ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հայ ազգի գոյատևումն ու հայկական երկու հանրապետությունների գոյությունն է հայ ժողովրդի պատասխանն աշխարհին, որի աչքի առաջ Օսմանյան Թուրքիան փորձեց բնաջնջել հայությանը։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովն ասաց, որ ցեղասպանությունից 3 տարի անց հայ ժողովուրդը վերածնվեց Սարդարապատում։
«Այո, մինչև ապրիլի 1-ը ես եղել եմ մի մարդ, ապրիլի մեկից հետո իմ ուղեղի մեջ շատ բան փոխվել է, որովհետև ես հասկացել եմ, որ իրավունք չունեմ սխալվելու, քանի որ նույնիսկ երբ ես խիստ խոսում եմ, շատ դեպքերում նույնիսկ չափն անցնում եմ ու ընդդիմությանը գնահատականներ եմ տալիս, կամ կռվում ենք պառլամենտում, սահմանին կանգնած զինվորին դա դուր չի գա»,- ասաց Շարմազանովը` հավելելով, որ յուրաքանչյուր քայլ անելիս պետք է հիշել սահմանին կանգնած զինվորի մասին։

