նմանությունը` այդ տեսության ցայտուն օրինակ: Դեռևս խորհրդային ժամանակներում ամենադաժան հանցագործության համար մահապատժի դատապարտված անչափահասն արտաքինով գրեթե չի տարբերվում Գյումրիում մի ամբողջ ընտանիք ոչնչացրած Վալերի Պերմյակովից:

Դժվար է տարբերել այս երկու հանցագործներին, նման է ոչ միայն նրանց արտաքինը, այլև կատարած հանցագործության ձևն ու մոտիվները:

Երկու դեպքում էլ հանցագործության ժամանակն իդեալական է ընտրված` վաղ առավոտյան: Հանցագործները առանձնակի դաժանությամբ են սպանել իրենց զոհերին, որոնց թվում նաև մանկահասակ երեխաներ կան: Երկու դեպքում էլ ոճրագործը սպանել է ընտանիքի բոլոր անդամներին ու դեպքի վայրում թողել սպանության գործիքը: Եվ վերջապես, երկու դեպքի համար էլ կարելի է ասել` հանցագործության մոտիվացիայի իսպառ բացակայություն, սառնասրտության ու ցինիզմի առկայություն:

Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն իրեն ամրակցված զենքով ու սվին-դանակով գումար հայթայթելու նպատակով էր լքել ռազմակայանը: Առավոտյան ժամը 06:00-ի սահմաններում մուտք էր գործել Ավետիսյանների տուն, սվին-դանակով հանել մուտքի դռան ապակին ու բացել դուռը, հրազենից արձակած կրակոցով տեղում սպանել էր ընտանիքի 5 անդամին, հետո առանձնակի դաժանությամբ հաշվեհարդար տեսել անօգնական երեխաների հետ` սվին-դանակով նրանց հասցնելով հարվածների մի ամբողջ շարք։ Երկու տարեկան աղջնակը տեղում մաhացել էր, իսկ վեց ամսական Սերյոժան` մեկ շաբաթ անց:

© Aravot Վալերի Պերմյակովի զոհերը
Маленские жертвы Валерия Пермякова шестимесячный Сережа Аветисян с сестрой - Sputnik Արմենիա
Վալերի Պերմյակովի զոհերը

Սպանությունից հետո նա սառնասրտորեն զգեստափոխվել էր, վերցրել 3 բջջային հին հեռախոս և 6000 դրամ կանխիկ գումար: Պերմյակովը դեպքի վայրից հեռացել էր` տեղում թողնելով ինքնաձիգ, պարկուճներ, իր զինվորական համազգեստն ու կոշիկները։ Այնուհետև փորձել էր հատել Թուրքիայի սահմանը, սակայն նրան հայտնաբերել էին ռուս սահմանապահները:

© SputnikՊերմյակովի հանցանքի վայրում թողած իրերը
Исключительные фотографии по делу Пермякова - Sputnik Արմենիա
Պերմյակովի հանցանքի վայրում թողած իրերը

Իսկ Նեյլանդը խորհրդային ժամանակներում հայտնի էր որպես անչափահաս մարդասպան: Նրանից սարսափում և նրան ատում էր ողջ Լենինգրադը: Նեյլանդը կացնով սպանել էր երիտասարդ կնոջն ու երեխային: Նրանից հրաժարվել էր անգամ մայրը: 1964 թ-ին Նեյլանդին մահապատժի են ենթարկել հենց Խրուշչովի հրամանով: Եվ սա միակ դեպքն է Խորհրդային Միության պատմության մեջ, երբ անչափահասը դատապարտվում է մահապատժի` հակառակ միջազգային բոլոր նորմերի ու գործող խորհրդային օրենսդրության: Անչափահաս մարդասպանի պատիժը կիրառվել է, երբ նա ընդամենը 15 տարեկան էր:

Ինչպես և Պերմյակովը, հանցագործությունը կատարելիս Նեյլանդը զոհին ընտրել է պատահականության սկզբունքով։ Համոզվելով, որ տանը կնոջից ու երեխայից բացի ոչ ոք չկա, նա փակել է մուտքի դուռը և սկսել կացնով հարվածել 37-ամյա կնոջն ու սպանել անօգնական երեխային:

© nnm.Արկադի Նեյլանդի զոհերը
Жертвы Аркадия Нейланда Лариса Купреева и ее сын Георгий  - Sputnik Արմենիա
Արկադի Նեյլանդի զոհերը

Հեռանալուց առաջ անչափահաս մարդասպանը նույնիսկ ճաշակել է տանտերերի պատրաստած կերակուրը, իսկ գողոնը չնչին գումար էր ու ֆոտոխցիկ, որով էլ նկարահանել էր իր զոհերին (նախատեսում էր հետագայում վաճառել լուսանկարները): Նեյլանդը հանցագործության վայրում թողել էր սպանության գործիքը՝ կացինը:

© nnmՆեյլանդի հանցագործության վայրը
Место преступления Аркадия Нейланда  - Sputnik Արմենիա
Նեյլանդի հանցագործության վայրը

Լոմբրոզոն դեռես 19-րդ դարում ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ եթե հանցագործության գենը մարդու մեջ առկա է ծնված օրից, այն չի կարող չանդրադառնալ արտաքինի վրա: Այսինքն՝ հանցագործին կարելի է տարբերել անմիջապես արտաքին տվյալներով: Լոմբրոզոն նկարագրում է հանցագործին, իսկ մենք փորձենք հետևել` արդյո՞ք նույն արտաքին տվյալները կարելի է գտնել Նեյլանդի և Պերմյակովի մոտ:

