00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:30
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
11:47
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
11:56
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտգործնախարար. Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է փաթեթային լինի

© Sputnik / Asatur YesayantsЭдвард Налбандян
Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն անհրաժեշտ պայմաններ կստեղծի բանակցային գործընթացը վերսկսելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը պետք է փաթեթեային լինի` փուլային իրականացմամբ, «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Վերջին տարիներին բանակցային գործընթացի բոլոր փուլերում, այդ թվում կարծիքների փոխանակման փուլում, որևէ կասկած չկա, որ մոտեցումը միշտ եղել ու մնում է նույնը, և այդ մասին մենք բազմիցս խոսել ենք, այդ մասին ասել են նաև համանախագահները, այդ թվում նաև Լավրովը` կարգավորումը պետք է լինի փաթեթային` փուլային իրականացմամբ», — ասել է Նալբանդյանը` մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի առաջարկությունը, որ անհրաժեշտ է փուլ առ փուլ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ինչի մասին նա ասել է նախորդ երկուշաբթի Վիեննայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Իմ ռուս գործընկերը բազմիցս անձամբ պարզաբանել է, որ Լավրովի առաջարկի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա: Նա բազմիցս ընդգծել է, որ կարծիքների փոխանակումն իրականացվում է մտորումների, գաղափարի ձևակերպման, հանգուցալուծումների որոնման մակարդակով», — նշել է ՀՀ արտգործնախարարը:

Նալբանդյանի խոսքով` վերջին տարիների ընթացքում «մենք ինտենսիվորեն աշխատել ենք փոխզիջումային ձևակերպումների ուղղությամբ և նույնիսկ բազմիցս մոտ եղել հանգուցալուծմանը, սակյան ադրբեջանական կողմը նույնպես բազմիցս քայլ է կատարել դեպի հետ»:

«Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, որոնց մասին խոսվում է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի, ԱՄՆ պետքարտուղարի և Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղարի համատեղ հայտարարության մեջ` կապված հակամարտության խաղաղ կարգավորման հակվածության, 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրի պահպանման, հակամարտության գոտում ավելի արդյունավետ մոնիտորինգ անցկացնելու նպատակով սեղմ ժամկետներում հրադադարի խախտման հետաքննության անցկացման մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորությունների ընդլայնման մասին, անհրաժեշտ պայմաններ կստեղծի բանակցային գործընթացի վերսկսման, խնդրի կարգավորման չափորոշիչների համաձայնեցման և փոխհամաձայնեցված հանգուցալուծումներ գտնելու համար», — հայտնել է արտգործնախարարը:

Պատասխանելով այն հարցին, թե որքանով կարող ենք ակնկալել, որ Վիեննայի պայմանավորվածությունները կիրականանան, Նալբանդյանը նշեց. «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորության մասին համանախագահները հայտնել են բազմիցս, այդ թվում` այդ երկրների նախագահների մակարդակով` նրանց կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտնի հինգ հայտարարություններում: Հայաստանը ոչ միայն խոսքով, այլև գործով հաստատել է իր հավատարմությունը` խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելուն»:

«Համանախագահող երկրները բազմիցս կոչ են արել հակամարտող բոլոր կողմերին կատարել եռակողմ անժամկետ 1994-1995 թվականների հրադադարի պահպանման մասին համաձայնագրի պահանջները: Ադրբեջանն անդադար անտեսում էր այդ կոչերը, իսկ վերջին ամիսներին սկսեց, ես կասեի «պարտիզանական պատերազմ» այդ փաստաթղթերի դեմ միջազգային կազմակերպություններում` փորձելով նրանց գործողությունները կասկածի տակ դնել: Համանախագահներն անհապաղ ելույթ ունեցան համապատասխան արձագանքով ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում», — նշել է նախարարը:

«Միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին ընդգծվել է բազմիցս, այդ թվում` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի երկու նախագահների 2011 և 2012 թվականներին Սոչիում ընդունած հայտարարությունների մեջ, և անցյալ տարի դեկտեմբերին Բեռնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներով համանախագահ երկրների համատեղ հայտարարության մեջ: Ադրբեջանը մինչ օրս խոչընդոտում էր դրան», — ասել է Նալբանդյանը:

«Այն, որ համանախագահող երկրների նախարարներն առաջին անգամ էին մասնակցում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովին, ցույց է տալիս, թե ինչ կարևորություն են տալիս համանախագահող երկրները նոր թեժացում չթույլատրելու, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման բանակցային գործընթացի վերսկսման համար պայմաններ ստեղծելու հարցերին: Հուսանք, որ Ադրբեջանը այս անգամ չի խափանի համանախագահող երկրների հույսերն ու միջազգային հանրության սպասումները», — նշել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:

 

 

 

Լրահոս
0