00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բերիանիձեն օլիմպիական մեդալը կնվիրի հայերին ու վրացիներին

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցВольная борьба. Чемпионат мира 2010. Мужчины
Вольная борьба. Чемпионат мира 2010. Мужчины - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բրազիլիայի ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի թիմում մեծ հույսեր են կապում գերծանր քաշային կարգի հետ, որտեղ Հայաստանը ներկայացնում է վրացի Լևան Բերիանիձեն: Նա առաջինն էր ազատ ոճի ըմբիշներից, ով օլիմպիական վարկանիշ վաստակեց:

Բերիանիձեն Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ անելու է հաղթողների շարքում լինելու համար: Մարզիկի հետ զրուցեց Խաչիկ Չախոյանը։

-Լևան, ի՞նչ տրամադրությամբ ես շարունակում մարզվել Օլիմպիական խաղերից առաջ:

— Ինչ-որ արտասովոր մոտեցում չկա: Ինչպես պատրաստվում ենք խոշոր մյուս մրցումներին, այդպես էլ հիմա պատրաստվում ենք Օլիմպիական խաղերին:
Օլիմպիադային մասնակցելն արդեն իսկ հաջողություն է: Սակայն դրանով բավարարվելը միանշանակ սխալ է: Կանգ առնել պետք չէ: Ու ես իմ ամբողջ կարողությունները ներդնելու եմ` օլիմպիական գորգի վրա մեդալ վաստակելու համար:

© armnocԼևան Բերիանիձե
Լևան Բերիանիձե - Sputnik Արմենիա
Լևան Բերիանիձե

-Քո մարզական կարիերայում ամենամեծ հաջողությանը հասել ես 2010 թվականին, երբ աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ վաստակեցիր: Հիմա ինչպե՞ս ես գնահատում քո հնարավորությունները:

— Ինձ համար դժվար է իմ հնարավորություններին գնահատական տալը: Ես, ինչպես և մեր մյուս ըմբիշները, պատրաստվում եմ ըստ նախատեսված ծրագրի: Հետո ոչ ոք էլ չի կարող ասել, թե ինչպիսի ընթացք կունենա մրցաշարը Ռիոյում: Մի բան կարող եմ հաստատ ասել՝ Օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցներն էլ ձգտելու են մեդալ վաստակել:

Մի կողմից` օլիմպիական խաղերում մանրուքներ չկան, մյուս կողմից էլ` մանրուքները կարող են վճռորոշ լինել: Շատ բան է կախված նաև վիճակահանությունից: Նայած թե ով կլինի մրցակիցդ նախնական գոտեմարտերում: Չնայած միևնույն է, եթե ուզում ես մեդալ վաստակել, պետք է հաղթես, և վերջ:

Георгий Кетоев1 - Sputnik Արմենիա
Գեորգի Կետոև. Օսեթիայից` Հայաստանով դեպի Ռիո

-Դու ազգությամբ վրացի ես: Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալը այդ առումով քեզ համար ի՞նչ է նշանակում:

— Նշանակում է, որ Հայաստանում մարդիկ ինձ վստահել են, ու ես պետք է արդարացնեմ այդ վստահությունը: Տարբեր հավաքականների կազմում տարբեր ազգի մարզիկներ են հանդես գալիս: Սա արդեն կարծես թե ընդունված մոտեցում է ժամանակակից սպորտում:

-Քո նվաճումը Ռիոյում, բացի անձնականից, ո՞ր երկրի հաջողությունը կհամարես:

— Հայաստանի և Վրաստանի: Ոչ ոք էլ չի կարող մոռանալ իր արմատները: Ես վրացի եմ ու հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանի հավաքականը: Եթե Աստված տա, ու ես կարողանամ կանգնել պատվո պատվանդանին, դա կլինի Հայաստանի ու Վրաստանի մեծ հաղթանակը: Կուրախանան երկու երկրների ժողովուրդները: Դա կլինի իմ հաղթանակի ամենաբարձր ու կարևոր գնահատականը: Ինձ մում է հասնել այդ բաղձալի նպատակին, և ես դրա համար ամեն ինչ կանեմ:

Լրահոս
0