00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
42 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Кючук-Кайнарджийский мир: когда Крым стал ближе к России
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տանը` ինչպես սահմանին

© Sputnik / Асатур ЕсаянцДемонстранты собрали еду для заложников и членов вооруженной группы
Демонстранты собрали еду для заложников и членов вооруженной группы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սարի Թաղի բնակիչները լքում են իրենց տները` ժամանակավոր կացարաններ գտնելով բարեկամների կամ ընկերների մոտ. արդեն չորրորդ գիշերն է` նրանք գազ չունեն, զրկված են հասարակական տրանսպորտից օգտվելու հնարավորությունից։ Իսկ ջուր և էլեկտրականություն ունենում են միայն որոշակի ժամերի։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Կենտրոնից դեպի Սարի Թաղ մի քանի ճանապարհ է տանում։ Սակայն Էրեբունի համայնքում կիրակի առավոտյան տեղի ունեցած իրադարձություններից հետո սարիթաղցիները ստիպված են շրջանցել քաղաքի գրեթե կեսը տուն հասնելու համար։

Անհայտության սահմանը

Արդեն հինգերորդ օրը կենտրոնը Սարի Թաղի հետ կապող ճանապարհը փակ է։ Ոստիկանները կենդանի բարիկադներ են կառուցել, և այդ բարիկադներին մոտենալու հետ մեկտեղ տպավորություն է ստեղծվում, թե քո առջև սահմանային հսկիչ անցակետ է։ Հենց այստեղ նախօրեին բախում տեղի ունեցավ ոստիկանության և ցուցարարների միջև։ Ցերեկային լույսի տակ կարելի է նկատել շուրջբոլորը թափված քարեր, ինչպես նաև կոտրված գարեջրի շշեր, որոնք երեկ նետվում էին ոստիկանների ուղղությամբ։

Մենք մոտեցանք այսպես կոչված սահմանին։ Մեզ բարեհամբույր դիմավորեցին, սակայն մեր ձեռքին տեսնելով տեսախցիկ և ձայնագրիչ` խնդրեցին չնկարահանել և չձայնագրել խոսակցությունը։ Պարզվեց` իրավապահ մարմինների ներկայացուցիչները «անցակետով» թույլատրում են անցնել միայն գրանցման վայրը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո։ Ուրիշ ոչ ոք չի կարող այստեղ ոչ մտնել, ոչ էլ դուրս գալ։ Սարի Թաղում հինգերորդ օրն է` չի գործում նաև հասարակական տրանսպորտը։

Дорога, улица, движение , транспорт, машины - Sputnik Արմենիա
Երևանում երթուղու փոփոխություն է տեղի ունեցել

«Ստիպված երկար ճանապարհ ենք կտրում, որ տրանսպորտ նստենք և աշխատանքի, խանութ կամ դեղատուն գնանք։ Սակայն որքան կդիմանանք, չգիտեմ», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Սարի Թաղի բնակիչ Հովհաննես Խաչատրյանը։

Նա կարծում է, որ երեքշաբթի տեղի ունեցած միջադեպը պայմանավորված էր նրանով, որ սարիթաղցիների համբերության բաժակը պարզապես լցվել էր։ Մարդիկ նյարդայնացած են, չէ՞ որ այս շոգին նրանք ստիպված են մի քանի կիլոմետր քայլել հասարակական տրանսպորտից օգտվելու համար։

Առանց ջրի, լույսի և գազի, սակայն հույսը սրտում

Անկախ գազի բացակայությունից` Սարի Թաղում կյանքը բնականոն հունով է ընթանում։ Կապույտ վառելիքը անջատել են այն բանից հետո, երբ հուլիսի 17-ի առավոտյան զինված խումբը գրոհել է ոստիկանության գնդի շենքը։

Բարիկադներից կամ այսպես կոչված հսկիչ անցակետից մի քանի տասնյակ մետր այն կողմ երեխաները ֆուտբոլ են խաղում։

© Sputnik / Асатур ЕсаянцՈստիկանները գրավված ՊՊԾ գնի մոտ
К захваченному зданию полиции в Ереване прибыли демонстранты - Sputnik Արմենիա
Ոստիկանները գրավված ՊՊԾ գնի մոտ

Առաջին հայացքից կարող է թվալ, որ նրանք հանգիստ են և անհոգ։ Սակայն դա այդպես չէ։ Երեխաներից մեկը խոստովանեց, որ սարիթաղցիների և ոստիկանների բախումից հետո վախենում է փողոց դուրս գալ` հանկարծ կարող են կրակել կամ քար նետել իր վրա։

Հոսանքն ու ջուրն այստեղ պարբերաբար անջատվում են։ Սարի Թաղի բնակիչները զուգահեռներ են տանում 90-ականների հետ։ Այսօր, ինչպես այն տարիներին, մարդիկ ստիպված են ճաշ պատրաստել էլեկտրական սալիկների վրա, իսկ հետո ծածկոցով փաթաթել, որ շուտ չսառչի։

«Ստիպված սալօջախ ենք միացնում, իսկ դա թանկ է։ Ոմանք տնտեսման նպատակով չոր սնունդ են օգտագործում. հաց ու պանիր, լոլիկ և վարունգ են ուտում։ Իսկ ինչպե՞ս վարվեն նրանք, ովքեր երեխա ունեն», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Սարի Թաղի բնակիչ Պետրոս Մանասյանը։

Նա խոստովանեց, որ մտահոգված է երկրում տիրող իրավիճակով, հատկապես ցավում է, որ մարդ է զոհվել։

Демонстранты в Ереване сооружают баррикады - Sputnik Արմենիա
Երևանում ցուցարարները բարիկադներ են կառուցել

«Ես ինքս ոստիկանի որդի եմ։ Իրավապահները նույնպես մարդիկ են։ Զոհված ոստիկանը պատրաստվում էր որդուն ամուսնացնել։ 49 տարեկան էր», — ասաց Մանասյանը` չկարողանալով զսպել զգացմունքները։

Մանասյանը հուսով է, որ ամեն ինչ շուտով կհանդարտվի և սարիթաղցիները կապրեն այնպես, ինչպես ապրում էին օրեր առաջ։

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք։ Նրանք պատանդ են վերցրել ոստիկանության ծառայողների՝ նրանց ազատման դիմաց պահանջելով ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, նաև պահանջում են Հայաստանի իշխանությունների հրաժարականը։ ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցները բանակցում են զինված խմբի անդամների հետ։

Լրահոս
0