00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հովհաննես Բաչկով. պատրաստ եմ նվաճել օլիմպիական չեմպիոնի տիտղոսը

© armnocОваннес Бачков
Ованнес Бачков - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը առաջին անգամ օլիմպիական խաղերի պատմության մեջ Օլիմպիադայում պայքարի մեջ է մտնելու հինգ բռնցքամարտիկներով. Արամ Ավագյանին, Նարեկ Աբգարյանին, Վլադիմիր Մարգարյանին և Արթուր Հովհաննիսյանին միացավ նաև Հովհաննես Բաչկովը:

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի- Sputnik. 64 կգ քաշային կարգում մեր բռնցքամարտիկներից վերջինը Հովհաննես Բաչկովը օլիմպիական վարկանիշ վաստակեց: Վենեսուելայում կայացած վարկանշային մրցաշարում, որին մասնակցում էին նաև պրոֆեսիոնալները, հայ բռնցքամարտիկը անգերազանցելի էր ու հասավ նպատակին: Հովհաննես Բաչկովի հետ զրույցը վարել է Խաչիկ Չախոյանը։

-Հովհաննես, շատ դժվար ստացվեց ճանապարհը դեպի օլիմպիական մրցահարթակ, բայց հիմա արդեն վստահ կարելի է ասել, որ դու մասնակցելու ես օլիմպիական մրցաշարին: Ի՞նչը օգնեց հասնել դրան:

— Ճիշտն ասած՝ մինչև վերջին ակնթարթը, նույնիսկ այն ժամանակ, երբ թվաց, որ ամեն ինչ ավարտված է, շարունակում էի հավատալ, որ Աստված մի դուռ բացելու է: Ես պատրաստ էի փորձությանը, ու հիմա կարելի է ասել, որ Աստծո օգնությամբ հասա նպատակիս: Արդարությունը վերականգնվեց։ Ես անարդար էի զրկվել վարկանիշից՝ մրցավարների պատճառով:

-ինչպե՞ս որոշվեց, որ պիտի մասնակցես պրոֆեսիոնալների այդ մրցաշարին:

— Ես շնորհակալ եմ Օլիմպիական կոմիտեին և բռնցքամարտի ֆեդերացիային, որոնք ընձեռեցին ինձ նման հնարավորություն ու կարողացա մեկնել Վենեսուելա: Շատ ավելի ուրախ եմ, որ կարողացա արդարացնել սպասելիքները՝ համալրելով մեր օլիմպիական հավաքականը:

Бокс - Sputnik Արմենիա
Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակիչում է

-Հովհաննես,ս քո կարծիքով ի՞նչ է հարկավոր մարզիկին օլիմպիական խաղերում հաջողության հասնելու համար:

— Հարկավոր է հավատալ ուժերին, հավատալ Աստծուն:
-Առաջին անգամ օլիմպիական խաղերում մեր երկիրը ներկայացված է լինելու հինգ բռնցքամարտիկներով: Ինչպիսի՞ն է մթնոլորտը մեր թիմում հիմա:

— Ոչ միայն հիմա, այլ ամբողջ նախաօլիմպիական շրջանում, մեր հավաքականը նման է հայկական փոքրիկ մի ընտանիքի, որի անդամները միմյանց հավատում են ու ոգևորում: Ճիշտ է, մեր մարզաձևը մենապայքարային է, բայց մենք նման ենք մեկ բռունցքի: Հաղթանակների հասնելու համար մենք ջանք ու եռանդ չենք խնայում:

- Բռնցքամարտում մարտի ժամանակ մարզիչները անընդհատ հուշում են իրենց սաներին, բայց շատ մարզիկներ, արդեն մարտի մեջ լինելով՝ չեն էլ լսում մարզչին: Քեզ մոտ ինչպե՞ս է:

— Ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Ինչպես և բոլոր բռնցքամարտիկները՝ ես էլ, բնականաբար, մտածում եմ լավ մարտ վարելու մասին, բայց կարողանում եմ լսել մարզչին նույնիսկ մեկ րոպեանոց հանգստի ժամանակ: Դա շատ օգտակար է:

-Հովհաննես, յուրաքանչյուր բռնցքամարտիկ ռինգում ունի իր ուժեղ կողմը՝ լինի կողային կամ ուղիղ հարված, կամ էլ ապերկոտ: Ո՞րն է քո հաղթաթուղթը:

— Իմ ամենաուժեղ կողմը իմ դիմացկունությունն է: Ռինգում նույնիսկ հարված բաց թողնելիս չեմ ընկճվում: Միայն պարտությունն է, որ կարող է ընկճել:

-Ռինգում պատահում են նաև մրցավարական անարդարություններ: Դրա վառ ապացույցը Պետրաուսկասի հետ մենամարտն էր վարկանշային մրցաշարում, երբ Թուրքիայում, չնայած դու հաղթեցիր, հաղթանակը շնորհեցին մրցակցիդ: Ընդհանրապես, մտավախություն կա՞ մարտից առաջ, որ դա կարող է պատահել քեզ հետ:

— Ինձ հետ մրցավարական անարդար որոշումներ շատ են պատահել: Բնական է, որ դա պարզապես ճնշում է, բայց հիմա, երբ ես կարողացա օլիմպիական վարկանիշ վաստակել, ինչ-որ տեղ վստահ եմ, որ օլիմպիական ռինգում ինձ հետ դա չի պատահի:

-Ի՞նչ է նշանակում քեզ համար օլիմպիական մեդալը:

— Յուրաքանչյուր մարզիկի նման ես էլ երազել եմ օլիմպիական մեդալի մասին: Հիմա այդ երազանքը դարձել է նպատակ: Եթե հաջողվի, ապա ես երջանիկ կլինեմ:

-Եվ, վերջապես, Հովհաննեսը հայկական անուն է, իսկ ազգանունդ՝ Բաչկով: Այսինքն՝ արմատներով դու որտեղի՞ց ես:

— Իմ պապը ազգությամբ ռուս է: Հայ-թուրքական պատերազմի ժամանակ եկել է հայերին օգնելու ու հաստատվել Հայաստանում: Սա էլ իմ ազգանվան գաղտնիքն է: Բայց ես հայ եմ և մեր դրոշի համար պայքարելու եմ ուժերիս գերլարումով՝ մինչև հաղթանակ:

 

 

Լրահոս
0