00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԾԿՀ–ն կվերանայի էլեկտրաէներգիայի սակագինը

© Sputnik / Сергей Мальгавко / Անցնել մեդիապահոցСитуация с энергоснабжением Крыма
Ситуация с энергоснабжением Крыма - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ որոշել է վերանայել էլեկտրաէներգիայի գործող սակագինը։ Որքա՞ն կէժանանա կամ կթանկանա էլեկտրաէներգիան սպառողների համար. Sputnik Արմենիայի հետ զրույցում կանխատեսումներ արեց տնտեսագետը

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է էժանացնել էլեկտրաէներգիայի սակագինը։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե հանձնաժողովի որոշման արդյունքում վերահաստատվի նախկին սակագինը, այսինքն` կառավարության սուբսիդավորման տոկոսը համընկնի էժանացման տոկոսին, դա կլինի իդեալական տարբերակ։ Դրա արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնի համար սպառողները կվճարեն այնքան, որքան հիմա են վճարում։

Հաջորդ տարբերակն, ըստ տնտեսագետի այն է, որ սահմանվող նոր սակագինը թեև ցածր կլինի ներկայում գործողից, բայց քանի որ սպառողները դեռ այդ չափով չեն վճարում, նրանց համար դա ևս որոշ իմաստով թանկացում կլինի։

Իսկ երրորդ տարբերակը, որ հանձնաժողովի հաստատած նոր սակագինն ավելի ցածր կլինի, քան մինչև 2015թ-ի օգոստոսյան թանկացումը գործողը, տնտեսագետը քիչ հավանական է համարում` հավելելով, որ Հայաստանում գների իջեցում գրեթե չի լինում։ Լավագույն դեպքում` դրանք պարզապես չեն բարձրանում։

Նշենք, որ համաձայն ՀԾԿՀ-ի տարածած պաշտոնական տեղեկատվության` նոր սակագնի հաշվարկման համար հիմք են ընդունվելու 2016թ. օգոստոսի 1-ից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար կանխատեսվող էլեկտրաէներգիայի արտադրության, ներկրման և արտահանման հաշվեկշիռը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացրած հայտի արդյունքում՝ ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործող սակագներում նախորդ տարիներին կուտակված վնասի փոխհատուցման համար միանվագ ներառված գումարի նվազեցման անհրաժեշտությունը և էլեկտրաէներգետիկական համակարգում գործող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վրա ազդող մի շարք այլ գործոնների փոփոխությունները։

Իսկ թե այս ամենի հաշվարկից հետո որքան կկազմի սպառողներին մատակարարվող էլեկտրաէներգիայի վերջնական սակագինը, թերևս հայտնի կդառնա միայն ուսումնասիրության ավարտին կայացվող որոշման արդյունքում։

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2015թ-ի հունիսի 17-ին էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելու որոշում ընդունեց։ Սակայն որոշմանը հետևած հասարակական բողոքների արդյունքում կառավարությունը որոշեց թանկացմանը համարժեք չափով սուբսիդիա տրամադրել ՀԷՑ-ին, որի արդյունքում շարքային սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինն, ըստ էության, մնաց նույնը։ Սուբսիդավորման ժամկետն ավարտվում է 2016թ-ի օգոստոսի 1-ին, որից հետո սպառողներն արդեն պիտի վճարեին թանկացած սակագնով։

Բայց քանի որ հանձնաժողովը որոշել է վերանայել այն, արդեն իսկ ակնկալվում է, որ թանկ սակագնով սպառողներն այդպես էլ չեն վճարի։

 

 

 

Լրահոս
0