00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
6 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
28 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:34
5 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որքա՞ն կէժանանա էլեկտրաէներգիան հայ սպառողի համար

© Sputnik / Марина Лысцева / Անցնել մեդիապահոցЛампы
Лампы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀԾԿՀ–ն ուսումնասիրում է, թե որքանով կարող է նվազել էլեկտրաէներգիայի սակագինը` գազի սակագնի վերանայումից հետո։ Մինչ այդ, հայ տնտեսագետներն արդեն որոշակի հաշվարկներ են անում։ Ոմանց կարծիքով, նվազումը կարող է լինել 5-6 դրամ, ոմանց կարծիքով` շատ ավելի

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2 օր առաջ հավանություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին, որի համաձայն` այս տարի շուրջ 20 մլրդ դրամի ներդրում է կատարվելու։ Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի ներդրումն 8 մլրդ դրամ է կազմել։
Այս գումարի շրջանակում ընկերությունը խոստանում է նաև նոր, ժամանակակից հաշվիչներ տեղադրել։

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը, թեև կարծում է, որ ՀԷՑ-ն ավելի հրատապ խնդիրներ ունի լուծելու, բայց ընդհանուր առմամբ ողջունում է նոր հաշվիչների գաղափարը։

Ситуация с энергоснабжением Крыма - Sputnik Արմենիա
ՀԾԿՀ–ն կվերանայի էլեկտրաէներգիայի սակագինը

«Առաջխաղացում կա, դա ուրախալի է, բայց բոլորս տեսնում ենք, թե ինչ վիճակում են բազմաբնակարան շենքերի մուտքերը, կցոններով կախված էլեկտրալարերը, և ամեն տարի այդ աշխատանքների համար 200 մլն դրամ է հատկացվում` անկախ նրանից, թե 8 մլրդ է ներդրվում, թե 20»,- ասաց նա։

Առաջիկայում ՀԾԿՀ-ն նախատեսում է նաև վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը։ Թե որքան այն կարող է նվազել, դեռ հայտնի չէ. հանձնաժողովում դեռ հաշվարկում են։ Իսկ տնտեսագետները փորձում են սեփական հաշվարկներով հիմնավորել, թե որքան պետք է վճարի հայ սպառողը էլեկտրաէներգիայի դիմաց։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանն, օրինակ, չի բացառում, որ սակագնի մեջ կարող է հաշվարկվել նաև ՀԷՑ-ի խոստացած ներդրման 20 մլրդ դրամը։

«Սակագինն այսօր հաշվարկվում է հին սովետական պլանային տնտեսության տրամաբանությամբ։ Այսինքն` ինչքան կարողացան շատ ծախսեր ցույց տալ, այնքան սակագինը կբարձրանա։ Իսկ շուկայական հարաբերությունները որևէ ձևով չեն ազդում սակագնի վրա»,- ասաց տնտեսագետը։
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը ևս կիսում է այն տեսակետը, որ մասնավոր ընկերության արդիականացմանն ուղղված ծախսերը չպիտի փոխհատուցվեն սպառողի գրպանից։

Ոչ պաշտոնական հաշվարկներով` էլեկտրաէներգիայի 1 կիլովատը սպառողի համար կէժանանա 5-6 դրամով։ Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը կարծում է, որ սակագինը վերանայելուց առաջ նախ պետք է հիմնավորվի, թե որքանով է արդարացված անցյալ տարի օգոստոսի 1-ից թանկացած ու մինչ օրս պաշտոնապես գործող 41,85 դրամ սակագինը։

«Այդ հարցն այդպես էլ մնաց չլուծված,- հիշեցնում է Հայկ Գևորգյանը,- երկու աուդիտ արեցին` մեկը` ՀԷՑ-ում, մյուսը`ՀԾԿՀ-ում, արդյունքները մնացին կիսատ, բայց չկատարվեց ամենահիմնականը` կառավարությունն ընդհանրապես չմոտեցավ ՀԷՑ-ի կատարած այն ծախսերին, որոնք ՀԷՑ-ը կատարել է ու դրանք դրել սակագնի հիմքում»։

Осветительные лампочки - Sputnik Արմենիա
Տնտեսագետ. Էլեկտրաէներգիայի սակագինը կիջնի 2–3 դրամով

Եվ քանի որ այդ ծախսերն այդպես էլ չհրապարակվեցին ու չհիմնավորվեցին, Հայկ Գևորգյանը չի բացառում, որ նույնիսկ մինչև վերջին թանկացումը գործող սակագինն անհիմն էր։

Տնտեսագետ Արտակ Մանուկյանն էլեկտրաէներգիայի գործող սակագինն արդարացի չի համարում։ Ինչ վերաբերում է վերանայմանը, այն պետք է նվազագույնը վերադառնա անցյալ տարվա սակագնին։

«Հաշվի առնելով այն բոլոր գործոնները, որոնք ազդում են սակագնի ձևավորման վրա` ինֆլյացիա, լրացուցիչ ծախսեր, որոնք նոր կարող են ծագել, ես կարծում եմ, որ մենք առնվազն պետք է ունենանք սակագին` ոչ բարձր, քան նախորդ տարվա 42 դրամ սակագինն էր»,- իր կանխատեսումը ներկայացրեց տնտեսագետը։

Ի դեպ, թե երբ ՀԾԿՀ-ն կվերանայի էլեկտրաէներգիայի գործող սակագինը, դեռ հայտնի չէ, բայց ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա միայն գազի սակագնի վերանայումից հետո։

 

Լրահոս
0