00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեխակ Ղազարյան. Օլիմպիական մրցաշարերն անկանխատեսելի են

© YASUYOSHI CHIBA / AFPОлимпийские игры 2016 в РИО
Олимпийские игры 2016 в РИО - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի քանի օրից մեկնարկում են ամառային օլիմպիական խաղերը: Հայաստանի օլիմպիական հավաքականը մի քանի աննախադեպ արդյունք գրանցեց մինչև Ռիո մեկնելը:

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Առաջին անգամ մեր հավաքականը ներկայանալու է 33 մարզիկով, առաջին անգամ օլիմպիական մեդալների համար պայքարելու են մարմնամարզիկները, առաջին անգամ վեց աթլետ իրավունք ստացավ մասնակցելու խաղերին, առաջին անգամ ազատ ոճի ըմբշամարտում հանդես կգան մեր երկրի չորս ներկայացուցիչներ և, վերջապես, առաջին անգամ բռնցքամարտի մրցումներին մեր դրոշի ներքո հանդես կգա հինգ մարզիկ:

Вольная борьба. Чемпионат мира 2010. Мужчины - Sputnik Արմենիա
Բերիանիձեն օլիմպիական մեդալը կնվիրի հայերին ու վրացիներին

Յուրաքանչյուր մարզաձև ունի իր յուրահատկությունները: Պարզ է, որ հեշտ պայքար ոչ մի մարզաձևում էլ չի սպասվում: Կան, սակայն, նրբություններ, որոնք խոչընդոտում կամ օգնում են մարզիկներին բաղձալի նպատակին հասնելու համար:

Բռնցքամարտի մրցաշարի յուրահատկությունների մասին Sputnik Արմենիան զրուցել է նախկին ԽՍՀՄ բազմակի,Եվրոպայի և Բարի կամքի խաղերի չեմպիոն, Սեուլի և Ատալանտայի օլիմպիական խաղերի մասնակից Մեխակ Ղազարյանի հետ:

-Պարոն Ղազարյան, դուք բարձր կարգի մրցումների այդ թվում՝ օլիմպիական խաղերի, ահռելի փորձ ունենք: Ինչո՞վ են տարբերվում օլիմպիական խաղերը մյուս մրցաշարերից:

— Օլիմպիական նախկին չեմպիոններ չեն լինում: Սա պատմական իրադարձություն է սպորտում: Փոփոխված կանոնակարգի համաձայն, մրցումները տևում են ոչ թե 15-20 օր՝ ինչպես նախկինում էր, այլ 6-8 օր:

Պատճառն այն է, որ հիմա երկու կամ երբեմն էլ երեք ռինգերում են անցկացնում մրցումները: Յոթ օր քաշը պահպանելը այլ բան է, 15 օր՝ այլ բան: Բացի այդ, հոգեբանորեն դժվար է պատրաստվել մրցումներին, քանի որ բոլոր մարզիկները բնակվում են նույն տեղում:

Подготовка Рио-де-Жанейро к Олимпийским играм - Sputnik Արմենիա
Ներկայացվել է Ոիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի երգը

Այսինքն, ամեն օր շփվում են իրար հետ: Օրինակ, ըմբիշները, ձյուդոիստները իրենց մրցումները տվյալ քաշային կարգում անցկացնում են մեկ օրվա ընթացքում, իսկ բռնցքամարտիկը պետք է իր ուժերը հավասարաչափ կարողանա բաշխել մի քանի օրերի վրա:

Նույնը վերաբերվում է նաև հոգեբանական պատրաստականությունը: Բռնցքամարտիկը պետք է այդ լարված մեկ շաբաթվա ընթացքում հետևի իր քաշին, սառը գլխով վերաբերվի իր և մարզումներին և մենամարտերին:

-Սեուլի օլիմպիական խաղերում մինչև իտալացի Ջանի Պարիզիի մենամարտը բոլորս էլ հավատում էինք քո հաղթանակին: Դու շատ լավ մարզավիճակում էիր և առաջին մարտն էլ հիանալի էիր անցկացրել: Ի՞նչը խանգարեց հաղթահարել իտալացու արգելքը, որը, ի դեպ, հետագայում դարձավ օլիմպիական չեմպիոն:

— Ծանր հիշողություններ են, բայց այն, որ ֆավորիտը ես էի այդ մենամարտում, հիմքեր ուներ: Մինչև օլիմպիական խաղերը ես երկու տարի ոչ մի մենամարտում չէի պարտվել՝ հաղթելով իմ քաշային կարգում բոլոր ուժեղագույն բռնցքամարտիկներին: Կար պարզապես ներքին լուրջ խնդիր ԽՍՀՄ հավաքականի մեջ:

