ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 31-ին աշխատանքային այցով ժամանել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու Ասատանայում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստին կմասնակցեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը:
ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրացման խորացման հեռանկարները, ներառյալ՝ գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորումը, կարծիքներ կփոխանակեն արտասահմանյան երկրների և տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնման շուրջ: Բանակցությունների արդյունքում մի շարք փաստաթղթեր կստորագրվեն։