Մարդասպաններին հատկապես բնորոշում են ցցված ու մեծ ականջները, ցածր ճակատը, անհամաչափ գանգը, տափակ քիթը, արտահայտված հոնքերն ու ծնոտը, բարձր այտոսկրերը, մոնղոլոիդ արյունոտ սառը հայացքը` ներքևից, երկար ձեռքերը, ընդգծված շուրթերը, Ճակատին ու դեմքին առկա կնճիռները, փոքր կզակը:

© Sputnik / Асатур ЕсаянцՎալերի Պերմյակով
Валерий Пермяков - Sputnik Արմենիա
Վալերի Պերմյակով

«Հենց այս նախանշաններով կարելի է ճանաչել հանցագործության հակում ունեցող անձին»,- դեռևս 19-րդ դարում ասել է Լոմբրոզոն: Ու թեև ժամանակին Լոմբրոզոյի տեսությունը սուտ գիտություն է համարվել, սակայն նկատենք, որ արտաքին այդ տվյալները կան թե՛ Նեյլանդի, թե՛ Պերմյակովի մոտ:

Գիտնականներից առաջինը Լաֆատերն էր (1741-1801), որ առաջարկում էր կրիմինալի հակում ունեցող մարդկանց արտաքինում նախանշաններ փնտրել: Օրինակ՝ ականջը շրջապատող ուռուցիկ աղեղը մեկնաբանվում է որպես գիշատչի բնազդ, սպանության հակում:

Լոմբրոզոն գտնում էր, որ հանցագործներին հատուկ են նախամարդուն կամ մարդանման կապիկներին բնորոշ հատկություններ ու դիմագծեր: Նա հանցագործների 3 տեսակ է առանձնացնում` մարդասպան, կողոպտիչ և բռնաբարող:

© nnmԱրկադի Նեյլանդ
Аркадий Нейланд - единственный расстрелянный в послевоенном СССР подросток за двойное убийство  - Sputnik Արմենիա
Արկադի Նեյլանդ

Իսկ ո՞րն է սահմանագիծը 15-ամյա Նեյլանդի և 18-ամյա Պերմյակովի միջև: Հարցի պատասխանը հոգեբանական խորը վերլուծություն է պահանջում: Արդյո՞ք 18-ամյա երիտասարդի ու 15-ամյա անչափահասի միջև կա մեծ տարբերություն, որտե՞ղ է սկսվում և ավարտվում տարիքային այդ սահմանագիծը:

Իսկ հարց չի ծագում արդյո՞ք, թե ինչու են շատ սպանություններ ու հանցագործություններ տեղի ունենում նաև բանակում: Չէ՞ որ նույն տարիքային խմբի մասին է խոսքը, երբ զենք է տրվում 18-ամյա պատանուն: Արդյո՞ք 18 տարեկանում այդ սահմանը հատվում է, և մարդը դառնում է չափահաս ու հավասարակշիռ: Եվ մնում է ենթադրել, որ Պերմյակովի տեղում կարող էր հայտնվել ցանկացած մեկը, որին այդ տարիքում զենք էր վստահված, և հաճախ կատարված հանցագործություններում պետք չէ փնտրել հոգեկան շեղումներ կամ հոգեներգործուն դեղերի ազդեցություն: Ու երբ այդ զենքը հայտնվում է մի մարդու ձեռքին, որն ըստ Լոմբրոզոյի տեսության` նաև գենետիկորեն սպանություն կատարելու հակում ունի, հետևությունները թողնում եմ ձեզ…

Պերմյակովի պարագայում փաստաբանները ժխտեցին տեսակետը, թե նա կարող էր գտնվել հոգեկան շեղման կամ հոգեներգործուն դեղերի ազդեցության տակ: Թամարա Յայլոյանը, որը հրաժարվեց Պերմյակովի պաշտպանությունից, հայտարարեց, որ 18-ամյա երիտասարդը առողջական խնդիրներ չունի և չի տառապում որևէ հոգեկան կամ հոգեբանական շեղումով: Նույնը փաստեց նաև նրա մյուս փաստաբանը՝ Արթուր Դանելյանը: Մարդիկ, որոնք անձամբ են շփվել հանցագործի հետ, փաստում են, որ Պերմյակովը հոգեբանական նորմալ ու հավասարակշիռ վիճակում է, ինչն ապացուցվեց նաև հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությամբ:

Դատարանն, իհարկե, դատավճիռ կկայացնի, բայց արդյո՞ք այդպիսով կարելի է հարցը լուծված համարել։

Թե՛ Նեյլանդի և թե՛ Պերմյակովի դեպքում հանցագործության հիմքում վախկոտությունն է, հոգեպես խոցվածությունը, գուցե թերի մանկությունը: Ու թեև Պերմյակովը հատել էր անչափահասության սահմանը` 18 տարին, բայց գուցե մնացել էր նույն անչափահասը, ինչպես 15-ամյա Նեյլանդը, պարզապես այս դեպքում Պերմյակովի ձեռքին ոչ թե կացինն էր, այլ` զենքը:

Ուրեմն որտե՞ղ է սկսվում և ավարտվում անչափահասության սահմանը։ Ի վերջո, որ տարիքից է մարդը դառնում չափահաս կամ հոգեպես առավել հավասարակշիռ։

Այսպիսով, արդյո՞ք նման դաժան սպանությունների հիմքում հանցագործության գենն է խոսում, Լոմբրոզոյի տեսությունը, թե՞ չափահասության ու անչափահասության սահմանը: Գուցե և բոլորովին այլ պատճառ կա հիմքում, բայց մի բան ակնհայտ է` նման գազանությունները կանխելու համար լուրջ հոգեբանական վերլուծություններ ու որոշումներ են պետք` գիտական հիմնավորմամբ: Հակառակ դեպքում նեյլանդներն ու պերմյակովները միշտ են լինելու…

Լրահոս
0