Այն ժամանակ ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես գալը շատ բարդությունների հետ էր կապված: Կար նաև ազգային խնդիրը: Ճիշտ է, ես բոլոր ընտրական մենամարտերում հաղթել էի, բայց հավաքականի մարզիչները ուզում էին օլիմպիական խաղերին տանել աշխարհի չեմպիոն Յուրի Ալեքսանդրովին: Ինքն էլ անկասկած տաղանդավոր բռնցքամարտիկ էր, բայց ես հաղթել էի նրան: Մարզիչները տեղ էին տալիս ազգությամբ ռուս բռնցքամարտիկին:

Օլիմպիական խաղերի մեկնարկից մեկ շաբաթ առաջ իմ ու Ալեքսանդրովի միջև պարտադրված մենամարտ անցկացրին: Ես չորս մենամարտ անցկացրի ու հաղթեցի բոլորին, բայց գերհոգնածություն զգացի:

Ованнес Бачков - Sputnik Արմենիա
Հովհաննես Բաչկով. պատրաստ եմ նվաճել օլիմպիական չեմպիոնի տիտղոսը

Լարվածությունն ու հոգնածությունը ի վերջո իրենց դերակատարումն ունեցան: Առաջին գոտեմարտում ես բացահայտ առավելությամբ հաղթեցի Եվրոպայի չեմպիոն Լյուբիշա Սիմիչին, բայց հոգեբանորեն ես չկարողացա պատրաստվել հաջորդ մենամարտին:

Կուտակված հոգնածությունը չար կատակ խաղաց ինձ հետ ու հենց այդ պատճառով ես չտեսա Պարիզիի հարվածը: Իմ մարզական կարիերայի ընթացքում ես մեկ անգամ եմ հայտնվել ռինգի հատակին, ու ցավոք դա օլիմպիական մրցաշարն էր:

-Մեր հավաքականում կա՞ բռնցքամարտիկ, ում նմանեցնում եք ձեզ: Մարտաոճով կամ այլ գործոններով:

— Կա: Հովհաննես Բաչկովին եմ շատ նմանեցնում ինձ: Գիտեք, թե ինչպիսի դժվարություններ հաղթահարելով Հովհաննեսը օլիմպիական ուղեգիր վաստակեց: Հուսով եմ, որ կարողացավ հանգստանալ ու կկարողանա արդյունքի հասնել օլիմպիական ռինգում:

-Ի՞նչ խորհուրդներ կտաք մեր բռնցքամարտիկներին:

— Հավաքականում փորձառու մասնագետներ են աշխատում, և մեր մարզիկները, անկասկած, ճիշտ խորհուրդների պակաս չեն ունենա: Կուզենայի, որ մեր մարզիկները սառը գլխով, կշռադատված քայլերով մոտենային յուրաքանչյուր մենամարտի:

-Առաջին անգամ Հայաստանը օլիմպիական խաղերին մասնակցում է հինգ բռնցքամարտիկներով: Ձեր կարծիքով ո՞ւմից կարելի է արդյունք ակնկալել:

— Օլիմպիական խաղերը միշտ էլ անկանխատեսելի են: Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մարզիկներին երբեմն չի էլ հաջողվում մեդալ նվաճել օլիմպիադայում:

Եթե բացառենք մրցավարական գործոնը, ապա բոլորն էլ կարող են արդյունքի հասնել: Չեմ ուզում կանխատեսել, որովհետև իրոք անկանխատեսելի է:

-Գյումրին մարզական քաղաք է: Հիմա երկրորդ քաղաքը ներկայացնելու են Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը: Բռնցքամարտում ոչ միայն Գյումրին, այլև ամբողջ Հայաստանը, Վլադիմիր Ենգիբարյանի ոսկե մեդալից բացի, չուենի նման կարգի հաջողություն: Ինչպե՞ս կընդունվի մեր բռնցքամարտիկների հաջողությունը:

— Գյումրուց բռնցքամարտի օլիմպիական խաղերին միայն ես եմ երկու անգամ մասնակցել: Հիմա միանգամից երկու մասնակից ունենք:

Давид Сафарян - Sputnik Արմենիա
Դավիթ Սաֆարյան. Օլիմպիական մեդալի երազանքով

Աստված տա՝ մեր մարզիկները միայն հաղթանակներ տոնեն, իսկ հետո արդեն պարզ է, որ կհերոսանան: Ես հաջողություն եմ ցանկանում մեր բոլոր բռնցքամարտիկներին ու բոլոր օլիմպիականներին:

Ճիշտ է, ես հիմա Գյումրի քաղաքի սպորտի բաժինն եմ ղեկավարում, բայց մեր յուրաքանչյուր մարզիկի հաղթանակը հարկավոր է մեր երկրին ու մեր ժողովրդին:

Լրահոս
0