00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Մեխակ Ապրեսյան
Հայ-վրացական աշխատանքային խումբը կնպաստի զբոսաշրջային գործակցության ակտիվացմանը
17:06
6 ր
Վարդենուտն ընդդեմ «Ռիդ»-ի
Վարդենուտ գյուղի բնակիչները փակել էին Երևան–Ապարան ճանապարհը
17:14
11 ր
Գործադուլ վարչական դատարանում
Վարչական դատարանի օգնականները, գործավարներն ու նիստերի քարտուղարները բողոքում են ցածր աշխատավարձից
17:25
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքը սահմանին. Ախուրիկի քաղաքական և սոցիական արգելքները

© Sputnik / Aram NersesyanСело Баяндур
Село Баяндур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղի բնակիչները սովոր են, որ իրենցից ընդամենը մեկ կիլոմետր այն կողմ ուրիշ երկիր է, և երբեմն այստեղ փորձում են թափանցել սահմանախախտներ։ Նրանց ավելի շատ հուզում են սոցիալական խնդիրները։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Ախուրիկ գյուղը տասը կիլոմետր է հեռու Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքից` Գյումրիից և ընդամենը երեք կիլոմետր` թուրքական սահմանից։ Sputnik Արմենիան գյուղի բնակիչների հետ զրուցեց հայ-թուրքական սահմանին այդքան մոտ գտնվող համայնքի կյանքի առանձնահատկությունների մասին։

Ավելի վաղ Sputnik Արմենիան պատմել էր, թե ինչպես է ընթանում տեղի սահմանապահ ջոկատի ծառայությունը։ Այս անգամ մենք զրուցել ենք տեղի բնակիչների հետ այն մասին, թե ինչպես է անցնում կյանքը սահմանների միջև, ինչ խնդիրներ են ունեն սովորական բնակիչները։

© Sputnik / Aram NersesyanՀսկիչ աշտարակ հայ–թուրքական սահմանին
Сторожевая вышка за армяно-турецкой границе  - Sputnik Արմենիա
Հսկիչ աշտարակ հայ–թուրքական սահմանին

Հասկանալու համար, թե ինչ է նշանակում սահմանը գյուղացիների համար, մենք դիմեցինք տեղի համայնքի ղեկավարությանը։ Գյուղապետի տեղակալ Սամվել Բադեյանը պատմեց մեզ, որ գյուղի բնակիչները սահմանապահների հետ հսկում են սահմանը` գիտակցելով, որ առաջին հերթին հսկում են իրենց անվտանգությունը։

«Ախուրիկի յուրաքանչյուր բնակիչ սահմանապահ է։ Ես ինքս դպրոցական տարիներին շնորհակալագիր եմ ստացել այն բանի համար, որ ջոկատին հայտնել եմ երկաթուղու գծերի վրա անծանոթ մարդու հայտնվելու մասին։ Այդպես կվարվեր գյուղի ցանկացած բնակիչ», — ասաց Բադեյանը։

Погранзастава на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Լենինը հայկական Ախուրիկ գյուղից տխուր նայում է թուրքական սահմանին

Նրա խոսքով` իրենք սերտ կապի մեջ են սահմանապահների հետ, որովհետև բոլորը գիտակցում են, որ յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է վնաս հասցնել միջազգային հարաբերություններին։
Համայնքի գրեթե բոլոր մշակելի հողերը (ավելի քան 80 տոկոս) գտնվում են սահմանին, այդ պատճառով հսկվում են ջոկատի կողմից։ Այս կողմերում գողություն չի լինում։

Գյուղի բնակիչները պարբերաբար քննարկումներ են անցկացնում սահմանապահների հետ առկա խնդիրների, այդ թվում` «անկոչ հյուրերի» մասին։ Հաստատված է փոխշահավետ համագործակցություն։ Հասարակ գյուղացիները դառնում են սահմանապահների «աչքերը», իսկ հենց ջոկատը նրանց համար` հուսալի պաշտպանություն։ Բոլորովին վերջերս սահմանապահներին սահմանախախտի մասին հայտնել էր ուշադիր հովիվը։

«Ես չեմ փակում իմ տան դուռը, միայն դարպասն եմ փակում։ Ինձ ապահով եմ զգում, թեև, իհարկե, իմ անունից եմ ասում», — ասաց Բադեյանը։

Սահմանապահների հետ լավ հարաբերությունները և սահմանի կողմից վտանգի բացակայությունը, ցավոք, չեն կարող կուծել գյուղի սոցիալ-տնտեսական խնդիրները։

Պատվարժան ծերունին` 83-ամյա Վազրիկ Բաղդասարյանը, մեզ բացատրեց իրավիճակը։ 1 հեկտար հող մշակելու համար գյուղացիները ծախսում են 130-150 հազար դրամ։

«Եթե ես 3 տոննա ցորեն չստանամ (իսկ գյուղում աճեցնում են միայն ցորեն և կարտոֆիլ), ապա կտուժեմ։ Մենք շատ առատ բերք չենք ստանում, հողը լավը չէ։ Ցանում ենք, իսկ կարկուտն ամեն ինչ փչացնում է։ Անցյալ տարի հարևան գյուղերը մեծ վնաս էին կրել», — ցավով պատմեց Բաղդասարյանը։

Գյուղում աշխատանքը քիչ է, այստեղ ընդամենը 300-400 երիտասարդ կա, նրանց մեծամասնությունը փորձում է աշխատանք գտնել գյուղից դուրս։ Բաղդասարյանի խոսքով` գյուղում ընդամենը 300 տնտեսություն կա, ապրում է շուրջ 1000 բնակիչ, թեև պաշտոնական տվյալներով նրանց թիվը կազմում է 1900-ի։

Նա խոստովանեց, որ մարդկանց չի փրկում նաև անասնաբուծությունը։ Բաղդասարյանը չի մեկնում, թեև տղաների հետ հազիվ է ծայրը ծայրին հասցնում։

Շատերը սոցիալական խնդիրները լուծելու և աշխատանք գտնելու համար մեկնում են Գյումրի կամ ավելի հեռու` Ռուսաստան։
Ինչ վերաբերում է հենց սահմանին, ապա Բաղդասարյանի խոսքով` իրավիճակն արդեն այն չէ, ինչ եղել է խորհրդային շրջանում։

«Նրանք մշակում ենք իրենց հողը, մենք` մերը, թուրքերի հետ կոնֆլիկտ չկա», — ասաց Բաղդասարյանը։

Սոցիալական արգելքներին այստեղ կարևոր են քաղաքականից…

Լրահոս
0